Ամերիկացի պրոֆեսիոնալը Ռուսաստանի նախագահին առաջարկում է գործով ապացուցել իր պարգևները " />

Պուտինը կեղծ ձյուդոի՞ստ է

Ամերիկացի պրոֆեսիոնալը Ռուսաստանի նախագահին առաջարկում է գործով ապացուցել իր պարգևները

Մարտարվեստում Վլադիմիր Պուտինի վարպետությունը հայտնի փաստ է: Նա ինքն է շատ պատմել այդ մասին: Այդ մասին պատմել են նաև բազմաթիվ լրագրողներ: Ի վերջո, նրա մասնակցությամբ ուսուցողական ֆիլմ է նկարահանվել՝

«Ձյուդո ենք սովորում Վլադիմիր Պուտինի հետ»:

Մարտարվեստի տարբեր ֆեդերացիաների պարգևների և դիպլոմների քանակով Ռուսաստանի նախագահը գերազանցել է անգամ Չակ Նորիսին:

Բոլոր նրանք, ովքեր ուզում են համոզվել, որ 60-ն անց Վլադիմիր Պուտինը հիանալի սպորտային պատրաստվածություն ունի, համացանցում հեշտությամբ կգտնեն նրա հայտնի նախընտրական լուսնկարը՝ ձիով և մերկ իրանով:

Սակայն Washington Post-ն այլընտրանքային տեսանկյուն է առաջարկել՝ հայտնի բլոգեր, ինչպես նաև կարատեի և թեկվոնդոյի մի քանի գոտիներ ունեցող Բենջամեն Ուիթսի տեսանկյունը:

 

Այդ մարդը Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ բազմաթիվ տեսանյութեր է ուսումնասիրել և եկել այն եզրակացության, որ դրանք բոլոր բեմադրված մարտեր են, որոնցում Ռուսաստանի նախագահի մրցակիցներն ընկնում են ամենաթեթև հպումից:

 

Բենջամեն Ուիթսն ուսումնասիրել է մարտարվեստի ոլորտում Վլադիմիր Պուտինի պարգևների երկար ցուցակը և եզրակացություն արել. դրանք բոլորը կամ կապված են նրա պետական այցերի հետ, կամ ստացված են որպես երախտագիտություն տրամադրված բյուջետային միջոցների համար:

Իր ուսումնասիրությունների արդյունքում Բենջամեն Ուիթսը Վլադիմիր Պուտինին մենամարտի է հրավիրել: Նա Ռուսաստանի նախագահին առաջարկում է տատամիի վրա ապացուցել, որ մարտարվեստի ոլորտում իր վարպետությունը կեղծ չէ և փիար չէ:

Ճիշտ է, մի պայման է դնում. մարտը պետք է կայանա այնպիսի վայրում, որտեղ Վլադիմիր Պուտինը չի կարող իրեն՝ Բենջամենին, կալանավորել:


Կարդալ ավելին JAMnews-ում