Ռուսաստանում կարող է օրենք ընդունվել, որի համաձայն ցանկացած մարդու կարելի է հետապնդել արտասահմանցիների հետ կապի համար" />

Ռուսաստանն՝ արտասահմանյան գործակալների երկի՞ր

Ռուսաստանում կարող է օրենք ընդունվել, որի համաձայն ցանկացած մարդու կարելի է հետապնդել արտասահմանցիների հետ կապի համար

Օրենքն, ըստ որի, Ռուսաստանի ցանկացած քաղաքացու կարելի է արտասահմանյան գործակալ հայտարարել, ընդունվել է խորհրդարանի կողմից և սպասում է նախագահի ստորագրմանը։

Ռուս վարձկանները Սիրիայում մարդ են տանջել և գլխատել՝ ընթացքը նկարահանելով

Ստալինը, Պուտինը, Պուշկինը. ռուսների հերոսները

Միաժամանակ համացանցում արշավ է սկսվել՝ բաց նամակ նախագահին՝ օրենքը չստորագրելու խնդրանքով։ Նամակը ստորագրել է 60 մարդ։ Հիմնականում նրանք իրավապաշտպաններն են, սակայն այն ստորագրել են նաև մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ երաժիշտ Անդրեյ Մակարևիչն ու գրող Վիկտոր Շենդերովիչը։

Ի՞նչ է արտասահմանյան գործակալը, ինչպե՞ս կարելի է դառնալ գործակալ և ինչո՞ւ են իրավապաշտպաններն այս օրենքն անվանում «իրավաբանորեն աբսուրդային և կանխավ հակասահմանադրական»․ Աֆիշա Daily պարբերականին պատմել է իրավաբան Մաքս Օլնիչևը։

Ի՞նչ է արտասահմանյան գործակալը

Արտասահմանյան գործակալը նա է, ով գործում է Ռուսաստանի տարածքում ի շահ այլ պետության։

Նախկինում արտասահմանյան գործակալ կարող էին հայտարարվել միայն իրավաբանական անձինք (ընկերությունները, լրատվամիջոցները)։

Նոր օրենքի ընդունմամբ արտասահմանյան գործակալ կարող է դառնալ ցանկացած քաղաքացի։

Ինչպե՞ս դառնալ արտասահմանյան գործակալ

Արտասահմանյան գործակալ կարող է հայտարարվել նա,

• ով փող կամ գույք է ստանում արտասահմանյան աղբյուրներից կամ արտասահմանյան ֆինանսավորումից օգտվող ռուսական կազմակերպություններից;

• ով մասնակցում է արտասահմանյան գործակալի կարգավիճակ ստացած լրատվամիջոցի համար տեղեկատվական նյութերի ստեղծմանը;

• ով որևէ վճարում է ստանում արտասահմանից։ Որոշ իրավաբաններ կարծում են, որ այս սահմանման տակ են հայտնվում նաև առցանց բորսաներում ապրանքի վաճառքից եկամուտ ստացող կամ արտասահմանցիներին վարձակալությամբ բնակարան հանձնող ՌԴ քաղաքացիները։

Արտասահմանյան գործակալի կարգավիճակը շնորհվում է արդարադատության նախարարության կողմից առանց դատարանի որոշման։

Ի՞նչ է սպառնում արտասահմանյան գործակալներին

Ֆիզիկական անձինք, որոնք ներառվել են արտասահմանյան գործակալների ցուցակում, պարտավոր են իրավաբանական անձ հիմնել, իրազեկել այդ մասին իշխանություններին, դրանից հետո ցանկացած տեղեկություն  (հարցազրույց, գրառումներ սոցցանցերում) տալ հատուկ մակնշմամբ։

Այն կազմակերպությունները, որոնք կհրաժարվեն անել դա, կտուգանվեն մինչև հինգ հազար դոլարի չափով։

Քաղաքացիների համար պատասխանատվությունը դեռ չի սահմանվել, սակայն եթե օրենքն ընդունվի, կմշակվի նաև տուգանքի չափը։


Կարդալ ավելին JAMnews-ում