12 տարի անց դատարանը վճռել է, որ Վրաստանի 1500 քաղաքացի 2006թ-ին Ռուսաստանից ապօրինի արտաքսվել է " />

Ռուսաստանը Վրաստանին պետք է 10 մլն եվրո վճարի։ Այսպիսի որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը

12 տարի անց դատարանը վճռել է, որ Վրաստանի 1500 քաղաքացի 2006թ-ին Ռուսաստանից ապօրինի արտաքսվել է

Ռուսաստանից վրացիների արտաքսում, 2006թ։ Իտար-ՏԱՍՍ

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Վրաստանի հայցն ընդդեմ Ռուսաստանի և վերջինիս պարտավորեցրել 10 մլն եվրո վճարել 2006թ-ին Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու գործով։

Այդ իրադարձություններից 12 տարի անց Վրաստանի 1500 քաղաքացի է ապօրինի կերպով արտաքսվել Ռուսաստանից՝ էթնիկական հատկանիշով միայն նրա համար, որ վրացի են։

10 միլիոն եվրո գումարը 1500 տուժածների միջև կբաշխվի։ Նրանցից յուրաքանչյուրը 2  հազար եվրո կստանա։

«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի»․ Ստրասբուրգի դատարանն ավարտում է օգոստոսյան պատերազմի մասին գործի քննությունը

Մեկնաբանություն․ արտաքսվածներ – 2017

8 լծակ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել Վրաստանի դեմ

Վրաստանի այն քաղաքացիները, որոնց ազատությունն ապօրինի կերպով Ռուսաստանում սահմանափակվել է 2006թ-ին, կստանան 15 հազարական եվրո գումար։

Այս վճռի օգտին է քվեարկել 16 դատավոր, դեմ է արտահայտվել միայն մեկը։

Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց էր ներկայացրել 2015թ-ին՝ Ռուսաստանից 70 մլն եվրոյի փոխհատուցում պահանջելով։

Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությունների՝ 2006թ-ին Ռուսաստանից արտաքսվել էր Վրաստանի 4636 քաղաքացի։ Սակայն, նրանց բոլորին չէր հաջողվել ներառել հայցում տարբեր պատճառներով։ Այդ թվում, որովհետև որոշ տուժածներ հրաժարվել էին Ստրասբուրգի դատարան դիմել, քանի որ կարողացել էին Ռուսաստան վերադառնալ և ցանկանում էին խուսափել խնդիրներից։

Ըստ ընթացակարգերի՝ Ռուսաստանը երեք ամիս ունի փոխհատուցման գումար վճարելու համար։ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի խոսքով՝ այդ գործընթացը տեղի է ունենալու միջազային մոնիթորինգի ներքո։ Եթե Ռուսաստանն այդ գումարը ժամանակին չվճարի, ստիպված կլինի յուրաքանչյուր կետանցման օրվա համար տուգանք մուծել։

Ըստ հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի՝ իրավական կողմից զատ դատարանի այս որոշումն այլ կողմ էլ ունի։

«Եվս մեկ անգամ ընդգծվել է, թե որքան ապօրինություններ է Ռուսաստանը թույլ տալիս Վրաստանի հանդեպ ոչ միայն օկուպացիայի իր քաղաքականությամբ, այլ նաև մեր քաղաքացիների և նրանց իրավունքների դեմ կատարած գործողություններով», – հայտարարել է Ցիխելաշվիլին։

2006թ-ին Վրաստանում ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետաքննական վարչության չորս աշխատակից։

Ռուսաստանը դրան արձագանքել է Վրաստանի ռուսաստանաբնակ քաղաքացիների զանգվածային արտաքսման մեկնարկով։

Ռուսաստանն այն ժամանակ խստացրել էր Վրաստանի հետ վիզային ռեժիմն, ինչպես նաև դադարեցրել նրա հետ տրանսպորտային հաղորդակցությունը։

Ռուսաստանն արգելել էր նաև Վրաստանի գինու և հանքային ջրի ներկրումը։


Կարդալ ավելին JAMnews-ում