Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթել են հելիումի փուչիկները։ Սակայն հելիումը չի պայթում " />

Պայթյուն՝ Բաքվի զվարճանքների կենտրոնում․ տասը մարդ է տուժել

Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթել են հելիումի փուչիկները։ Սակայն հելիումը չի պայթում

Լուսանկարը՝ Mhmdvpixel

Տասը մարդ է տուժել պայթյունից Բաքվի Megafun զվարճանքների կենտրոնում։ Զոհեր չկան։ Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթել են հելիումով լցված փուչիկները։ Սակայն, ըստ քիմիայի օրենքների, դա անհնար է։

Էներգետիկ ապոկալիպսիս Ադրբեջանում․ ինչպե՞ս է այն տեղի ունեցել

Մեծ հրդեհը Բաքվում ոչնչացրել է առևտրի կենտրոնը

Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 22-ին ընտանեկան տոնախմբության ժամանակ, որը կազմակերպվել էր զվարճանքների կենտրոնում, փոխանցում է Report-ը։ Երեք մարդ է հիվանդանոց տեղափովել այրվածքներով, յոթ մարդու տեղում է օգնություն ցուցաբերվել, այդ թվում մի քանի երեխայի։

Հյուրերից մեկը նկարահանել է պայթյունի պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է անիմատորը հրավառելիքով աճպարարություն անում, իսկ առաստաղից կախված են փուչիկները։ Ինչ-որ պահի հրավառելիքը դիպչում է փուչիկներին, և պայթյուն է տեղի ունենում։

Ոստիկանությունը պնդում է, որ անիմատորների անզգուշության պատճառով փուչիկների հելիումը պայթել է, և դա բռնկում է առաջացրել։ Սակայն սոցցանցերում այս վարկածը վրդովմունք է առաջացրել։ Բանն այն է, որ հելիումն ինքնին չի կարող պայթել, առավելևս՝ բռնկվել։ Դրա քիմիական հատկություններն ամբողջությամբ բացառում են այս վարկածը։

Ֆեյսբուքի շատ օգտատերեր կարծում են, որ փուչիկներն ինչ-որ ուրիշ գազով են լցված եղել։

Մեկնաբանություններ․

«Ցանկացածն, ով գոնե մի քիչ քիմիա է սովորել դպրոցում, գիտի, որ հելիումը չի պայթում։ Նրանք, ինչ է, մարդկանց լրիվ ապուշի տեղ են դրե՞լ»;

«Հելիումը չափազանց թանկ է։ Հավանաբար ուրիշ ավելի էժան բան են լցրել»;

«Հիմա ամեն ինչ գցում են հրավառությամբ անիմատորի վրա, թեև մեղավոր են փուչիկների տերերը»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում