Քսենյա Սոբչակը գլխավորում է յոթ թեկնածուներից բաղկացած ցուցակը" />

Ռուսաստանի նախագահի թեկնածուի կոպիտ կատակը տեսանյութով

Քսենյա Սոբչակը գլխավորում է յոթ թեկնածուներից բաղկացած ցուցակը

Ռուսական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են ծրագրերի մասին, որոնք մշակում է Ռուսաստանի նախագահի վարչակազմը 2018թ. մարտին նշանակված նախագահական ընտրություններին ընդառաջ:

Մասնավորապես, քննարկվում է ընտրություններին կին թեկնածու առաջադրելու գաղափարը, ինչը Վլադիմիր Պուտինի հետ մրցելու պատրանք կստեղծի ընտրողների մոտ: «Վեդոմոստի» թերթի տեղեկատվության համաձայն՝  այս դերի համար արդեն յոթ թեկնածու կա:

Ծրագրի նպատակն է ավելացնել հետաքրքրությունն առաջիկա ընտրությունների հանդեպ, մասնավորապես, երիտասարդության շրջանում, մեծացնել մասնակցությունը և ստեղծել մրցակցային ու արդար ընտրությունների պատրանք:

Նշվում է, որ նման թեկնածուներից մեկն էլ հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակն է՝ Սանկտ Պետերբուրգի հանգուցյալ քաղաքապետ Անատոլի Սոբչակի դուստրը: Ինքը՝ Սոբչակը, սոցցանցերի օգտահաշիվներում արդեն հերքել է այս տեղեկատվությունն իրեն բնորոշ էպատաժային ոճով:


Կարդալ ավելին JAMnews-ում