Նավը պայթյունավտանգ նյութեր էր տեղափոխում։ Սակայն, ըստ պաշտոնյաների, դրանք լիովին անվտանգ են տեղափոխման ժամանակ " />

Պայթյուն Ադրբեջանի երկրաբանական-հետազոտական նավի վրա․ մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են

Նավը պայթյունավտանգ նյութեր էր տեղափոխում։ Սակայն, ըստ պաշտոնյաների, դրանք լիովին անվտանգ են տեղափոխման ժամանակ

Մեկ մարդ է զոհվել, երեքը ծանր վիրավորվել են նավի վրա պայթյունի հետևանքով, որը պատկանում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ 

Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին

Կանայք՝ սարսափելի աշխատանք կատարելիս․ պատմություն Թքիբուլիի հանքափորների մասին

Պայթյուն, որը «չէր կարող» տեղի ունենալ

Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ցերեկը։

Նավը պայթյունավտանգ նյութեր էր տեղափոխում, որոնք օգտագործվում են ծանծաղուտներում սեյսմիկ հետազոտությունների ժամանակ։ Սակայն SOCAR-ը պնդում է, որ այդ նյութերը լիովին անվտանգ են տեղափոխման ժաանակ։ Այսինքն՝ պարզ չէ, թե ինչու է տեղի ունեցել պայթյունը։

Բաքվի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Աշխատանքի անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով։ Հետաքննություն է սկսվել։

«Մոռացված» հրդեհ

Սա SOCAR-ի հետ կապված առաջին դժբախտ պատահարը չէ։ Դրանցից ամենալուրջը Գյունեշլի նավթային պլատֆորմում տեղի ունեցած հրդեհն էր։

Այն տեղի էր ունեցել 2015թ-ի դեկտեմբերին, երբ փոթորիկի պատճառով վնասվել էր ստորջրյա գազատարը։ 12 մարդ էր զոհվել, 18-ն անհետ կորել էր։

Այն ժամանակ նույնպես քրեական գործ էր հարուցվել՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում հոդվածող։ Սակայն հետո հետաքննությունը փակուղի մտավ, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարվեց։


Կարդալ ավելին JAMnews-ում