Ռուսաստանի լրատվամիջոցներում և սոցցանցերում բուռն քննարկվում են մշակույթի նոր նախարար Օլգա Լյուբիմովայի արտառոց հայտարարություններն ու արարքները" />

Ռուսաստանի մշակույթի նոր նախարարը․ սեր հայհոյանքի, ատելություն մշակույթի նկատմամբ

Ռուսաստանի լրատվամիջոցներում և սոցցանցերում բուռն քննարկվում են մշակույթի նոր նախարար Օլգա Լյուբիմովայի արտառոց հայտարարություններն ու արարքները

ՌԴ մշակույթի նոր նախարարն է Օլգա Լյուբիմովան, և, քանի որ նա Ռուսաստանում ոչ այնքան հայտնի անձնավորություն է, լրագրողներն ու ընդդիմությունը սկսել են առցանց հետազոտել, թե ինչպիսի մարդ է նա։

Հետաքրքիր շատ բան է պարզվել։ Ռուսական «Մեդիազոնա» պարբերականը հրապարակել է սոցցանցերի նրա էջերում հայտնաբերված լուսանկարներից մեկը։

Новый министр культуры России Ольга Любимова

Ռուսաստանի մշակույթի նոր նախարար Օլգա Լյուբիմովան

Ահա թե ինչ գրառումով վերնաշապիկ էր կրում Օլգա Լյուբիմովայի, երբ նա դեռ մշակույթի նախարար չէր, սակայն այդ նախարարությունում կինոյի դեպարտամենտի ղեկավարն էր․

«Ո՞վ եք դուք։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Ս․․․ եղեք»

Լրատվամիջոցներում և սոցցանցերում նրա առցանց արտահայտություններն են մեջբերվում։ Մասնավորապես, ապագա նախարարը պատմել է, թե ինչպես է իր անձնական օրագրում, որը վարում էր 16 տարեանում, նկարագրել «թթվից իր հիացմունքն» ու «Հոգեգալստի տոնին տաճարում տիրող հրաշալի մթնոլորտը»։

Լյուբիմովան նաև այնպիսի գրառումներ է կատարել, ինչպես, օրինակ, «20 միջոց՝ հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար»։ 

 Սակայն Ռուսաստանի մշակույթի նոր նախարարի հայացքների մասին ավելի լավ կարելի է իմանալ՝ կարդալով նրա գրառումները «LiveJournal»–ում։

Նա գրում է այն մասին, թե որքան «հեռու է մշակույթից» և ներկայացնում այն ամենի ցուցակը, ինչը «տանել չի կարողանում»։ Ցանկում ներառված են թանգարանները, օպերան, բալետը, դասական երաժշտությունը, թատրոններն, արտհաուս կինոն և շատ այլ բաներ։

Սոցցանցերում կատարած այլ գրառումներում Լյուբիմովան գրել է, որ չի հասկանում, թե ինչ է քաղաքացիական հասարակությունն, ինչպես նաև մեկնաբանել Մոսկվայում անցկացվող բամահազարանոց ցույցերը․

«Երբ ես երեխա էի, ցույցերի էին գնում հարբեցողներն ու անբանները․ այնտեղ նրանց օղի էին տալիս»։

Պուտինը հեղաշրջում է արել՝ իշխանությունում առհավետ մնալու համար․ ինչո՞ւ է այս եզրակացությունը գերիշխում փարձագիտական գնահատականներում

Կարծիք․ ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանում քաղաքացիականի փոխարեն ծաղկում է պետական հասարակությունը

Այժմ բլոգից բոլոր գրառումները հեռացվել են, սակայն դրանք նախկինի պես հասանելի են վեբ–արխիվում։ Հրապարակումները հեռացվել են այն բանից հետո, երբ դրանց վրա ուշադրություն են դարձրել Թվիթերի օգտատերերն, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։

Լյուբիմովան մշակույթի նախարարի պաշտոնն է զբաղեցրել հունվարի 21–ին այն բանից հետո, երբ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է նոր կառավարության կազմը։

Ռուսաստանի մշակույթի նոր նախարար Օլգա Լյուբիմովա։ 2020 թ–ի հունվարի 21։ Reuters/Dmitry Astakhov


Կարդալ ավելին JAMnews-ում