Թբիլիսին նման աղետ չի հիշում" />

Թբիլիսիում ջրհեղեղի օրվանից չորս տարի անց

Թբիլիսին նման աղետ չի հիշում

Չորս տարի է անցել 2015 թ-ի հունիսի 13-ին տեղի ունեցած ողբերգությունից: Զոհվածների թվում էին կենդանաբանական այգու երեք աշխատակից, փրկարարներ:

Հորդառատ անձրևը Թբիլիսիում սկսվեց 2015թ-ի հունիսի 3-ի ուշ երեկոյան և շարունակվեց մինչև հունիսի 14-ի առավոտ: Արդյունքում Վերե գետի մակարդակը կտրուկ բարձրացավ: Աղետի էպիկենտրոնը թբիլիսյան կենդանաբանական այգին և կենտրոնական մայրաքաղաքային ավտոմայրուղիներից մեկն էր: Աղետի նյութական վնասը 50մլն լարի է գնահատվում:

Աղետը գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց կենդանաբանական այգին: Կենդանիների մեծ մասը մահացան, մի մասը դուրս եկավ վանդակներից և փախավ քաղաք: Քաղաքի փողոցներում 5 առյուծ, 6 վագր, 6 արջ և 13 գայլ հայտնվեց: Տեղի գետաձիուն շատերն են տեսել կենդանաբանական այգու մերձակայքում, նրա  լուսանկարները հրապարվեցին հայտնի արտասահմանյան լրատվամիջոցներում:

Հունիսնի 17-ին փախած վագրերից մեկի զոհ էր դարձել պատահական անցորդ:

Տուժածներին օգնելու աշխատանքներում մասնակցում էին կամավորներ: Նրանք օգնում էին մաքրման աշխատանքներում, առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման և ընդունման գործում: Նրանք նախապես պլանավորում և համակարգում էին իրենց գործողությունները սոցցանցերում: Արդյունքում  աշխատանքներում հարյուրավոր երիտասարդներ էին ներգրավված:

Մասնագետները տեղի ունեցած ողբերգությունը բացատրում են սողանքով, որը թափվել էր Ցխնեթի-Բետանիա ճանապարհի վրա: Անդադար տեղումները մոտ 1 միլիոն կուբամետր հողի շարժում էին առաջացրել: Այդ ողջ մահաբեր զանգվածը՝ ջուր, հող, կեղտ, արմատախիլ արված ծառեր, լցվել էր Վերե գետի կիրճ, փակել գետի հունը:


Կարդալ ավելին JAMnews-ում