Մինչ այդ թալիշ անջատողականների առաջնորդներից մեկը 25 տարի ապրում էր որպես էմիգրանտ" />

Ռուսաստանը Բաքվին է արտահանձնել Ադրբեջանի հարավում ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող ակտիվիստին

Մինչ այդ թալիշ անջատողականների առաջնորդներից մեկը 25 տարի ապրում էր որպես էմիգրանտ

Թալիշ ակտիվիստ Ֆահրադին Աբասովը կալանավորվել է Բաքվի օդանավակայանում փետրվարի 28-ին այն բանից հետո, երբ նրան արտաքսել են Ռուսաստանից, փոխանցում է «Կավկազսկի ուզելը»։ Ադրբեջանն Աբասովին մեղադրում է տարածքային ամբողջականության դեմ կոչերի և թշնամանք սերմանելու համար։

 

Թալիշներն իրանական ծագման ազգային փոքրամասնություն են Ադրբեջանի հարավում՝ Իրանի հետ սահմանին։ Նրանց թիվը երկրում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հասնում է կես միլիոնի։ Նրանք բնակվում են հիմնականում երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանին։ 1993թ-ին գնդապետ Ալաքրամ Գումաթովն այդ տարածքում հռչակեց «Թալիշ-Մուգանի Հանրապետությունը»։ Ֆահրադին Աբասովը, կամ Աբասզոդան, ինչպես ինքն է իրեն անվանում, ազգային շարժման առաջնորդներից էր և այդ հանրապետության ղեկավարներից մեկը։ Այն բանից հետո, երբ անջատողական շարժումը ջախջախվեց, Աբասզոդան լքեց երկիրը։

• Մեղրամիս՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում

• Ադրբեջանը տուգանվել է բանտում թալիշական թերթի խմբագրի մահվան գործով

2018թ-ի ամռանն ադրբեջանական դատարանը վճիռ էր կայացրել Աբասովի կալանքի մասին։ Քննության վարկածով՝ Աբասովը Հայաստան էր մեկնել, հանդիպել հայկական հատուկ ծառայությունների հետ և դրանից հետո առցանց հայտարարություններ արել Ադրբեջանի և նրա տարածքային ամբողջականության դեմ։

Ադրբեջանը նրան արտահանձնելու մասին հարցում էր ուղարկել Ռուսաստան, որտեղ այս ողջ ընթացքում Աբասովը բնակվում էր։ 2018թ-ի աշնանը նրան կալանավորել էին Լյուբերցի քաղաքում։ Հինգ ամիս նա քննչական մեկուսարանում սպասում էր արտահանձնմանը։ Ի վերջո, Լյուբերցիի դատարանը վճռեց արտահանձնել Աբասովին, քանի որ լրացավ Ռուսաստանում նրա ժամանակավոր կացության ժամկետը։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչությունը հայտարարել էր , որ Աբասովին Ադրբեջանին արտահանձնելը Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում է․

«Դա հակասում է Ռուսաստանի Գերագույն դատարանի պաշտոնական դիրքորոշմանը, որը 2012թ-ին կարգադրել էր հարգել Ռուսաստանի պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում և չբավարարել արտահանձնման մասին հարցումները, եթե մտավախություններ կան, որ արտահանձնվողը կարող է կտտանքների և դաժան վերաբերմունքի այլ ձևերի ենթարկվել»։


Կարդալ ավելին JAMnews-ում