Խորհրդային տարիներին այստեղ փակ գոտի էր, ուր կարելի էր հասնել միայն հատուկ անցաթղթով " />

«Պոբեդան» ավան է Վրաստանում, որտեղ միայն տարեցներ են բնակվում: Տեսանյութ

Խորհրդային տարիներին այստեղ փակ գոտի էր, ուր կարելի էր հասնել միայն հատուկ անցաթղթով

«Պոբեդա». այսպես է կոչվում Թբիլիսիից 30կմ հեռավորության վրա գտնվող, Գարդաբանիի հարևանությամբ տեղակայված ավանը:

Խորհրդային տարիներին այս վայրը փակ գոտի էր, ուր հնարավոր էր մուտք գործել միայն հատուկ անցաթղթերով: Այստեղ էր գտվում  երկու կարևոր գաղտնի զինվորական օբյեկտ: Դրանցից մեկը՝ Գլխավոր հետախուզական վարչության, մյուսը՝ Պետանվտանգության կոմիտեի ենթակայության տակ:

Կոմունիստական իշխանությունների ժամանակ այստեղ մոտ 600 մարդ էր ապրում՝ ռուս զինվորականներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, նրանց ընտանիքները, նրանք բոլորն աշխատում էին ադ գաղտնի օբյեկտներում:

Ռուսները լքեցին այս վայրերը Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Եթե նույնիսկ ազգականներ պետք է գային մեզ տեսակցության, նախապես պետք է հատուկ անցաթղթեր ստանային: Իսկ երբ գալիս էին, սկսում էին նախանձել, թե ապահովման առումով ինչ լավ էր այստեղ», – նախկին ժամանակներն է հիշում Նաթելա Չխեիձեն՝ «Պոբեդայի» հնաբնակը, որն ավանում է մնացել հիվանդ ամուսնու հետ:

Նրա ամուսինը զինվորական է եղել, այնուհետև վերավորակավորվել է որպես ինժեներ և մնացել «Պոբեդայում»:

Նաթելա Չխեիձեն հիշում է, որ խորհրդային տարիներին ավանը շատ գրավիչ տեսք ուներ՝ վերանորոգված տներ, խնամված բակեր: «Պոբեդայում» սեփական խանութ և ակումբ կար:

Այսօր բավականին մեծ տարածքում կիսադատարկ տներում մոտ 20 ընտանիք է բնակվում: Գարդաբանի հասնելու համար տրանսպորտ չկա, ամբողջ ճանապարհն անսարք է:

Ավանը, որը մի քանի երկհարկանի կորպուսներից է բաղկացած, այսօր ավելի շատ մռայլ ֆիլմի «դեկորացիաներ» է հիշեցնում՝ ծեփամածիկը թափված պատեր, կոտրված ապակիներով պատուհաններ, ծռված դռներ…

Իսկ ամենացնցողն այն է, որ երեխաներ չկան, և այստեղ նրանց մասին կարծես չեն էլ լսել: Ոչ մի հետք չկա: Ոչ երեխայի՝ լվացքի պարանին փռված շորեր, ոչ էլ նույնիսկ կոտրված, անպետք խաղալիքներ: Տեղացիներն ասում են, որ ովքեր մի փոքր շանս են ունեցել, հեռացել են: Ոչ ոք չի ուզում «Պոբեդայում» մնալ:


Կարդալ ավելին JAMnews-ում