Թե ինչպիսին է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում, Թորհիլդուր Սուննան կպատմի 2020թ-ի հունվարին " />

Պաշտոնական հանդիպումներ և ընթրիք ընդդիմադիրների հետ․ Եվրախորհրդի ներկայացուցչի այցն Ադրբեջան

Թե ինչպիսին է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում, Թորհիլդուր Սուննան կպատմի 2020թ-ի հունվարին

Լուսանկարն՝ Իլգար Մամեդովի ֆեյսբուքյան էջից

Եվրամիության՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Թորհիլդուր Սուննան Բաքու է ժամանել՝ մարդու իրավունքների վիճակի մասին հաշվետվության համար նյութեր հավաքելու։

Սեպտեմբերի 5-7-ը պլանավորված էին նրա հանդիպումները պաշտոնատար անձանց և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Նա ուզում էր հանդիպել նաև որոշ քաղբանտարկյալների հետ։ Սակայն փաստացի հայտնի է միայն այն, որ Սուննան ընթրել է «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի հետ։

• Ինչո՞ւ է լրագրող լինելը դժվար Ադրբեջանում

• Ո՞ւմ իրավունքներն են պաշտպանում Վրաստանում

Թորհիլդուր Սուննան և Ադրբեջանը

Թորհիլդուր Սուննան իսլանդացի իրավաբան է, իրավապաշտպան և լրագրող։ Ներկայացնում է Իսլանդիայի Ծովահենների կուսակցությունը, որն ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների ոլորտում օրենսդրության բարեփոխման կողմնակից է։

2018թ-ի հունիսին Թորհիլդուր Սուննան Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հաշվետվության նախապատրաստման զեկուցող է նշանակվել, որը ներկայացվելու է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեին։

2019թ-ի մարտին համաներման արդյունքում ազատ է արձակվել ադրբեջանցի 50 քաղբանտարկյալ։ Սակայն ապրիլին՝ Ստրասբուրգում կայացած լսումների ժամանակ, Թորհիլդուր Սուննան հայտարարել է, որ դա չի լուծել խնդիրը, բանտում է դեռ մոտ 70 մարդ, որոնք դատապարտվել են քաղաքական շարժառիթներով։ 

• Թե ինչպես էին ԵԽԽՎ-ում քննարկում մարդու իրավունքներն Ադրբեջանում

Ներումից հետո անցած երկուսուկես ամսվա ընթացքում Ադրբեջանում կալանավորվել է ևս մի քանի ընդդիմադիր գործիչ և ակտիվիստ, իսկ քաղբանտարկյալներից ոմանք բողոքել են կտտանքներից։

Թորհիլդուր Սուննան պատրաստվում էր Ադրբեջան այցելել այս տարվա հունիսին։ Սակայն այն ժամանակ իշխանությունները հրաժավեցին ընդունել նրան՝ դա փաստարկելով, թե հունիսի 4-5-ին երկրում նշվում է Ռամազան տոնը, և այդ օրերը ոչ աշխատանքային են։ Այդ պատճառով էլ այցը հետաձգվեց մինչև սեպտեմբեր։

Հանդիպումն Իլգար Մամեդովի հետ

Թորհիլդուր Սուննայի հետ իր հանդիպման մասին Իլգար Մամեդովը պատմել է ֆեյսբուքյան իր էջում․

«Մենք մանրամասն զրուցել են։ Կարծում եմ, քիչ հավանական է, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն մինչև հաջորդ հունվար, սակայն այս տարվա փորձը ցույց է տալիս, որ որոշակի զարգացումներ այդ ուղղությամբ հնարավոր են, և մենք պետք է ավելիին ձգտենք։ Քաղբանտարկյալների թիվը պետք է զրոյի հասցվի։ Բացի այդ, պետք է ամբողջությամբ կատարվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, իսկ դրա համար պետք է գործարկվի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներուժը և կատարվեն միջազգային կազմակերպությունների հրահանգները»։

«Հաջորդ հունվարի» մասին խոսելիս Իլգար Մամեդովը ենթադրում է ԵԽԽՎ նստաշրջանը։ Դրա ընթացքում Թորհիլդուր Սուննան հաշվետվություն կներկայացնի իր ներկայիս այցի մասին և կխոսի այն եզրահանգումների մասին, որոնք արել է։


Կարդալ ավելին JAMnews-ում