Սակայն Աբխազիայում մի ամբողջ շարժում է սկսվել պատգամավորներին և՛ ավտոմեքենաներից, և այլ արտոնություններից ու առավելություններից զրկելու համար " />

Պատգամավորները լավ մեքենաներ են սիրում

Սակայն Աբխազիայում մի ամբողջ շարժում է սկսվել պատգամավորներին և՛ ավտոմեքենաներից, և այլ արտոնություններից ու առավելություններից զրկելու համար

Աբխազիայում խորհրդարանում հայտնվելու նպատակով տեղական իրողությունների համար աննախադեպ «մրցույթ» է նկատվում. օրենսդիր մարմնի մեկ տեղին միջինում 5 թեկնածու է հավակնում:

Խորհրդարանական ընտրություններին իրենց թեկնածություններն առաջադրելը զանգվածային է դարձել, և այդ պոտենցիալ թեկնածուների շարքում քիչ չեն նաև կասկածելի համբավ ունեցողները: Բողոքի ակցիայի նախաձեռնողների մոտ լուրջ վախեր են առաջացել, որ խորհրդարանում հայտվելու ձգտում ունեցողները անում են դա ոչ թե պետական կարևորության խնդիրների լուծմամբ զբաղվելու համար, այլ անձնական խնդիրներ լուծելու և արտոնություններ ստանալու համար:

Այդպիսի իրարանցումը հասարակությանը ստիպել է պատասխան միջոցներ ձեռնարկել: Բողոքը ծնվել է սոցցանցերում և վերածվել  մի խումբ քաղաքացիների նախաձեռնության, որոնք պահանջում են չեղարկել և պատգամավորական անձեռնմխելիությունը, և Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի կարգավիճակի մասին օրենքով նախատեսված մի շարք նյութական բարիքները:

 Ոչ մի ներողամտություն պատգամավորների հանդեպ, ո՞րն է նախաձեռնության էությունը

Նախաձեռնողը հայտնի աբխազ լրագրող, «Նուժնայա գազետա» թերթի խմբագիր Իզիդա Չանիան է:

Izida Chania

Նրա կոչը սոցցանցերում արյունքում վերածվել է քաղաքացիների՝ խորհրդարանին ուղղված պաշտոնական դիմումի խորհրդարանի պատգամավորի կարգավիճակի վերաբերյալ գործող օրենսդրությունում կարճ ժամկետներում փոփոխություններ մտցնելու առաջարկով:

Առաջարկները 12 կետից են կազմված, իսկ պահանջներն այնքան խիստ են, որ արժե նշել դրանք այստեղ ամբողջությամբ: Այսպիսով.

  • «Ժողովրդական ժողովի՝ Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքից հանել հետևյալ հոդվածները՝ 19-րդ՝ «Ժողովրդավարական ժողովի պատգամավորի անձեռնմխելիություն»; 20-րդ՝ «Ժողովրդական ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար համաձայնության ստացման կարգ» և 21-րդ՝  «Ժողովրդական ժողովի պատգամավորի՝ վկայի ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք»:
  •  …Սահմանել… աշխատանքային օրվա հստակ շրջանակներ, խորհրդարանի նստաշրջաններին պարտադիր ներկայություն, 24 աշխատանքային օր տևողությամբ աշխատանքային արձակուրդ և պատասխանատվություն կարգապահության խախտման համար:
  •  Չեղարկել պատգամավորական թոշակն ու այն արտոնությունները, որոնք չունեն մեր երկրի շարքային քաղաքացիները: Հրապարակել պատգամավորների վարկային պատմությունները:
  •  Պատգամավորների համար անհատական տրանսպորտ ձեռք բերելու պրակտիկան չեղարկել: Ծառայողական մեքենաները փոխարինել միկրոավտոբուսներով, որոնք ամեն օր ժողովրդի ընտրյալներին երկրի բոլոր կետերից աշխատանքի կհասցնեն և տուն կվերադարձնեն:
  •  Չեղարկել վառելիքի և քսայուղերի, պատգամավորների անհատական մեքենաների սպասարկման համար միջոցներ հատկացնելու պրակտիկան:
  •  Լրատվամիջոցներում ընտրողների առջև պատգամավորների ամենամյա հանրային հաշվետվություններն օրենսդրորեն ամրագրել և այդ պարտավորության չկատարման համար պատասխանատվություն նախատեսել:
  •  35-70 տարեկան պատգամավորների համար տարիքային սահմանափակումներ մտցնել և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժի առկայությունն օրինականացնել:
  •  Պարտավորեցնել յուրաքանչյուր պատգամավորի և նրա ընտանիքի անդամների եկամուտների և ծախսերի մասին ամենամյա հայտարարագիր ներկայացնել և հրապարակել:
  •  Հեռուստատեսության ուղիղ եթերում խորհրդարանի նիստերի հեռարձակում ապահովել:
  • Օրենքում ընտրյալների կողմից պատգամավորին ետ կանչելու իրավունք՝ իմպերատիվ մանդատ, ամրագրել՝ հստակեցնելով պատգամավորներին ետ կանչելու պայմաններն ու կարգը:
  •  Բացառել… օբյեկտների սեփաականաշնորհմանը մասնակցելու պատգամավորների իրավունքը և հանրային վերահսկողություն սահմանել սեփականաշնորհման գործընթացի հանդեպ:
  •  Սահմանափակել խորհրդարանում պատգամավորների ներկայությունը 2 ժամկետով:

 

