Արգենտինայում ռուսական դեսպանատան շենքում հայտնաբերված թմրանյութերը ոչնչացվել են դիակիզարանում " />

Ռուսական դեսպաատան կոկաինն այրված է, բայց հարցեր մնացել են

Արգենտինայում ռուսական դեսպանատան շենքում հայտնաբերված թմրանյութերը ոչնչացվել են դիակիզարանում

389 կգ կոկաին է ոչնչացվել Բուենոս Այրեսի դիակիզարանում։ Թմրանյութերի այդ խմբաքանակը հայտնաբերվել է չորս ամիս առաջ Արգենտիայում Ռուսաստանի դեսպանատանը պատկանող շենքում։

Ոչնչացումը տեղի էր ունենում հանդիսավոր իրավիճակում, ՌԴ դեսպանն ու Արգենտինայի անվտանգության նախարարը սեփական ձեռքերով կոկաինով փաթեթները վառարանն էին նետում։

Ռուսական և արգենտինական իշխանությունների վարկածով՝ 2018թ-ի մայիսին այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելին հայտնաբերված թմրանյութերի մասին հաղորդել է անվտանգության նախարարությանը։ Համատեղ ոստիկանական գործողություն է անցկացվել, որի ժամանակ կոկաինը փոխարինվել է ալյուրով։ Բեռն ուղարկվել է Մոսկվա, որտեղ նարկոթրաֆիկի երեք կազմակերպիչ կալանավորվել է, չորրորդը ձերբակալվել է Գերմանիայում և ուղարկվել Ռուաստան։

Ըստ պաշտոնական վարկածի՝ հանցավոր խմբի հիմնադիրը ռուսական դեսպանատան տեխնիկական աշխատակիցն է եղել։

Սակայն այս պատմության մեջ ներգրավված են նաև ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բեռը երկար ժամանակ պահվել է ռուսական դեսպանատան շենքում և, ի վերջո, ուղարկվել Մոսկվա Ռուսաստանի Անվտանության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ինքնաթիռով, որը  պաշտոնական այցով Արգենտինայում էր գտնվում։

Հատկանշական է, որ ռուսական դեսպանատան տարածքում հայտնաբերված թմրանյութերի հետ կապված սկանդալից անմիջապես հետո Արգենտինայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելին փոխարինվել է։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում