Քննարկման այլ հարցերի թվում հայտարարվել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն ու հարաբերությունները Թուրքիայի հետ" />

Պենտագոնի կողմից ստեղծված բիոլաբորատորիաները՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի երևանյան այցի թեմաներից մեկը

Քննարկման այլ հարցերի թվում հայտարարվել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն ու հարաբերությունները Թուրքիայի հետ

Сергей Лавров, биологические лаборатории, США, Пентагон, карабахский конфликт, самоопределение, территориальная целостность, Турция

Հայաստանի տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքը թույլատրելու հարցը Երևանում նոյեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի հիմնական թեմաներից էր։ Ասուլիսի ընթացքում ամփոփվեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Հայաստան։

Լավրովը, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան վերը նշված հարցով հուշագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։

Նրա այցի մեկնարկից առաջ հաղորդվում էր, որ երևանյան բանակցությունների թեմաներն են լինելու ՀԱՊԿ ռազմական դաշինքի և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցերը։ Երկու կազմակերպություններն էլ գործում են Ռուսաստանի առաջնորդությամբ, Հայաստանը դրանցում ներգրավված է և երկուսում էլ հարցեր ունի Մոսկվային, որոնք լուծման կարիք ունեն։

Սակայն այդ մասին Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ոչինչ չի ասվեց։

Մանրամասներ այն մասին, թե ինչ բիոլաբորատորիաների մասին է խոսքը, և ինչու են դրանք կարևոր Մոսկվայի համար։

Сергей Лавров, биологические лаборатории, США, Пентагон, карабахский конфликт, самоопределение, территориальная целостность, Турция

Հայկական լաբորատորիաներ՝ ԱՄՆ փողերով

2008թ-ից Պենտագոնի մասնակցությամբ Հայաստանում շուրջ մեկ տասնյակ բիոլաբորատորիա է ստեղծվել։ Դրանք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրի» վրա։ Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են։

Նմանատիպ արդիականացված բիոլաբորատորիաներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ փողերով, գործում են Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Ադրբեջանում։ Այնտեղ կենսաբանական հետազոտություններ են անցկացվում, վարակներ են ուսումնասիրվում։

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ տեղական բիոլաբորատորիաներն օգտագործվում են բացառապես բժշկական նպատակներով։

17 երկրների փորձագետներ այցելել են «Լուգարա» թբիլիսյան լաբորատորիաներ։ Ի՞նչ է գրված նրանց եզրակացությունում

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ կողմերը աշխատում են հուշագրի տեքստի վրա․

«Այդ փաստաթղթի գլխավոր նպատակը բոլոր կողմերի շահերը պաշտպանելն է, որպեսզի ոչ ոք, մեր ոչ մի գործընկեր մտավախություն չունենա այդ լաբորատորիաների առթիվ»։

Վարչապետը ասել է, որ 2018թ-ին իր անձնական հրահանգով ռուս մասնագետներին թույլ են տվել մուտք գործել բիոլաբորատորիաներ։ Նրանց հնարավորություն է տրվել համոզվել, որ այդ հաստատությունները Ռուսաստանի համար ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում։

«Կարծում եմ՝ մեր ռուս գործընկերները դրանում համոզվել են», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին։

2018թ-ին սկանդալ տեղի ունեցավ Վրաստանի բիոլաբորատորիաների գործունեության շուրջ։

Այն ժամանակ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն հայտարարել էր, որ «Լուգարա» լաբորատորիաներում մարդկանց վրա վտանգավոր փորձարկումներ են անցկացվում։

Անցյալ տարվա նոյեմբերին Թբիլիսիի Ռիչարդ Լուգարայի անվան առողջապահության հանրային հետազոտական կենտրոնն ավելի քան երկու տասնյակ մասնագետներ էր ընդունել 17 երկրներից։ «Էքսկուրսիայի» նպատակը պարզելն էր, թե ինչ է տեղի ունենում լաբորատորիայում, որին Ռուսաստանը մեղադրում է կենսաբանական զենքի արտադրության մեջ։

Միաձայն ընդունված եզրակացությում նշվում էր, որ լաբորատորիան ապահովում է իր աշխատանքի թափանցիկությունն, ու դրա ողջ գործունեությունը կապված է տարբեր հիվանդությունների կանխարգելման հետ։

Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի բիոլաբորատորիաներով

Մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը խոսել է բիոանվտանգության ոլորտում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության հնարավորության մասին։

Նա հիշեցրել է նաև կոնվենցիայի գոյության մասին, որն արգելում է կենսաբանական զենքի մշակումն, ու ասել, որ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է այդ կոնվենցիային և փորձում է երկկողմանիության հիման վրա այդպիսի լաբորատորիաներ ստեղծել ողջ աշխարհում։

Լավրովի այս հայտարարությունից փորձագետները եզրակացություն են արել, որ Ռուսաստանը ենթադրում է Հայաստանում նման լաբորատորիաների գոյության հնարավորություն։

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի հետ հուշագրի հնարավոր ստորագրումը․

«Փաստաթուղթը հնարավորություն կտա Ռուսաստանի հետ համագործակցությամբ կոնսոլիդացնել մեր ներուժը կենսաբանական անվտանգության ոլորտում։ Հարցն, առաջին հերթին, վերաբերում է մեր բիոանվտանգությանը»։

Թե երբ կարող է այս հուշագիրը ստորագրվել, չի հաղորդվել։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Այն մասին, որ ռուս նախարարի այցի ընթացքում քննարկվելու է տարածաշրջանային անվտանգության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ևս հաղորդվել էր  դրա մեկնարկից առաջ։

Հայ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում բանակցություններին ղարաբաղյան կողմի ներգրավմանը, ավելի ստույգ, վերադարձի հնարավորությանը, որը պնդում է Հայաստանի վարչապետը։

Լավրովն այդ առնչությամբ հիշեցրել է, որ սկզբնական փուլում ղարաբաղյան կողմը ներկայացված էր բանակցությունների սեղանի շուրջ և 90-ականների սկզբին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կնքման մասնակից էր։ Սակայն Հայաստանի «նախորդ նախագահներից մեկը որոշեց, որ Ղարաբաղի շահերը Երևանն է ներկայացնելու»։ Այնուամենայնիվ, ըստ նախարարի, կարգավորումը հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը հաշվի առնելու․

«Բոլորի համար պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի բնակչության ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, Հայաստանը դրանք պարզապես չի ստորագրի։ Ահա սա ենք մենք հիմք ընդունում։

Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցներ, կարող ենք զարգացնել գործընթացը, միայն հասնել նրան, որ այն համընդհանուր համաձայնության հունով ընթանա․․․ Ամփոփիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և Հայաստանի, և Ղարաբաղի, և Ադրբեջանի շահերը»։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս Լավրովը հայտարարել է․

«Մենք ամեն կերպ նպաստում ենք նրան, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները հաղթահարվեն։ Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը զարգացնելու համար, սակայն դրա համար պետք է երկու կողմերի շահագրգռվածությունը»։

Սերգեյ Լավրովը համարում է, որ որևէ «հիմք չկա կարծելու, որ որևէ մեկը պատերազմ կսկսի այս երկու երկրների միջև»

«Ամեն դեպքում, մեր ողջ քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի հաստատվի խաղաղություն, համագոյակցություն և փոխշահավետ համագործակցություն»։


Կարդալ ավելին JAMnews-ում