Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը դարձել է պաշտոնակատար մինչև նոր կառավարության ձևավորումը, որը նա այլևս չի գլխավորի" />

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինի ուղերձից հետո

Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը դարձել է պաշտոնակատար մինչև նոր կառավարության ձևավորումը, որը նա այլևս չի գլխավորի

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել, հաղորդել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա այսօրվանից և մինչև նոր կառավարության ձևավորումը լինելու է վարչապետի պաշտոնակատար։

Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։

Նա նաև Մեդվեդևի կառավարությանը շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար։

«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն արդյունքներով, որոնք ձեռք են բերվել։ Ամեն ինչ չի հաջողվել անել, սակայն երբեմն ամեն ինչ լիարժեք ծավալով չի ստացվում», – ասել է նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը, որը կայացել է կառավարության տանը։

Դա տեղի է ունեցել խորհրդարանին Պուտինի ամենամյա ուղերձից մի քանի ժամ անց։ Դրա ընթացքում  երեք ռազմավարական գաղափարներ են ձևակերպվել․

• կարիքավորներին բյուջետային փողերի կենտրոնացված բաժանում;

• ռուսական օրենքների օգտին միջազգային իրավունքի առաջնահերթությունից հրաժարում;

• երկրի սահմանադրության փոփոխումը 2024 թ-ի նախաշեմին, երբ լրանում է Պուտինի պաշտոնավարման սահմանադրական ժամկետը։

Վերջին կետը գործող ռուսական իշխանության համար գլխավորն է, քանի որ երկրի ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինի իշխանության պահպանման բոլոր օրինական միջոցները սպառված են։ Երկու ճանապարհ է մնում․

• սահմանադրության փոփոխություն նախագահի և խորհրդարանի միջև լիազորությունների վերաբաշխում;

• նոր տարածքների միացում պետությանը, ինչը ֆորմալ առիթ կտա նոր օրենսդրությամբ նոր երկրի ի հայտ գալու մասին հայտարարելու համար։ Այս դերի ակնհայտ հավակնորդներն են չճանաչված ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Հարավային Օսիան, Աբխազիան, ինչպես նաև Բելառուսը։

Պուտինի իշխանության պահպանման այս երկու միջոցների համադրության հնարավորությունը՝ սահմանադրության փոփոխությունն ու նոր տարածքների միացումը, նույնպես չի բացառվում։


Կարդալ ավելին JAMnews-ում