Լրագրողները բացահայտել են ռուսական հոլդինգի կողմից բալթյան երկրներում լրատվամիջոցներ ֆինանսավորելու սխեման" />

Ռուսաստանի մասին՝ միայն լավը: Թե ինչպես են ֆինանսավորվում և կառավարվում ռուսամետ լրատվամիջոցներն արտասահմանում

Լրագրողները բացահայտել են ռուսական հոլդինգի կողմից բալթյան երկրներում լրատվամիջոցներ ֆինանսավորելու սխեման

Հրապարակուման օրիգինալը՝ Եվրոռադիոյի կայքում

Ամերիկյան BuzzFeed News խոշոր ընկերությունն էստոնական Postimees և լատվիական Re:Baltica պարբերականների հետ միասին մի սխեմա է բացահայտել, որով ռուսական «Ռուսաստանն այսօր» մեդիահոլդինգը գաղտնի իբր անկախ լրատվամիջոցների է ֆինանսավորել բալթյան երկրներում: Նրանց ուղարկվել են որոշակի թեմաների լուսաբանման կարգադրագրեր և պատրաստի բովանդակություն, որն անպայման անհրաժեշտ է եղել հրապարակել:

Փողերը ստացվել են երրորդ երկրներից

Բալթիկ երկրներում ռուսամետ կայքեր ֆինանսավորելու համար առանձին ընկերություններ են գրանցվել: Փողերը ստացվել են երրորդ երկրներից: Կայքերի և Կրեմլի միջև կապն ապացուցել հնարավոր է եղել՝ շնորհիվ այն փաստաթղթերի և նամակագրության, որոնք լրագրողների համար հասանելի են եղել՝ Էստոնիայում տեղեկատվության տարածման ազատության մասին օրենքների համաձայն: Այդ փաստաթղթերը կազմել են Էստոնիայում Մոսկվայի ցուցումների առանցքային կատարող Ալեքսանդր Կորնիլովի հանդեպ քրեական գործի հիմքը, որին մեղադրում էին հարկեր չվճարելու համար:

Սխեման բավականին պարզ է. փողը ստացվել է Ռուսաստանից և բալթյան երկրներից դուրս գրանցված ընկերություններից: Ցուցումներ այն մասին, թե հատկապես ինչ թեմաներ է պետք լուսաբանել, ստացվել են Skype-ով: Խմբագրությունները պետք է հաշվետվություն ներկայացնեին կատարած աշխատանքի համար՝ պարբերաբար պատվիրատուներին ուղարկելով հրապարակված նյութերի ցանկը: Միաժամանակ պարբերականները թրաֆիկ և մեկնաբանություններ են գնել «թրոլների ռուսական ֆաբրիկայից»՝ ցուցանիշները բարելավելու համար:

Բոլոր կայքերը միևնույն կերպ են կոչվել՝ Baltnews

Դրանք տարբերվել են միայն դոմենային գոտիներով: Կայքերը նման են մինյանց դիզայնով: Դրանք հայտնվել են նույն օրն ու գրեթե միաժամանակ սկսել մոտավորապես նույն հոդվածները հրապարակել: Սակայն բալթյան երկրների ռուսալեզու բանկչությանն այդ կայքերն անկախ պարբերականներ են թվացել:

Սքրինշոթը՝ postimees.ee

Բացի այդ, ամեն ամիս պետք է հրապարկվեր 10-50 վերլուծական հոդված, էսսե կամ պատմողական տեքստ: Այդպիսի յուրաքանչյուր հոդվածի համար պետք է մեկնաբանություն վերցվեր նվազագույնը 2 փորձագետից:

Ամենամսյա ֆինանսավորումն ու ամենօրյա ցուցումները

Լրագրողների ստացած Skype-նամակագրությունը պատմում է Էստոնիայում միայն Baltnews-ի աշխատանքի մասին: Հայտնի է, որ այն ֆինանսավորվել է Նիդերլանդներում գրանցված Media Capital Holding BV ընկերության միջոցով: Հետազոտողները եզրակացնում են, որ Լատվիայում և Լիտվայում պարբերականները նույն սխեմայով են աշխատել:

Գրաֆիկան՝ Լոտե Լարմանեի, rebaltica.lv

Skype-ի խոսակցությունների լոգերը ցույց են տալիս, որ Կորնիլովը Մոսկվայից ամենամսյա ֆինանսավորում և ամենօրյա ցուցումներ է ստացել: Ի պատասխան նա պետք է մանրամասն հաշվետվություն ներկայացներ մեկ ամսում հրապարակված հոդվածների մասին: Ընդ որում, նա հաշվետվություններում մանիպուլյացիայի է ենթարկել այցելությունների թիվը:

Կորնիլովն ու նրա ընկեր և օգնական Ալեքսանդր Դորոֆեևը «քլիքեր» են գնել՝ ցույց տալու համար, որ Baltnews-ի այցելուների թիվն իրական թվից ավել է: Լսարանն ընդլայնելու համար պայմանավորվածություններ են կնքվել «Կայքերի առաջխաղացում» ընկերության հետ:

Նամակագրությունից պարզ է դառնում, որ 1 մլն դիտումն արժեցել է 10 հազար 990 ռուսական ռուբլի [մոտ 160 դոլար]: Մի քանի ամսում կայքի տերերը մի քանի նման պատվեր են ձևակերպել: Բացի այդ, նրանք մեկնաբանություններ են գնել հատը 9 ռուբլով (13 ցենտ):

2016թ-ի մայիսի 25-ի նամակագրությունում առկա է 11 թեմաների ցանկ տարբեր լրատվամիջոցների համար, որը կազմել է «Ռուսաստանն այսօրի» ներկայացուցիչ Ալեքսանդր Սվյազինը: Բալթյան լրատվամիջոցներից զատ, դրանում նշված են նաև տարածաշրջանային Sputnik կայքերը:

Baltnews-ի և դրա նման պորտալների նպատակը Ռուսաստանի համար բարենպաստ կոնտենտի ստեղծումն ու ներմուծումն է եղել, որը հետո տարածվել է համացանցում:Հետաքննությունը լոկալ համատեքստ ունի, սակայն այսպես մենք կարող են տեսնել սխեմաներ, որոնց համաձայն աշխատում է ռուսամետ մեդիաների ֆինանսավորումն այլ երկրներում, որտեղ Կրեմլի համար կարևոր է ունենալ ազդու գործակալներ: Ֆինանսական հոսքերի խճճում, ոչ ակնհայտ կառավարում, թեմաների պարտադրում, այցելությունների արհեստական աճ: Եվ տեղեկատվություն՝ տարբեր թեմաներով, այլ ոչ միայն ռուսամետ ագիտացիային վերաբերող:


Կարդալ ավելին JAMnews-ում