Ռուսաստանի մի քանի քաղաքներում անցկացվեց «Ընտրողների գործադուլ» ակցիան" />

«Ռուսաստանն՝ առանց Պուտինի», «Պուտին՝ գող», «Այստեղ մենք ենք իշխանությունը». տեսանյութ

Ռուսաստանի մի քանի քաղաքներում անցկացվեց «Ընտրողների գործադուլ» ակցիան

Ռուսաստանի մի քանի քաղաքներում հունվարի 28-ին նախապես նշանակված բողոքի ակցիա անցկացվեց՝ «Ընտրողների գործադուլ» անվամբ: Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցներն այդ կերպ կոչ են անում հայրենակիցներին բոյկոտել Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները:

Դրանք կանցկացվեն 2018թ-ի մարտին, Նավալնուն հրաժարվել են գրանցել որպես թեկնածուի: Նա և նրա կողմնակիցները կարծում են, որ դրանով ընտրություններն արդեն կեղծվում են դրանց մեկնարկից առաջ:

Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են ավելի վաղ, քան նա հասցրել է հասնել Մոսկվայի իր կողմնակիցներին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում