Ի՞նչն է դարձել անոմալ հրդեհի պատճառը՝ բնական կատակլիզմնե՞րը, թե՞ հանցագործությունը թաքցնելու փորձը" />

Ռուսական բանակը ներգրավվել է Սիբիրի աննախադեպ հրդեհների մարմանը

Ի՞նչն է դարձել անոմալ հրդեհի պատճառը՝ բնական կատակլիզմնե՞րը, թե՞ հանցագործությունը թաքցնելու փորձը

Ռուսաստանի արևելյան շրջաններում անտառային հրդեհների մակերեսը գերազանցել է աննախադեպ երեք միլիոն հեկտարը ռուսական հինգ շրջանների տարածքում, հաղորդում է The Guardian-ը։

Հրդեհի հետևանքով առաջացած ծուխը պատել է բնակավայրերն, այդ թվում միլիոնանոց քաղաքներ Չելյաբինսկը, Կրասնոյարսկն ու Եկատերինբուրգը, հասել Ալթայ, Պովոլժիե և հարևան Ղազախստան։

Բնապահպանները զգուշացնում են կատարվածի լուրջ հետևանքների մասին մարդկանց առողջության և գլոբալ կլիմայի համար։

Այսօրվա դրությամբ կրակի մարման գործում ներառված է 2700 հրշեջ։

Կրեմլի մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախագահ Պուտինը հրահանգել է բանակն օգտագործել հրդեհների չեզոքացման համար։ 10 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ է ուղարկվել Կրասնոյարսկ։ Իրկուտսկի շրջանում բանակային ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածության են բերվել։

Անտառային հրդեհները Ռուսաստանում տեղի են ունենում յուրաքանչյուր տարի, սակայն այս տարի դրանք աննախադեպ մասշտաբների են հասել։

Իշխանությունները պնդում են, որ պատճառն անոմալ շոգը և ուժեղ քամիներն են։

Սոցցանցերի Սիբիրի օգտատերերը պնդում են, որ հրդեհման օջախները համընկնում են ապօրինի անտառահատումների վայրերի հետ, այսինքն՝ հրդեհները հանցագործությունը թաքցնելու դիտավորյալ փորձ են։

Վարչապետ Մեդվեդևը հրահանգել է ուսումնասիրել այս վարկածը։


Կարդալ ավելին JAMnews-ում