Եվրախորհրդարանն ու եվրախորհուրդը տարբեր կերպ են արձագանքում Ռուսաստանի գործողություններին" />

Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոնցեր․ խոսքեր և գործողություններ

Եվրախորհրդարանն ու եվրախորհուրդը տարբեր կերպ են արձագանքում Ռուսաստանի գործողություններին

Մոսկվա, 2018 թ-ի դեկտեմբեր։ REUTERS/Տատյանա Մակեևա

Եվրոպան շարունակում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ միանգամից մի քանի ուղղություններով

•երկարաձգվել են պատժամիջոցները,

•հանձնարարվել է չաջակցել «Հյուսիսային հոսք-2» գազատարին, որը կառուցում է Ռուսաստանը,

•ընդունվել է «Ուկրաինայի հանդեպ Կերչի նեղուցում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ բանաձև։

Յուրաքանչյուր որոշման մասին հակիրճ և հերթով։

Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

Ռուսաստանը՝ համաշխարհային կիբերբանակների թոփ հնգյակում

Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ մեղադրանքներում հանկարծակի Վրաստանն է հայտնվել

Պատժամիջոցների երկարաձգում

Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները ևս կես տարով՝ մինչև 2019թ-ի օգոստոսը։

Ի սզբանե Եվրամիությունն, ԱՄՆ-ն ու ևս մի քանի երկիր ՌԴ հանդեպ պատժամիջոցներ էին կիրառել 2014թ-ին։ Պատճառն ուկրաինական Ղրիմն էր։ Մոսկվայի աջակցությամբ այնտեղ հանրաքվե էր անցկացվել, որին մեծամասնությունը կողմ էր արտահայտվել, որ Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմ։ Այդ որոշումն Ուկրաինան և միջազգային հանրությունը ճանաչել են որպես Ղրիմի բռնակցում։

Այնուհետև պատերազմ սկսվեց Արևելյան Ուկրաինայում։ Միջազգային հանրությունը Ռուսաստանին մեղադրում է պատերազմում ակտիվ մասնակցության և անջատողականությանն աջակցելու համար, այդ պատճառով էլ պատժամիջոցներն ընդլայնվել են։

Այնուհետև դրանք բազմիցս ուժեղացվել և երկարաձգվել են։ Ընթացիկ պատժամիջոնցերի գործողությունը պետք է ավարտվեր 2019թ-ի հունվարի 31-ին։

Պատժամիջոցների նոր երկարաձգման պատճառն այսպես է ձևակերպվել․ Եվրամիությունն առաջընթաց չի տեսնում Մինսկի համաձայնագրերի կատարման  հարցում։

«ԵՄ-ը երկարաձգում է տնտեսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով Մինսկի պայմանավորվածությունների կատարման մեջ զրոյական առաջընթացը», — գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Մինսկի համաձայնագրերը նախատեսում են կարգավորել իրավիճակն Արևելյան Ուկրաինայում և այդ թվում նախատեսում են ռազմական գործողությունների լիակատար դադարեցում Ուկրաինայի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքում։ Դրանք ստորագրվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, այդ երկու չճանաչված անջատողական հանրապետությունների և ԵԱՀԿ կողմից։ Չնայած արձանագրության ստորագրմանը՝ Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունները շարունակվում են մինչև այսօր, իսկ միջազգային հանրությունը դրա համար մեղադրում է Ռուսաստանին։

«Հյուսիսային հոսք-2»

Եվրոպական խորհրդարանը երկու խնդիրների  առնչությամբ բանաձև է ընդունել, որոնք մերաբերում են Ռուսաստանին և Ուկրաինայի հարաբերություններին՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարին և Կերչի  նեղուցում և Ազովի ծովում նավարկության ազատությանը։

«Հյուսիսային հոսքը-2»-ը քաղաքական նախագիծ է, որը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»

«Հյուսիսային հոսքը-2»-ը Ռուսաստանից դեպի Գերմանիա Բալթիկ ծովով անցնող «Հյուսիսային հոսք» գազատարի նոր ճյուղն է։

Նախագծի գլխավոր կողմնակիցները Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Մերկելն է, որն ընդառաջ է գնում գերմանական խոշոր բիզնեսի ցանկություններին։

Նախագծի հակառակորդները, որոնց թվին Եվրոպայում պատկանում են, նախևառաջ, Լեհաստանն ու բալթյան երկրները, կարծում են, որ այդ գազատարը կուժեղացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական մատակարարումներից և կթուլացնի Ուկրաինայի տնտեսությունը, որի տարածքով է անցնում ռուսական գազը։

Եվրախորհրդի բանաձևում «Հյուսիսային հոսք-2»-ն անվանվում է «քաղաքական նախագիծ, որը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը», և կոչ է արվում դադարեցնել դրա կառուցումը։

«Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հարցը գտնվում է Գերմանիայի կառավարության իրավասության տակ, որը դեռևս չի արձագանքում նախագիծը դադարեցնելու կոչերին։

Նավարկության ազատություն Կերչի նեղուցում

Կերչի նեղուցը միացնում է Սև և Ազովի ծովերը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործող պայմանագրի համաձայն՝ Ազովի ծովն ու Կերչի նեղուցը երկու երկրների տարածքային ջրերն են, որոնցից նրանց նավերն ազատորեն կարող են օգտվել՝ առանց հատուկ թույլտվությունների։

Սակայն 2014թ-ին Ղրիմի բռնակցումից և Կերչի կամրջի կառուցումից հետո, որը թերակղզին կապում է ցամաքային Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Կերչի նեղուցն իր տարածքային ջրերն է հայտարարել։

Նոյեմբերի 25-ին ռուս զինվորականները Կերչի նեղուցում գրոհել են ուկրաինական երեք ռազմանավ, որոնք ուղևորվում էին դեպի Ազովի ծով, գրավել դրանք և անձնակազմները, երեք նավաստի դրա հետևանքով վիրավորվել էր։

Եվրախորհրդարանի բանաձևում այդ գործողություններն «ագրեսսիա» են անվանվում և պահանջ է պարունակվում «անհապաղ և անվերապահորեն ազատել ուկրաինական նավերն ու դրանց անձնակազմները»։


Կարդալ ավելին JAMnews-ում