Ուկրաինացի լրագրողները ներկայացրել են հանդուգն սպանության սեփական հետաքննությունը " />

«Պավելի սպանությունը». լրագրող Շերեմետի մահվան հետաքննությունը

Ուկրաինացի լրագրողները ներկայացրել են հանդուգն սպանության սեփական հետաքննությունը

Hromadske TV-ի նյութը

Հրոմադսկոյե ուկրաինական հեռուստաընկերության հետաքննությունների «Слідство.Інфо» խմբագրությունը հետաքննող լրագրողների OCCRP միջազգային ցանցի գործընկերների հետ մեկտեղ ներկայացրել է ֆիլմ-հետաքննություն ռուսական և ուկրաինական հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանության մասին:

Շերեմետը սպանվել է 2016թ-ի հուլիսին Կիևի կենտրոնում. աշխատանքի գնալիս նրա մեքենայում պայթուցիկ սարք է աշխատել: Հետաքննություն է ընթանում արդեն գրեթե 1 տարի, սակայն հանցագործությունը մինչև այսօր բացահայտված չէ: Լրագրողները բազմաթիվ հետաքրքիր փաստեր են գտել, որոնց վրա հավանաբար ուշադրություն չի դարձրել քննությունը:

Մանրամսան այն մասին, թե ինչ է հաջողվել իմանալ լրագրողներին՝ «Պավելի սպանությունը» ռուսալեզու ֆիլմում:


Կարդալ ավելին JAMnews-ում