Պատճառն Ադրբեջանում մարդու իրավունքների խատումներն են։ Սակայն մրցաշարի հետ կապված այլ խնդիրներ ևս կան " />

Amnesty International-ը բողոքում է Եվրոպայի լիգայի ֆուտբոլային եզրափակիչը Բաքվում անցկացնելու դեմ

Պատճառն Ադրբեջանում մարդու իրավունքների խատումներն են։ Սակայն մրցաշարի հետ կապված այլ խնդիրներ ևս կան

 

Միանգամից մի քանի սկանդալ է բռնկվել Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ, որն անցկացվելու է Բաքվում մայիսի 29-ին։

Դրանցից ամենաթարմն Amnesty International-ի հայտարարությունն է այն մասին, որ նման մեծ սպորտային իրադարձությունը չի կարելի Ադրբեջանում անցկացնել, որտեղ լրջորեն խախտվում են մարդու իրավունքները։

Համացանցում բուռն քննարկումների մեկ այլ թեմաեզրափակչում խաղում են անգլիական «Արսենալն» ու «Չելսին», սակայն այդ խաղին չի մասնակցելու «Արսենալի» խաղացողներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը։ Պատճառը նրա հայ լինելն է։

Եվ, ի վերջո, խնդիր է առաջացել նաև տոմսերի վաճառքի հետ կապված․ դրանք քիչ են գնում, քանի որ բրիտանացի երկրպագուներն ասում են, որ Բաքու մեկնելը երկար է և թանկ։

Մանրամասն՝ այս ամենի մասին։

• Սկանդալ Բաքվում անցկացվելիք ֆուտբոլային եզրափակչի շուրջ․ կանխակալ մեկնաբանություն

• Քաղբանտարկյալների անսպասելի ներում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում

Amnesty International-ի բողոքը

«Չի կարելի Ադրբեջանին թույլ տալ սպորտով «մաքրել»  մարդու իրավունքների պահպանման ոլորտում իր սարսափելի համբավը», — մայիսի 23-ին հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Այս խոսքերը հասցեագրված էին ՈՒԵՖԱ-ին, որին Amnesty International-ը քննադատել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման համար։

«Երկրպագուները, խաղացողներն ու անձնակազմը․․․ [պետք է] ծանոթանան այդ երկրում մարդու իրավունքների իրական դրությանը, որը թաքնված է խաղի փայլուն արտաքինի հետևում», — հայտարարել է Amnesty International-ի բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալլենը։

Նրա խոսքով՝ «կառավարությունները հաճախ են խոշոր մարզական մրցաշարերն օգտագործում իրենց ռեպրեսիվ քաղաքականությունից ուշադրությունը շեղելու համար»։

Ադրբեջանում այս հայտարարությունն Amnesty International-ի հասցեին պատասխան քննադատության ալիք է բարձրացրել։

Պատգամավորները, պաշտոնյաներն ու իշխանամետ լրատվամիջոցներն իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել են զրպարտության և Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի համար։

Օրինակ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Ջավիդ Օսմանովն Amnesty İnternational-ին անվանել է «կոռուպցիայի մեջ խրված կառույց, որոշակի շրջանակների գործիք, որը նախատեսված է անկախ քաղաքականություն վարող երկրների վրա կողմնակալ հարձակումներ իրականացնելու համար»։

Նույն կուսակցության շրջանային բաժնի նախագահ Հիքմեթ Շիքարովը կարծում է, որ «այդ բոլոր արշավների թիկունքին հայկական լոբբին, սփյուռքը և ուժերն են կանգնած, որոնք չեն սիրում Ադրբեջանն ու նախանձում են նրա հաջողություններին»։

Amnesty International, ինչպես և մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, պարբերաբար քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման համար։

• Ի՞նչ է նշանակում լրագրող լինելն Ադրբեջանում

• Ադրբեջանցի քաղբանտարկյալները պատմում են իրենց բանտային կյանքի մասին

ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը կանցկացվի Բաքվում մայիսի 29-ին։ Հանդիպելու են «Չելսի» և «Արսենալ» անգլիական ֆուտբոլային ակումբները։

Amnesty International-ն ու մյուս իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար քննադատում են Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման համար։ Amnesty-ն նաև բազմիցս երկրի կառավարությունից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Վերջերս հրապարակված խոսքի ազատության ցուցիչում, որը կազմել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն, Ադրբեջանը 179 տեղից զբաղեցրել է 166-րդը։

Ո՞վ է մեղավոր, որ Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի ժամանելու

Մեկ այլ աղմկահարույց սկանդալ կապված է այն բանի հետ, որ Բաքու չի կարող ժամանել «Արսենալի» թիմի խաղացող Հենրիխ Մխիթարյանը։

Նա ազգությամբ հայ է, և, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, ֆուտբոլիստն մտահոգվում է իր անվտանգության համար (չնայած ադրբեջանական կողմի երաշխիքներին)։

Մխիթարյանի՝ Բաքու չգալու որոշումը բուռն, գլխավորապես՝ բացասական արձագանք է առաջացրել մամուլում և սոցցանցերում։

«Արսենալի» շատ երկրպագուներ դրա համար Ադրբեջանին են մեղադրում։ Մասնավորապես, սոցցանցերում գրում են, որ երկիրն իր համար այնպիսի իմիջ է ստեղծել, որ հայ ֆուտբոլիստը վախենում է այնտեղ մեկնել։

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան, իր հերթին, հիշեցնում է, որ հայ մարզիկներն արդեն մի քանի անգամ եղել են Բաքվում, այստեղ նրանց հետ ամեն ինչ կարգին է եղել, հետևաբար, «երաշխիքների լրջությունը կասկածի տակ դնելու ոչ մի հիմք չկա»։

Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ առթիվ հայտարարել է, որ Հայաստանում իրավիճակին քաղաքական երանգ են հաղորդել, և դա «ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը մտադիր չէ իր ժողովրդին խաղաղության նախապատրաստել»։

Չվաճառված տոմսեր

Եվ, ի վերջո, «Չելսի» և «Արսենալ» թիմերը պատրաստվում են Ադրբեջանին վերադարձնել ֆուտբոլային խաղի իրենց տրամադրված տոմսերի կեսից ավելին, քանի որ չեն կարողանում դրանք վաճառել երկրպագուներին․ Բաքու մեկնելը երկար է և թանկ, վիզա ստանալը բարդ է, իսկ խաղը սկսվում է տեղի ժամանակով 23:00-ին։ Այս մասին է գրում Sports.ru-ն։


Կարդալ ավելին JAMnews-ում