Բայց, ընդհանուր առմամբ, փորձագետները կարծում են, որ Արևելյան Ուկրաինայում հակամարտության մեջ սա Մոսկվայի կողմից հստակ զիջում է" />

Պուտինը չի բացառել, որ Ուկրաինայում կտեղակայվեն ՄԱԿ-ի խաղաղապահներ, Կիևը բողոքում է ձևակերպման դեմ

Բայց, ընդհանուր առմամբ, փորձագետները կարծում են, որ Արևելյան Ուկրաինայում հակամարտության մեջ սա Մոսկվայի կողմից հստակ զիջում է

Ելույթ ունենալով հեռավորարևելյան տնտեսական ֆորումում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավարևելքում ՄԱԿի զինված խաղաղապահներ տեղակայելու գաղափարն իրեն ճիշտ է թվում: Խաղաղապահ առաքելությունը, նրա խոսքով, հակամարտության գոտում մոնիթորինգ անցկացնող ԵԱՀԿ ներկայացուցիչներին պաշտպանելն է:

Այն, որ Դոնբասի հակամարտության գոտում անհրաժեշտ է խաղաղապահ կոնտինգետ, ի սկզբանե պնդում էր Ուկրաինան: Համաձայն Մինսկի համաձայնագրի՝ դա պետք է դառնար առաջին քայլը, որպեսզի անջատողականների կողմից այժմ վերահսկվող տարածքներում անցկացվեն տեղական ընտրություններ՝ ուկրաինական օրենքներով:

Սակայն Պուտինի հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է, որ խաղաղապահները կտեղակայվեն բացառապես միայն կողմերի սահմանազաման գծի վրա: Այն դեպքում, երբ Ուկրաինան անհրաժեշտ է համարում նրանց վերահսկողությանը հանձնել նաև ռուսուկրաինական սահմանը, որով, ինչպես ենթադրում է Կիևը, Դոնբասը ստանում է ռազմական օգնություն է և ռուս վարձկաններ:

Հետևաբար, Ուկրաինայի ԱԳՆն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ «Ռուսաստանը փորձում է աղճատել խաղաղապահ գործողության գաղափարը և նպատակները»:

Կիևը հայտարարել է, որ Մոսկվան հերթական անգամ փորձում է Ռուսաստանի ագրեսիան ներկայացնել որպես Ուկրաինայի ներքին հակամարտություն:

Սակայն Ուկրաինայի ԱԳՆն նաև ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել Ռուսաստանի նախագահի հայտարարությունը՝ Դոնբասում ՄԱԿի խաղաղապահներ տեղակայելու հավանականության վերաբերյալ:

Միջազգային փորձագետները կարծում են, որ խաղաղապահների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը ցանկացած դեպքում նշանակում է հստակ զիջում այս հակամարտության մեջ: Դոնբասում ՄԱԿի խաղաղապահների հայտնվելը կնշանակի ռազմական բախումների և սադրանքների ավարտ, ինչպես նաև զգալիորեն կբարդացնել հակամարտության սրումը:


Կարդալ ավելին JAMnews-ում