Տեղեկությունը հաստատել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն հանդիպման մանրամասներ նրանցից ոչ մեկը չի հաղորդել" />

Պուտինը Երևանում հանդիպել է կալանավորված նախկին նախագահ Քոչարյանի տիկնոջ հետ

Տեղեկությունը հաստատել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն հանդիպման մանրամասներ նրանցից ոչ մեկը չի հաղորդել

Վլադիմիր Պուտին, Ռոբերտ Քոչարյան, Երևան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 1-ին այցելել է Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպել է Հայաստանի նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանի հետ։

Հանդիպումը կայացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո, որին մասնակցում էր ՌԴ նախագահը։ Հատկանշական է, որ Պուտինը հանդիպել է Քոչարյանի տիկնոջ հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկից առաջ։

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի բանակցություններն անցկացվել են Երևանում

Հանդիպման փաստը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։ Սակայն Վիկտոր Սողոմոնյանը հանդիպման մանրամասների մասին բոլոր հարցերին պատասխանել է, թե ավելացնելու ոչինչ չունի։

Այնուհետև տեղեկություն ստացվեց, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նույնպես հաստատել է հանդիպման փաստը։ Սակայն Դմիտրի Պեսկովը նույնպես մանրամասներ չի հաղորդել։

Ինտրիգը դրանում է, որ նախկին նախագահ Քոչարյանն ու Պուտինը չեն թաքցնում իրենց ընկերական հարաբերությունները։ Իսկ Հայաստանի երկրորդ նախագահը կալանավորված է և մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Խոսքը  2008թ-ի մարտի 1-ի դեպքերի մասին է, երբ նախագահական ընտրություններին հետևած ցույցը ցրելիս 10 մարդ էր զոհվել։ Այն ժամանակ գործող նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր, թեև, ըստ ԿԸՀ տվյալների, արդեն նոր նախագահ էր ընտրվել՝ Սերժ Սարգսյանը։ Սակայն նա դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ ցույցը ցրելու և մարդկանց մահվան համար մեղադրվում է Քոչարյանը։

Ի՞նչ է հաջողվել պարզել Քոչարյանի տիկնոջ հետ Ռուսաստանի նախագահի հանդիպման մասին։

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

Նախկին առաջին տիկնոջ հետ հանդիպման մանրամասները

Միայն «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքն է հաղորդել մանրամասներ։ Այս լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել է․

«Բելլա Քոչարյանը հակիրճ պատմել է Պուտինին Քոչարյանի իրավունքների այն բոլոր «խախտումների» մասին, որոնք թույլ է տվել Հայաստանի արդարադատությունը։

Պուտինը կարեկցանք է հայտնել, որ Քոչարյանը մինչև հիմա կալանքի տակ է, և ափսոսանք հայտնել, որ չի կարող ազդեցություն ունենալ իր ընկերոջն ազատ արձակելու կապակցությամբ»։

Աղբյուրի խոսքով, Բելլա Քոչարյանի որևէ բան ձեռնարկելու խնդրանքին Պուտինը պատասխանել է․ նա չի կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին, քանի որ նոր իշխանությունների հետ հարաբերություններն այլ են, քան նախորդների հետ, որոնք ղեկավարում էին երկիրը հեղափոխությունից առաջ։

Դատարանը կալանքի տակ է թողել Հայաստանի նախկին նախագահին․ Ռոբերտ Քոչարյանին գրավով էլ ազատ չարձակեցին։ Թարմացում

Ի՞նչ է նախորդել Պուտինի այցին

Վլադիմիր Պուտինի այցի հավանականությունը Հայաստան ակտիվորեն քննարկվում էր քաղաքական շրջանակներում և լրատվամիջոցներում։ Կասկածների տեղիք էր տվել հայկական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե Ռուսաստանի առաջնորդը Երևան կգա, եթե կարողանա հանդիպել իր հին ընկեր, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ նիստից միայն մեկ շաբաթ առաջ Կրեմլը հաստատեց, որ Պուտինը կժամանի Երևան։

Պուտին-Քոչարյան հանդիպման մասին տեղեկությունն էլ ավելի ակտիվացան, երբ ՌԴ նախագահի այցի նախօրեին Հայաստանի նախկին նախագահին հետազոտության համար տարան բժշկական կենտրոններից մեկը։ Այդ ժամանակ քաղաքական մեկնաբանները սկսեցին ենթադրել, որ Պուտինի այցի օրակարգում Քոչարյանի հետ հանդիպումն այնուամենայնիվ ներառվել է։

Սակայն այդ նույն օրը, հետազոտության ավարտից հետո Քոչարյանը բանտ վերադարձավ, և ընկերոջ հետ նրա հանդիպումը տեղի չունեցավ։

Ռոբերտ Քոչարյանի գործի բոլոր մանրամասները 

2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ-ի «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

Խոսքը  2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետևած դեպքերի մասին է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։ Սակայն հայկական ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը թեկնածուներից մեկն էր,  բողոքի ակցիաներ էր անցկացնում։ Ընդդիմադիրները վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել 2018թ-ի հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը անմիջապես սկսեց զբաղվել դրանով։

Հուլիսի 28-ին նախկին նախագահն առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

2018 թ-ի օգոստոսին Քոչարյանը լքեց բանտը։ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում էր մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։

Այդ օրը, քննելով Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, դատավոր Դավիթ Գրիգորյանը նրան կալանքից ազատելու որոշում էր կայացրել։ Նա հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով «նրա ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման գործում»։

Սակայն 2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝  927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտարարել էր գործարար Սիլվա Համբարձումյանը։

Քոչարյանը ասել է, որ երկրորդ գործն իր դեմ հարուցվել է, որպեսզի իր գույքի վրա կալանք դրվի։ Նա հիշեցրել է, որ առաջին մեղադրանքով իր գույքի վրա կալանք արդեն դրվել է։ Սակայն սահմանադրական կարգի տապալման գործով լրացուցիչ պատժամիջոց՝ մասնավորապես գույքի բռնագանձում չի ենթադրվում, սակայն դա հնարավոր է ենթադրյալ կաշառքի մասին գործով։

Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հունիսի 25-ին։

Նախկին նախագահն իր դեմ առաջադրված ոչ մի մեղադրանք չի ընդունում և դրանք որակում է որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պատվեր և վենդետա։


Կարդալ ավելին JAMnews-ում