Ցանկացած պատասխանի դեպքում ժամանակն է վերականգնել լրագրողին" />

Ռուսական վարկ Աբխազիային երկաթուղու վերականգնման համար. խարդախությո՞ւն, թե՞ ոչ

Ցանկացած պատասխանի դեպքում ժամանակն է վերականգնել լրագրողին

Երկու ամիս առաջ Մոսկվան ու Սուխումը փաստաթուղթ ստորագրեցին Ռուսաստանից 7 տարի առաջ երկաթուղու վերանորոգման համար վերցված երկու միլիարդանոց վարկի պարտքի վերակառուցման մասին:

Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ այժմ վարկի մարումը երկարաձգվել է ևս 6 տարով, այսինքն՝ մինչև 2029թ-ը: Բացի այդ, չեղարկվել է տոկոսների վճարումը, և, համապատասխանաբար, տարեկան վճարումների գումարը, որը ծանր բեռի պես ընկած էր աբխազական բյուջեի վրա, նվազեցվել է 316մլն-ից մինչև 109մլն ռուբլի (մոտ 2,5մլն դոլար):

Սակայն որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, պահանջվում է դրա վավերացում: Եվ հիմա Աբխազիայի խորհրդարանը միաձայն կողմ է արտահայտվել (այլ տարբերակ դժվար էլ էր սպասել) և վերջնականապես ձևակերպել այդ գործարքը:

Հայտնի սուխումյան սրճարան «Բրեխալովկայի» հաճախորդները, հանգստացնող «ուֆֆֆ» անելով, սկսեցին պարզ հաշվարկների միջոցով բաշխել տնտեսված միջոցներն իրենց կենսաթոշակային քարտերին: Ազատվող միջոցների հաշվին կենսաթոշակները բարձրացնելը նրանք ամենախելամիտ որոշումն են համարում:

Իսկ տեղացի քաղաքական գործիչները սեփական բավարարության զգացումով հավանաբար գնացին միասին նշելու այդ իրադարձությունը գինու գավաթի շուրջ՝ փառավորելով Կրեմլի բնակիչներին արցունքների աստիճան խղճահարելու իրենց ունակությունը, որն Աբխազիայի բազմաթիվ խնդրող ներկայացուցիչներից հետո այնուամենայնիվ հանձնվեց:

Այդ չարաբաստիկ վարկը ժամանակին բնականաբար նույնպես վերցվում էր բացառապես «հայրենիքի հանդեպ սիրուց»: Աբխազիայի իշխանությունները թերևս այլ շարժառիթ չեն էլ ունենում, երբ խոսքը գնում է փողի մասին: Երկու միլիարդ ռուբլին [մոտ $ 35մլն] վերցրել են առանց նախահաշվային փաստաթղթերի, առանց այդ գործարքից տնտեսական արդյունքի իրական վերլուծության:

Պետք է խոստովանել, որ այդ պահին հայրենիքի հանդեպ անսահման սիրո նոպան երկրում այնքան մեծ էր, որ անգամ վավերացնել այդ գործարքը նախագահական վարչակազմում ավելորդ տառակերություն և ժամանակի դատարկ կորուստ համարեցին:

Արդյունքում՝ Մոսկվա գնաց կեղծ փաստաթուղթ: Փողերը ստացվեցին և հրաշալի ծախսվեցին: Այդ թվում՝ նաև ինչ-որ երկաթուղային փակուղու վերանորոգման համար, ինչպիսին է հենց աբխազական երկաթուղին, հերիքեց: Չնայած որ անցկացրած աշխատանքի ընդունման ակտ այդպես էլ չստորագրեցին: Սակայն դրանք մանրուքներ են:

Երբ վճարելու ժամանակը եկավ, և պատգամավորների մի մասի մոտ հանկարծ կասկածներ հայտնվեցին, խորհրդարանը դիմեց գլխավոր դատախազություն վարկային գործարքին իրավական գնահատական տալու խնդրանքով: Մնում էր միայն մոր անունով երդվեին, որ ամեն ինչ կարգին է, և հայրենիքի համար հանգստություն իջավ: «Սրանք հաստատ չեն վաճառի», – միտք առաջացավ այն ժամանակ:

Սակայն չի կարող պատահել, որ մի ամբողջ, թեկուզև փոքր երկրում, ոչ հայրենասերներ չլինեն: Ինչ-որ մի մոլորված գառ անպայման կգտնվի: Ժանրի օրենքներն են պարտավորեցնում: Անգամ եթե մատաղի գառ չկա, նրա դերում պետք է մեկին հաստատել: Այլապես ժողովրդին ինչպե՞ս բացատրել, թե, մի կողմից, ում պատճառով Աբխազիայում մինչև հիմա կոմունիզմ չի հաստատվել, մյուս կողմից, թե ինչու է դեռ պետք ձգտել դրան:

Արդյունքում նման մեկն ինքը հայտնվեց: Լրագրող Անտոն Կրիվենյուկն անզգուշություն ունեցավ երկաթուղային վարկի նոր-նոր ծնվող գործարքը խարդախություն անվանել: Գլխավոր դատախազության հայրենասերները միանգամից քրեական գործ հարուցեցին, իսկ ոչ պակաս հայրենասեր աբխազական դատարանը Կրիվենյուկին երկու տարվա ազատազրկման դատապարտեց: Ճիշտ է, պայմանական:

Նա շուտով լքեց հայրենիքը՝ լքված երկրում հայրենասերների թիվը հասցնելով հարյուր տոկոսանոց ցուցանիշի:

Սակայն սպասված երջանկությունն այդպես էլ չեկավ: Ավաղ, Աբխազիան մինչև հիմա վճարում է պարտքերը և ոչ միայն երկաթուղային վարկի: Եվ վճարելու է այնքան ժամանակ, մինչև սլաքավարներ են նշանակվելու հարցադրումներ անող լրագրողները, այլ ոչ թե պաշտոնյաները, որոնք հայրենասիրական երգի ներքո երկիրը մտցրել են համակարգային ստրկացման մեջ:

Անտոն Կրիվենյուկին ժամանակն է վերականգնել: Դա պետք է ոչ թե նրան, այլ մեզ, որպեսզի մեզ մոտ գոնե ապագայի հույս հայտնվի:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում