Պուտին․ «Ադրբեջանում ռուսաց լեզվի աջակցության գլխավոր բազան մարդկանց սրտերում և գլխներում է»" />

Ռուսաստանի նախագահն Ադրբեջանում է․ մեկօրյա այց, որը սպասվում էր գրեթե երեք օր

Պուտին․ «Ադրբեջանում ռուսաց լեզվի աջակցության գլխավոր բազան մարդկանց սրտերում և գլխներում է»

Ելույթ ունենալով Բաքվում կայացած իններորդ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիմնականում խոսել է այն մասին, թե ինչ լավ են դասավորվում երկու երկրների միջև հարաբերություններն, ինչն արտահայտվում է ամենատարբեր ոլորտներում՝ ներառյալ ռուսաց լեզվի հետ կապված իրավիճակն Ադրբեջանում։

«Մենք տեսնում և բարձր ենք գնահատում հետաքրքրությունը ռուսաց լեզվի հանդեպ։ Եվ դա Ադրբեջանի ոչ միայն քաղաքացիների հետաքրքրվածությունն է ռուսաց լեզվով, այլ նաև պետության, շրջանային իշխանությունների և քաղաքների աջակցությունը», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի կարճաժամկետ այցը Բաքու պաշտոնապես կապված էր համաժողովի հետ, սակայն ադրբեջանցի լրագրողներին, վերլուծաբաններին և քաղաքականությամբ ակտիվորեն հետաքրքրվող քաղաքացիներին այդ բացատրությունն այնքան էլ չբավարարեց։ Բանն այն է, որ սեպտեմբերի սկզբին Պուտինն ու Ալիևն արդեն հանդիպել էին Սոչիում, և բոլորին թվացել էր, որ երկու նախագահների այդքան հաճախ շփումը պատահական չէ։

Տեղեկատվական ռեսուրսներն ու սոցցանցերն իրենց վարկածներն էին առաջ քաշում, որոնց թվում ամենապոպուլյարը Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցումն էր այն ֆոնին, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի նոր կառավարության հետ դեռ պարզ չեն։

Պուտինին Բաքվում սպասում էին դեռ սեպտեմբերի 25-ին։ Երեկոյան լրատվական գործակալությունները հայտարարեցին, որ նա կժամանի 26-ին։ Սակայն արդյունքում այցը կայացավ սեպտեմբերի 27-ին։ Ռուսաստանի նախագահը հասցրեց ոչ միայն ելույթ ունենալ համաժողովին, այլ նաև դիտել Բաքվում այդ ժամանակ անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը։


Կարդալ ավելին JAMnews-ում