«Մենք փորձել ենք առավելագույնս հստակ ներկայացնել մեր պահանջները և չենք հավակնում, որ մեր առաջարկներն օրենքում հայտնվեն հենց այս ձևակերպումներով: Պատգաամվորները կարող են իրենց փոփոխությունները մտցնել և այլ առաջարկներ ընդունել, որոնք շարունակում են արվել, – ասում է Իզիդա Չանիան: – Ամենագլխավոր

կոչը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելն է: Խորհրդարանի այս կազմով մենք ամենամեծ ամոթն ենք վերապրել աբխազական պառլամենտարիզմի պատմության մեջ. գործող պատգամավոր Նոդիկ Կվիցինիան ծանր հանցագործություն է կատարել՝ երկու անձանց մահ կազմակերպելով: Այժմ նա արդարադատությունից թաքնվում է Վրաստանի տարածքում»:

 Ընդդիմությունը կողմ է

 Մեկ շաբաթվա ընթացքում փաստաթղթի տակ մոտ 500 ստորագրություն է դրվել, որն արդեն պաշտոնապես գրանցվել է խորհրդարանի աշխատակազմի կողմից և վարույթ է ընդունվել:

Պատգամավորական բարիքների փաթեթի վերանայման նախաձեռնությանը կողմ է արտահայտվել աբխազական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան: Նրա կարծիքով, այդ օրինագիծը պետք է մշակվի և խորհրդարանի նիստի դիտարկմանը ներկայացվի երկամսյա ժամկետում:

    Սակայն հասարակությունում շատերը կողմ չեն: Փաստարկներ

“Ավելի արդյունավետ կլիներ ամրապնդել միլիցիան, դատախազությունն ու դատարանները:”

Սակայն այդ գաղափարին դեմ արտահայտվողներն էլ քիչ չեն:

«Այնքան էլ չեմ հականում՝ որն է անձեռնմխելիության հետ կապված խնդիրը: Մի՞թե այն պետական այրերի հարցերը, որոնք պաշտոնական անձեռնմխելիություն չունեն, լուծվել են», – ասում է իրավաբան Ալխաս Ասլանձիան:

Բլոգեր Ախրա Սմիրն այդ գաղափարը սովորական պոպուլիզմ է համարում:

«Ոչ մի լավ բան այդ նախաձեռնությունում չկա. պատգամավրների կողմից անձեռնմխելիության օգտագործման եզակի դեպքերը չպետք է գործադիր իշխանության համար պատգամավորների վրա ճնշում գործադրելու համատարած հնարավորություն ստեղծեն: Պատգամավորների անձեռնմխելիության սահմանափակումը միլիցայությունում, դատախազությունում և դատարաններում տիրող իրավիճակի դեպքում անթույլատրելի է: Ավելի արդյունավետ կլինի միլիցայությունը, դատախազությունն ու դատարաններն ամրապնդել, սակայն ոչ նման նախաձեռնություն, ոչ էլ համապատասխան ստորագրություններ ինչ-որ չեն երևում», – գրում է Սմիրը:

Պատգամավորական թեկնածու՝ Լանա Ցաավա.

«Իշխանության բոլոր ճյուղերը պետք է հավասար և անկախ լինեն: Այդ դեպքում պետք է չեղարկել նաև դատավորների և նախագահի անձեռնմխելիությունը: Սոցցանցերի միջոցով ցանկանում են հարվածել իրավական սկզբունքներին»:

Խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան նույնպես թերահավատորեն է մոտենում պատգամավորական իմունիտետիը հանելուն.

«Անձեռնմխելիությունից զրկելը պատգամավորների վրա բոլոր կողմերից ճնշում գործադրելու հնարավորություն է առաջացնում: Ես հատուկ ուսումնասիրել եմ այլ խորհրդարանների փորձը և պարզել եմ, որ պատգամավորի անձեռնմխելիության սկզբունքը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր խորհրդարաններում»:

Սակայն հակառակ կողմի փաստարկները ոչ մի կերպ չեն արտահայտվել դիմումի հեղինակների դիրքորոշման վրա: Առաջարկների անտեսման դեպքում նախաձեռնող խումբն իրեն իրավունք է վերապահում կոչ անել ընտրողներին չմասնակցել ընտրություններին և այդ հարցերը հանրաքվեի դնել:

  • Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան մարտի 12-ին:
  • Փետրվարի 10-ին ԿԸՀ գրանցել է այն նախաձեռնող խմբերն ու քաղաքական կուսակցությունները, որոնք իրենց թեկնածուներին են առաջադրելու: Ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրական համակարգով ընտրվող խորհրդարան անցնելու թեկնածություն է մտադիր առաջադրել նախաձեռնող խմբերից 135 մարդ:
  • Բացի այդ, թեկնածություններ առաջադրելու իրավունք ունեցող 4 քաղաքական կուսակցություն հստակեցրել է իր ցուցակները: «Այնար» և «Ամցախարա» կուսակցությունները 8-ական թեկնածու են առաջադրել, «Աբխազիայի ժողովրդական միասնության համաժողովը»՝  7, իսկ «Հանուն արդարության և զարգացման ժողովրդական ճակատը»՝ 3 թեկնածու:
  • Տասնօրյա ժամկետում ԿԸՀ-ն պետք է դիտարկի յուրաքանչյուր թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո նրան որպես թեկնածու գրանցելու որոշում կայացնի:
  • Խորհրդարանական ընտրությունների ընթացակարգի համաձայն՝ յուրաքանչյուր թեկնածու պետք է հետազոտություն անցնի նարկոդիսպանսերում և հոգեբույժի մոտ, և ՆԳՆ-ին տեղեկանք ներկայացնի այն մասին, որ քրեական անցյալ չունի:

 

Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում