Աբխազիայում պնդում են, որ այդ որոշումը կապված է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության քննարկման, ինչպես նաև վրաց-օսական հակամարտության գոտում իրավիճակի բարդացման հետ" />

Ռուսաստանը վերազինելու է աբխազական բանակը։ Բոլոր մանրամասներն ու համատեքստը

Աբխազիայում պնդում են, որ այդ որոշումը կապված է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության քննարկման, ինչպես նաև վրաց-օսական հակամարտության գոտում իրավիճակի բարդացման հետ

აფხაზი ახალწვეულები ფიცს დებენ. Աբխազ զորակոչիկները երդվում են։ Լուսանկարը՝ Այիաայիրա

Նախագահ Պուտինը հրահանգել է ֆինանսավորել Աբխազիայի Զինված ուժերի վերազինումը, թեև դեռ հայտնի չէ, թե որքան գումար է տրամադրվելու և հստակ ինչ է նախատեսում նախագիծը։

Աբխազիայում պնդում են, որ այս որոշումն ուղղակիորեն կապված չէ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության պայմանների ակտիվացած քննարկումների, ինչպես նաև վրաց-օսական հակամարտության գոտում իրավիճակի բարդացման հետ։

• Գերմանական մոդել․ ինչպե՞ս Վրաստանը կարող է արագ անդամակցել ՆԱՏՕ-ին

• Սրացում վրաց-օսական հակամարտության գոտում․ ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ սպասել

Արդիականացման որոշումը, որի մասին հայտարարվել է Աբխազիայում, բխում է 2014թ-ին ստորագրված փաստաթղթից, որը կոչվում է «Պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին»։ Այդ փաստաթղթի կետերից մեկն ենթադրում էր Մոսկվայի կողմից Աբխազիայի զինված ուժերի արդիականացման պարտավորություն։

Վրաստանն Աբխազիան իր մի մասն է համարում, նրան այդ հարցում աջակցում են բոլոր արևմտյան երկրներն ու միջազգային հանրության մեծ մասը։ Աբխազիան իրեն անկախ է համարում 1994թ-ից՝ վրաց-աբխազական հակամարտության զինված փուլի ավարտից ի վեր։ Ռուսաստանն Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008թ-ին։

Վրաստանը Մոսկվային մեղադրում է Աբխազիան օկուպացնելու մեջ, Ռուսաստանն այդ մեղադրանքները հերքում է։

Աբխազական բանակի անձնակազմի թվաքականը կազմում է 2,100-2,200 մարդ այն դեպքում, երբ Աբխազիայի բնակչության պաշտոնական թիվը 242 հազար մարդ է։

Մինչ այսօր աբխազական բանակի զորանոցում հին խորհրդային ռազմական տեխնիկա է, որն օգտագործվել է 1992-93թթ-ի վրաց-աբխազական պատերազմի ժամանակ։

Այն բարոյապես և ֆիզիկապես մաշվել է, սակայն զինված ուժերը վերազինելու սեփական հնարավորություններ նույնիսկ հեռավոր ապագայում Աբխազիայում չէր նախատեսվում։

Ռուսական վարկ Աբխազիային՝ երկաթուղու վերականգնման համար․ խարդախությո՞ւն, թե ոչ

Ռուսաստանի օգնությունը բանակի արդիականացման միակ տարբերակն է։

Բարեփոխումը ենթադրում է աբխազական բանակի վերազինում ժամանակակից ռազմական տեխնիկայով, ռուսական բանակի հետ կառավարման չափանիշների միասնականացում, զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրումմ։

Դեռ հայտնի չէ այն գումարի չափը, որը տրամադրելու է Մոսկվան։ Աբխազիայի պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն՝ այն կորոշվի հետագա խոհրդատվությունների ընթացքում։

«Մեծ հաշվով, Աբխազիայի զինված ուժերը խաղաղ ժամանակ իրենցից ներկայացնում են ուժեղացված մոտոհրաձգային գունդ։ Այդ պատճառով էլ նման բանակի արդիականացման ծախսերը համեմատաբար մեծ չեն լինի և այնքան էլ մեծ բեռ չեն լինի ռուսական ռազմական բյուջեի վրա։ Սակայն նման քայլի աշխարհաքաղաքական կարևորությունը զգալիորեն գերազանցում է բոլոր հնարավոր ծախերը», – «Գազետա․ru»-ին ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Զապարենկոն։

Աբխազիայի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին

Հենց Ռուսաստանն է երաշխավորում Աբխազիայի պաշտպանունակությունն ու անվտանգությունը։

Աբխազիայի տարածքում է տեղակայված ռուսական 7-րդ ռազմաբազան։

Ընդհանուր առմամբ, դրա ներուժը զգալիորեն գերազանցում է Աբխազիայի ԶՈՒ ներուժը։ Ռուս զինվորականները պնդում են, որ դրա ներուժը համեմատական է Վրաստանի ԶՈՒ մարտական և քանակային կազմին։

2015թ-ին Աբխազիայի Գլխավոր շտաբը գլխավորել է ռուս գեներալ Անատոլի Խրուլյովը, իսկ դրանից անմիջապես հետո Պետդուման որոշում է կայացրել ՌԴ և Աբխազիայի զորքերի միացյալ խմբավորման մասին։

Դրա կազմում Ռուսաստանի կողմից ներառվել է աբխազիայի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան, իսկ աբխազական կողմից՝ երկու առանձին մոտոհրաձգային գումարտակ, հրետանային և ավիացիոն խմբեր, ինչպես նաև հատուկ նշանակության առանձին ջոկատ։

Միացյալ խմբավորման հրամանատար էր նշանավել ռուսական ռազմաբազայի հրամանատարը։

Հակիրճ՝ օգնության մասին, որը Ռուսաստանը ցուցաբերում է Աբխազիային

• Աբխազիայի բնակչության մինիմում 80 տոկոսը ռուսական անձնագիր ունի։

• Ռուսաստանն աբխազ թոշակառուներին պաշտոնապես հավելում է վճարում՝ ռուսական ստանդարտով։

• Օգնության ընդհանուր ծավալը, որն Աբխազիան տարեկան ստանում է Ռուսաստանից, գնահատվում է 300 մլն դոլար, սակայն պաշտոնական և ճշգրիտ տեղեկություններ հայտնի չեն, դրանք երբեք չեն հրապարակվել։

• Աբխազական ընկերությունների գրեթե ողջ արտադրանքը սպառվում է կամ ներքին շուկայում, կամ Ռուսաստանում։

Աբխազ զորակոչիկները երդվում են։ Լուսանկարը՝ Այիաայիրա

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի։

Կարդալ ավելին JAMnews-ում