ԽՍՀՄ երկրորդ մարդու՝ Լավրենտի Բերիայի դաժանության մասին շատ բան է հայտնի, այդ մասին հատորներով փաստաթղթեր կան։ Այս լուսանկարներն ու պատմությունն Աբխազիայից են:" />

Պատմություն՝ Բերիայի մասին

ԽՍՀՄ երկրորդ մարդու՝ Լավրենտի Բերիայի դաժանության մասին շատ բան է հայտնի, այդ մասին հատորներով փաստաթղթեր կան։ Այս լուսանկարներն ու պատմությունն Աբխազիայից են:

Image is not available
Image is not available
Պատմություն՝ Բերիայի մասին
Slider
Image is not available
Image is not available
Slider
HԽՍՀՄ երկրորդ մարդու՝ Լավրենտի Բերիայի դաժանության մասին շատ բան է հայտնի: Հատորներով փաստաթղթեր կան, որոնցում նկարագրվում են նրա վայրագությունները։ Այս պատմությունն Աբխազիայից է: Բերիան այստեղ հաճախ է եղել․այստեղ էր նրա ամառանոցը, որտեղ հաճախ էր ժամանակ անցկացնում։ Աբխազիայում էր բնակվում նաև նրա մայրը՝ Մարտա Ջակելին։
Ամառանոցն այժմ գտնվում է զբոսաշրջային բազայի մերձակայքում՝ «Այտար» հանգստյան տան մոտ։ Այսօր այն հետևյալ տեքսն ունի։ Պահպանվում է, սակայն լքված է։
Image is not available
Image is not available
Slider
Image is not available
Image is not available
Slider
Ըստ ոչ հավաստի տվյալների՝ 1937թ-ի հուլիսից մինչև 1938թ-ի նոյեմբեր Աբխազիայում բռնաճնշումների է ենթարկվել 2 186 մարդ։ Գնդակահարվել է 748 մարդ, բանտերում անհետ կորել՝ 377-ը, շատերն իրենց կյանքի վերջին օրերն անցկացրել են ճամբարներում, ասված է Ստանիսլավ Լակոբայի «Մեծ տեռորն Աբխազիայում» գրքում։ «Անասելի քաղաքական հետապնդումների էր ենթարկվում աբխազական գյուղացիությունը․․․ Ոչնչացվել է գրեթե ողջ ինտելիգենցիան, բազմազգ Աբխազիայի ականավոր պետական և հասարակական գործիչներ»։
Եվ շատ այլ սարսափելի պատմություններ են մարդիկ կապում այս ամառանոցի հետ։
Image is not available
Image is not available
Slider
Image is not available
Image is not available
Slider
Տեղի բնակիչ Կոնստանտին Շուրդուլավան JAMnews-ին այսպիսի պատմություն է պատմում․ «Հորեղբայրս շատ ուժեղ էր։ Նա, օրինակ, այսպիսի բան էր անում․ ձիուն բարձրացնում էր և իր ուսերի վրա հասցնում տուն։ Այդ մասին Բերիան լսել էր։ Նա իր օգնականներին ուղարկել էր հորեղբորս մոտ՝ առաջարկելով իր անվտանգության թիմում արժանապատիվ տեղ զբաղեցնել։ Հորեղբայրս հրաժարվել էր։ Որոշ ժամանակ անց նրա տանը կրկին հայտնվել էին Բերիայի մարդիկ։ Նրան մի քանի րոպե էին տվել հավաքվելու, հորեղբայրս նրանց հետ մեքենա էր նստել։ Եվ այդ պահից նրան այլևս ոչ ոք չէր տեսել»։
Կոնստանտին Շուրդուլավան անձամբ է ծանոթ այս ամառանոցին։ Նա 20 տարեկան էր, երբ նրան ծառայության էին ընդունել ՆԳՆ, և նա անվտանգությունում էր աշխատում։ Դա 1952թ-ին էր՝ Բերիայի գնդակահարությունից մեկ տարի առաջ։
«Մեզ նրա մոտ չէին թողնում, մենք «մասովկա» էինք։ Ես այդ ողջ ընթացքում Բերիային երևի երկու-երեք անգամ եմ տեսել։ Ասում էին, որ եթե նրան նայես, և նա հայացքդ բռնի, վերջ, քեզ էլ չեն գտնի։ Մենք ընդհանրապես չէինք շփվում նրա անվտանգության աշխատակիցների հետ։ Ձևացնում էինք, թե ոչինչ տեղի չի ունենում, և մենք ընդհանրապես ոչինչ չգիտենք։ Թեև բոլորն էլ շատ լավ ամեն ինչ հասկանում էին։ Սակայն պետք է հիմար երևայինք։ Այդ ժամանակ քեզ հետ ոչինչ չէր լինի»։
Image is not available
Image is not available
Slider
Image is not available
Image is not available
Slider
նրանց մեքենան նստեցնում և տանում Բերիայի մոտ։ Ծնողները լալիս էին և խնդրում վերադարձնել աղջիկներին։ «Նրանք խնդրում էին ներս թողնել իրենց։ Սակայն մենք ի՞նչ կարող էինք անել։ Մեզ հրամայված էր ոչ ոքի ներս չթողնել։ Այդ աղջիկները հետո անհետանում էին։ Ոչ ոք նրանց չէր տեսնում», - հիշում է Շուրդուլավան։
Image is not available
Image is not available
Slider
Image is not available
Image is not available
Slider
Լուրեր էին պտտվում, որ այդ դժբախտ կանանց սպանում էին և ժամանակավորապես թողնում պետական ամառանոցի նկուղում։ Որի պատճառով էլ այնտեղից, ըստ լուրերի, դիակի հոտ էր գալիս։
Այդ օրերին Կոնստանտին Շուրդուլավան ծանոթացել էր Բերիայի մոր հետ։ Մարտա Ջակելին ողջ կյանքը՝ մինչև մահն, ապրել է Մերխեուլ գյուղում, իսկ Լավրենտի Բերիան հաճախ էր նրան այցելում, այլ ոչ թե ամառանոց գնում։ Շուրդուլավան մի քանի անգամ անվտանգության թիմի կազմում այնտեղ եղել է և հիշում է ճոխ սեղանները, մեգրելերեն լեզվով երգերն ու պարերը։ «Նա բարի մարդ էր։ Երբ բոլորը կերուխումից հետո մեկնում էին, նա մեզ ուտելու բան էր բերում։ Այն, ինչ սեղանին էր։ Միս, խաչապուր։ Հարևանները սիրում էին նրան։ Անհասկանալի է, թե ինչպես նրա տղան կարող էր այդպիսին լինել»։
Image is not available
Image is not available
Slider

 

previous arrow
previous arrow
next arrow
next arrow
PlayPause
Slider

 

Image is not available
Image is not available
Slider
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Կարդալ ավելին JAMnews-ում