Սիբիրը երիտասարդ մուսուլմանների համար դարձել է Մերձավոր Արևելքում և Կովկասում ընթացող պատերազմի ևս մեկ ճակատ " />

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքի հարձակումը պատահական դրվագ չէր, այլ՝ իսլամական ահաբեկչության գործողությունների գոտու ընդլայնում

Սիբիրը երիտասարդ մուսուլմանների համար դարձել է Մերձավոր Արևելքում և Կովկասում ընթացող պատերազմի ևս մեկ ճակատ

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում ծնունդով Դաղստանից Արթուր Գաջիևը դանակով հարձակվել էր անցորդների վրա: Վիրավորներից մեկը մինչ այժմ ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում:

 

Նույն օրը Գաջիևը սկզբում փորձել էր այրել առևտրի կենտրոնը, որից հետո դուրս էր եկել այնտեղից և դանակով հարձակում գործել անցորդների վրա: Շուտով նա սպանվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից:

 

Օգոստոսի 20-ին Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը և տարածեց տեսանյութ, որում Արթուր Գաջիևը հավատարմության երդում է տալիս կազմակերոությանը:

Դեպքի վայրը Սուրգուտում. կադր Youtube-ից

Ռուսական Новая газета թերթն իրականացնում է միջադեպի սեփական քննություն և կարծում է, որ այստեղ խոսքը ծայրամասային քաղաքում կատարված տեղային հարձակման, այլ ավելի մեծ երևույթի մասին է: Ներկայացնում ենք լրագրողների հիմնական փաստարկները:

Արձագանք չկա Ռուսաստանի իշխանությունների և մամուլի կողմից

Սուրգուտի ողբերգությունից անցել է 10 օր, բայց մինչ այժմ մոսկովյան ոչ մի հեռուստաալիք և ոչ մի ազգային մասշտաբի տպագիր պարբերական անգամ չի հիշատակել կատարվածը: Ընդ որում, եվրոպական քաղաքներում նմանօրինակ պատմությունները մշտապես լուսաբանվում են բոլոր մոսկովյան հեռուստաալիքների եթերում և ամենայն մանրամասնությամբ:

Բացի այդ, մինչ այժմ ո՛չ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ մեկ այլ ռուս բարձրաստիճան պետական ծառայող չի արձագանքել միջադեպին: Սուրգուտի բնակիչներին ահաբեկչության կապակցությամբ աջակցություն է հայտնել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում:

Տեղական մակարդակով նույնպես իրավիճակը տարօրինակ է թվում: Տեղի իրավապահ մարմիններին գործնականում միանգամից հայտնի դարձավ, որ անցորդների վրա հարձակումը և առևտրի կենտրոնի հրկիզումը նախապես ծրագրված են եղել: Արդեն ահաբեկչությանը հաջորդած՝ օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը Սուրգուտում սկսեցին ձերբակալել մարդկանց, որոնք այս կամ այն չափով կապ ունեին Գաջիևի հետ:

Բայց տեղի իշխանությունները և ոստիկանները շարունակում էին քաղաքացիներին հավաստիացնել, որ Գաջիևը պարզապես հոգեկան խնդիրներ ուներ և ահաբեկչական նպատակներ չէր հետապնդում:

“Новая газета-ն պնդում է, որ ահաբեկչության կապակցությամբ արդեն ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ երիտասարդներ. նրանցից ոմանք Գաջիևի հետ նույն մզկիթն են գնացել, ոմանք նրա հետ սովորել են նույն քոլեջում: Նրանցից 4-ին, ըստ թերթի, մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախապես ծրագրված ահաբեկչական գործողության իրականացում» հոդվածով:

Հարձակում իրականացնողի կենսագրությունը

 «Նա գործել է գիտակցված, ընտրելով իր զոհերին: Ձեռք չի տվել երեխայով տղամարդուն, պարզապես հետաքրքվել է՝ արդյոք դա նրա երեխան է, և անցել կողքով»,- պատմել է ականատեսներից մեկը:

 

 

Արթուր Գաջիևը 2016թ.. Կադր Youtube-ից

 

 

 

20-ամյա Արթուր Գաջիևը ծնունդով Դաղստանից է: Շուրջ 10 տարի առաջ նրա ծնողները բաժանվել են, իսկ մայրը տղայի հետ տեղափոխվել է Սուրգուտ՝ բարեկամների մոտ: Հայրը դրանից հետո բանտ է նստել սպանության համար:

Գաջիևի ուսուցիչների խոսքով՝ նա սովորելու ոչ մի ցանկություն չի ցուցաբերել: Նա ավարտել է 9-րդ դասարանը, որից հետո ընդունվել է Սուրգուտի պոլիտեխնիկական քոլեջ: Մեկուկես տարի առաջ քոլեջից հեռացվել է և սկսել աշխատել թիկնապահական ընկերությունում:

Новая газета-ի թղթակցի հետ զրույցում Գաջիևի ուսուցիչները պատմել են, որ նա երբեք աչքի չի ընկել առանձնակի կրոնապաշտությամբ: Վերջին մի քանի տարիներին նա այցելում էր Սուրգուտի կենտրոնական մզկիթ, բայց հանցագործությունից մի քանի ամիս առաջ դադարել էր այնտեղ գնալ:

Մուսուլմանները Սիբիրում

450 հազար բնակչություն ունեցող Սուրգուտի 10 տոկոսը մուսուլմաններ են: Ընդհանուր առմամբ քաղաքում ապրում է շուրջ 450 հազար մարդ: Կարնեգի-կենտրոնի հետազոտությունները, որոնց վրա հիմնվում է Новая газета-ն, ցույց են տալիս, որ վերջին 25 տարում Ուրալի դաշնային շրջանում մուսուլմանների թիվը մշտապես աճում է:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այժմ հետախուզման մեջ է գտնվում 7 մարդ, որոնք Սուրգուտից մեկնել են Սիրիա կռվելու: Խանտա-Մանսիսկի ինքնավար շրջանի (որի մեջ է մտնում Սուրգուտը) շուրջ 50 բնակիչների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում՝ ահաբեկչական գործողություններին աջակցելու առնչությամբ:

2016թ. Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կոմիտեին հաջողվել է «բացահայտել Խանտա Մանտիյսկի շրջանում գործող Իսլամական պետության բջջի գործունեությունը»:


Կարդալ ավելին JAMnews-ում