Այն վնասվել էր մեկ տարի առաջ, երբ Փաշինյանն իր համախոհների հետ ներխուժեց շենք՝ ուղիղ եթերի պահանջով: Վարչապետն այժմ եկել էր տոնի առթիվ շնորհավորելու և ներողություն խնդրելու " />

Ռադիոյի օրը Հայաստանի վարչապետը վերանորոգել է Հանրային ռադիոյի դուռը

Այն վնասվել էր մեկ տարի առաջ, երբ Փաշինյանն իր համախոհների հետ ներխուժեց շենք՝ ուղիղ եթերի պահանջով: Վարչապետն այժմ եկել էր տոնի առթիվ շնորհավորելու և ներողություն խնդրելու

Ռադիոյի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետը Հանրային ռադիոյի եթերում շնորհավորել է երկրի բոլոր ռադիոլրագրողների մասնագիտական տոնը: Հենց այստեղ մեկ տարի առաջ՝ «թավշյա հեղափոխության» օրերին, նա փորձում էր ուղիղ եթերի հնարավորություն ստանալ: Բայց այդ ժամանակ անջատեցին էլեկտրականությունը, և Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրային ռադիոյի շենքից, բայց այլ լրատվամիջոցների եթերում, որոնք մտել էին շենք Փաշինյանի և նրա համախոհների հետ:

Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչպես ընդդիմությունը ներխուժեց Հայաստանի հանրային ռադիոյի շենք ուղիղ եթերի պահանջով 

Վարչապետի ներողությունը

Նախքան եթերային ստուդիա մտնելը Նիկոլ Փաշինյանն օգնեց վերանորոգել դուռը, որն իր համախոհները վնասել էին մեկ տարի առաջ՝ ապրիլի 14-ին:

Դա Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ բողոքի շարժման սկիզբն էր: Եվ, ինչպես այդ ժամանակ ասաց ինքը՝ Փաշինյանը, հեղափոխությանն աջակցող մարդկանց թիվը դեռ այնքան շատ չէր, որքան անհրաժեշտ էր շարժման նպատակին հասնելու համար: Հետևաբար, «թավշյա» հեղափոխության առաջնորդն արդիական էր համարում օգտագործել բոլոր հնարավորությունները, այդ թվում ուղիղ եթերը՝ տեղեկատվությունը հնարավորինս շատ թվով մարդկանց հասցնելու և նրանց փողոց դուրս բերելու համար:

 «Անցյալ տարի ես ներխուժեցի [Հանրային ռադիո], ինչի համար մի քանի անգամ ներողություն եմ խնդրել: Ցանկանում եմ նորից դա անել՝ ներողություն խնդրել բոլոր աշխատակիցներից, որոնց այդ ժամանակ անհարմարություն եմ պատճառել»:

Հանրային ռադիոյի պատմությունը

Հայաստանի հանրային ռադիոն համարվում է երկրի գլխավոր ռադիոկայանը:

Երևանում հանրապետական նշանակության ռադիոկայան բացելու որոշումն ընդունվել է 1925թ. փետրվարի 23-ին Հայաստանի ԽՍՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կողմից: Փորձնական հեռարձակումը սկսվել է 1926թ. սեպտեմբերից, նույն թվականին սկսվել է մշտական հեռարձակումը:

1990-ականների սկզբին Հայաստանի պետական ռադիոն վերափոխվեց հանրայինի: Հայերենից բացի՝ այն հեռարձակվում է Հաաստանում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներով: Երկրի տարածքից դուրս միջազգային հեռարձակումն ապահովվում է արբանյակային կապով, ինչպես նաև առցանց՝ Հանրային ռադիոյի կայքում:


Կարդալ ավելին JAMnews-ում