Փորձագետները հիշեցնում են, որ Ռուսաստանը զենք արտադրող միակ երկիրը չէ աշխարհում" />

Ռուսաստանը Հայաստանին զենք գնելու համար նոր վարկ կտրամադրի

Փորձագետները հիշեցնում են, որ Ռուսաստանը զենք արտադրող միակ երկիրը չէ աշխարհում

Լուսանկարը՝ Սերգեյ Չիրիկովի, REUTERS

Ռուսաստանը Հայաստանին 100մլն դոլարի նոր վարկ կտրամադրի զինամթերք գնելու համար: Ընդ որում, նույն նպատակով ռուսական կողմից վերցված 200մլն դոլար վարկի հետ ամեն ինչ կարգին չէ. Հայաստանը դեռևս չի ստացել դրանով գնված զենքն ու չի մարել վարկը:

Նոր վարկի մասին համաձայնագիրն արդեն հաստատվել է Հայաստանի նախարարների կաբինետի կողմից: Ինչպես և նախորդ անգամ, գումարը տրամադրվում է միայն ռուսական արտադրության և արտոնյալ գներով զենք գնելու համար:

Հայ փորձագետները չեն շտապում մեկնաբանել զենք գնելու մասին լուրը:

Նշվում է, որ, առաջին հերթին, դեռ հայտնի չէ, թե ինչ տեսակի զինամթերք է ձեռք բերելու Հայաստանը: Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այդ առթիվ ասում է, որ «բնավ պարտադիր չէ, որպեսզի Հայաստանը գնի այն, ինչ ունի Ադրբեջանը»:

Երկրորդ հերթին, նախորդ՝ ավելի մեծ վարկը ստորագրվել է դեռևս 2015թ-ին, սակայն գնված զենքը մինչև հիմա ողջ ծավալով Հայաստան չի ուղարկվել:

«Ռուսական զենքին այլընտրանք կա, աշխարհում ավելի որակյալ արտադրողներ էլ կան: Սակայն Ռուսասատնն ուզում է, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ կախված լինի իրենից, նա չի ուզում Հայաստանը ձեռքից բաց թողնի, անգամ եթե խոսքը գնում է ամենաաննշան գումարների մասին», – ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Պլանավորվում է, որ հայկական կողմը տարեկան 3% տոկոսադրույքով վարկը կմարի 15 տարում:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում