Արձագանքը Չեչնիայում " />

Ռոհինջա մուսուլմանական փոքրամասնության ողբերգությունը. ով և ինչպես է օգտագործում այդ պատմությունը

Արձագանքը Չեչնիայում

Լուսանկարը՝ REUTERS/Mohammad Ponir Hossain

Այս շաբաթ Ռուսաստանում զանգվածային ցույցեր տեղի ունեցան՝ ի պաշտպանություն մուսուլման ռոհինջա ժողովրդի: Ո՞րն է այդ փոքրամասնության ճակատագրի նկատմամբ անսպասելի հետաքրքության պատճառը:

Ովքե՞ր են ռոհինջաները

Ռոհինջաները հաճախ համարվում են աշխարհի ամենաշատ հետապնդվող փոքրամասնությունը: Նրանց թիվը կազմում է 11 մլն մարդ: Ռոհինջաները դավանում են իսլամ, բայց փորձում են բնակություն հաստատել իրենց պատմական հողերում՝ հիմնականում բուդդայականներով բնակեցված Մյանմարի (նախկին Բիրմա) տարածքում, որտեղ նրանք անօրինական կերպով տեղափոխվում են Բանգլադեշից:

Մյանմարի ռազմական վարչակարգը ռոհինջաներին համարում է անօրինական ներգաղթյալներ՝ հրաժարվում են նրանց քաղաքացիություն տալ և դաժան ճնշումների են ենթարկում:

Միայն վերջին երեք շաբաթների ընթացքում Մյանմարի բանակի գործողություների հետևանքով ավելի քան 90 հազար ռոհինջա ստիպված են եղել տեղափոխվել Բանգլադեշի սահմանի մոտ գտնվող փախստականների ճամբարներ: Տարբեր տվյալներով՝ սպանվել է 400-1000 մարդ, հաղորդում է The Telegraph-ը:

Իրավապաշտպանները ռոհինջաների հետ կատարվողը համարում է ցեղասպանություն:

Ռոհինջաների պաշտպանները Ռուսաստանում

Անցյալ շաբաթ Ռուսաստանում տեղի է ունեցել երկու ցույց՝ ի պաշտպանություն ռոհինջաների:

Դրանցից մեկը, որն արտոնված չէր, Մոսկվայում հավաքել է մի քանի հարյուր մարդ: Մյուսը կազմակերպվել է Գրոզինում. դրան, ըստ իշխանությունների տվյալների, մասնակցել է մեկ միլիոն մարդ:

Кавказский узел-ի վկայությամբ՝ Գրոզնիի ցույցին մարդիկ հավաքվել են վարչական ճնշման տակ:

Ռոհինջաների ճակատագրի նկատմամբ հանկարծակի հետաքրքրությունը ռուսական մամուլի կողմից բացատրվում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դիրքորոշմամբ:

Նա, մի կողմից, փորձում է իրեն դրսևորել որպես Ռուսաստանում մուսուլմանների գլխավոր պաշտպան: Մյուս կողմից, իր ուժերն ու հնարավորություններն է ցույց տալիս Կրեմլին՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դաշնային ֆինանսավորման կրճատման ֆոնին, որից նրա հանրապետությունը կախված է գրեթե 100 տոկոսով:

Instagram-ի իր էջում Կադիրովը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հանդես չգա ռոհինջաների պաշտպանությամբ, ապա ինքը դեմ կգնա Ռուսաստանի գծին:

Տարիների ընթացքում Ռուսաստանը Չինաստանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակում է Մյանմարի իշխանությունների կողմից ռոհինջաների նկատմամբ գործողությունները դատապարտող բանաձևի ընդունումը:

Ռոհինջաների պաշտպաններն Ադրբեջանում

Ադրբեջանում Մյանմարի դեսպանություն չկա, չկա նաև որևէ բուդդայական համայնք, այնպես որ, Մյանմարի իրադարձությունների նկատմամբ արձագանքն այստեղ սահմանափակվում է սոցիալական ցանցերում թունոտ մեկնաբանություններով:

Բայց մեկնաբանությունները շատ-շատ են, և դրանց մեծ մասը խոսում է հետապնդվող մուսուլմանների օգտին:

Առաջին, և բնական պատճառը, ամենայն հավանականությամբ իսլամական զորակցությունն է: Բայց կան նաև այլ պատճառներ, որոնք բացատրում են այդ բողոքը նրանով, որ Մյանմարի իշխանություններին աջակցում է ոչ բարեկակամական Ռուսաստանը, որը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքն այդ հարցում:

Քիչ թիվ են կազմում նրանք, ովքեր փորձում են խնդիրը դիտել երկու կողմերից՝ հիշեցնելով, որ ռոհինջաների առաջնորդները հանդես են գալիս անջատողական կարգախոսերով, և Մյանմարում տիրող իրավիճակը վերլուծելիս դա պետք է նկատի ունենալ: Շատերը մեկնաբանություններում հիշեցնում են նաև բուդդիստների շրջանում զոհերի մասին: Բայց նրանք ակնհայտորեն մեծամասնություն չեն և թունդ քննադատությունների են ենթարկվում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում