Ռաուֆ Արաշուկովը սպանություների համար է մեղադրվում։ Վերջին 10 տարվա մեջ Ռուսաստանում դատապարտվել է արդեն 12 նախկին սենատոր" />

«Ռուսաստանի լավագույն դեմքերը»․ Ինչո՞ւ են Կարաչաևո-Չերկեսիայի ռուսաստանցի սենատորին կալանավորել հենց նիստի ժամանակ

Ռաուֆ Արաշուկովը սպանություների համար է մեղադրվում։ Վերջին 10 տարվա մեջ Ռուսաստանում դատապարտվել է արդեն 12 նախկին սենատոր

Սենատոր Ռաուֆ Արաշուկովը։ Լուսանկարը՝ ՏԱՍՍ

Ըստ «Նովայա գազետայի» նյութի

Հյուսիսային Կովկասում գտնվող ԿարաչաևոՉերկեսիայի ռուսաստանցի սենատոր Ռաուֆ Արաշուկովին ձերբակալել են հունվարի 30-ին հենց Դաշնության խորհրդի (Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատ) նիստի ժամանակ։ Ձերբակալելուց առաջ նիստը նախապես մամուլի համար փակ է հայտարարվել, սակայն հետո սենատորները լրագրողներին պատմել են, որ Արաշուկովը փորձել է փախչել։

Նույն օրը երեկոյան դատարանը երկու ամսվա կալանքի է դատապարտել ռուսաստանցի սենատորին։

• Ռուսաստան․ իշխանությունը գրոհում է երիտասարդությանը

• Նավալնու գործը․ Եվրոպական դատարանը քաղաքական շարժառիթ է արձանագրել ռուս ընդդիմադիր գործչին կալանավորելու մեջ

Արաշուկովը սպանության, հանցավոր համայնքում ներառված լինելու և վկայի վրա ճնշում գործադրելու համար է մեղադրվում։ Սպանությունները նվազագույնը երկուսն են։ 2010թի մարտին գնդակահարվել է «ԱդիգեԽասե» երիտասարդական հասարակական շարժման առաջնորդ, 36 –ամյա Ասլան Ժուկովը, իսկ նույն տարվա մայիսին՝ ԿարաչաևոՉերկեսիայի կառավարության նախագահի թեկնածու Ֆրալ Շեբզուխովը։ Բացի այդ, հաղորդվում է, որ ստուգումներ են անցկացվում 2003 և 2006թթին կատարված նվազագույնը երկու սպանությանը սենատորի առնչության կապակցությամբ։

Արաշուկովն իր մեղքը չի ընդունում։

Ռաուֆ Արաշուկովին ձերբակալելու նույն օրը ձերբակալվել է նաև նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, որը «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդատուն է (լրատվամիջոցները նրան «գազի արքա» են անվանում)։ Արաշուկովավագը մեղադրվում է մոտ 30 մլրդ ռուբլու (460 մլն դոլար) բնական գազի հափշտակության համար։ Քննության վարկածի համաձայն՝ Արաշուկովն ու այլ անձինք գազ են մատակարարել սպառողներին, որոնք իրականում գոյություն չունեն, այնուհետև հափշտակել են այն և վաճառել արդեն իրկան անձանց, սակայն կանխիկ գումարի դիմաց։

Խորհրդարանականից դեպի հանցագործ

Չնայած մեղադրանքին՝ Արաշուկովը դեռ սենատոր է։ Դա նշանակում է, որ նրա կալանքը ՌԴ խորհրդարանի վերին պալատի գործող անդամների շրջանում առաջինն է։ Սակայն խորհրդի նախկին անդամները բնավ անմեղ չեն վերջին տասը տարում Ռուսաստսանում տարբեր հոդվածներով՝ ընդհուպ մինչև սպանություն, 12 նախկին սենատոր է դատապարտվել։

Պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռաուֆ Արաշուկովի դեպքը չպետք է ստվեր գցի խորհրդի վրա անգամ եթե ապացուցվի նրա կողմից տարբեր հանցագործությունների կատարումը, նա այդ քայլերին դիմել է, այնուամենայնիվ, այն ժամանակ, երբ դեռ սենատոր չէր։

Մեկնաբանելով Արաշուկովի կալանքն ու Դաշնության խորհրդի նախկին անդամների հետ կապված քրեական գործերը՝ ռուս ընդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովը Թվիթերում գրել է

«Դաշնության խորհրդի 12 անդամ է դատապարտվել վերջին տասը տարում։ Սպանություններից և բռնաբարություններից մինչև գողություն։ Եվս չորս սենատոր հետախուզման մեջ է։ Այսպիսով, հաշվի առնելով խորհրդում առկա 170 տեղը, յուրաքանչյուր տասներորդ սենատորը հանցագործ է։ Ռուսաստանի լավագույն դեմքերը»։


Կարդալ ավելին JAMnews-ում