Ռեպորտաժ Պրիմորսկոյե գյուղից, պատմում են ականատեսներն ու սակրավորները" />

Պայթեցված անտառը: Աբխազիայում շարունակվում է ականազերծումը զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո

Ռեպորտաժ Պրիմորսկոյե գյուղից, պատմում են ականատեսներն ու սակրավորները

Աբխազիայի Պրիմորսկոյե գյուղում, որտեղ օգոստոսի 2-ին պայթյուն էր տեղի ունեցել զինամթերքի պահեստում, կյանքը սկսում է իր բնականոն հունի մեջ մտնել: Կրկին զբոսաշրջիկներ են սկսել այցելել տեղի տաք ծծմբաջրածնային աղբյուր:

Սակայն գյուղի շրջակայքում դեռևս անվտանգ չէ: Սակրավորները շարունակում են գյուղին հարող տարածքների ստուգումը և բառացիորեն ամեն օր չպայթած արկեր են գտնում, որոնք սփռված են պայթյունի վայրից մեծ հեռավորության վրա:

JAMnews-ի թղթակիցը եղել է Պրիմորսկոյեում և պատմում է, թե ինչ է իմացել և տեսել:

Պայթյունի վկաները

Ավանի միակ հինգհարկանի շենքի բնակիչները, որն Արսուալ 1 հասցեում է գտնվում և պահեստից 700 մ հեռավորության վրա է, պատմում են, որ ամեն ինչ հանկարծակի է տեղի ունեցել:

«Երեկոյան չորսն անց կեսի կողմերն էր: Սովորական շոգ էր, փողոցում գրեթե մարդ չկար: Հանկարծ բակ վազեց մեր հարևանի տղան՝ Խասիկը, և սկսեց բղավել, որ բոլորը դուրս գան իրենց տներից: Իրարանցում սկսվեց, և բառացիորեն միանգամից ուժեղ պայթյուն տեղի ունեցավ: Դրանից հետո մենք շոկային վիճակում վազեցինք դեպի մայրուղին: Միայն հետո հասկացանք, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ սկզբում մտածեցինք, թե պատերազմ է սկսվել», – պատմում է շենքի բնակիչ Աիդան:

«Մենք մտածում էինք, թե պատերազմ է սկսվել»

Նրա 15-ամյա աղջիկն այդ պահին ընկերուհու մոտ է եղել՝ հարևան մուտքում: Սակայն Աիդան այդ մասին չգիտեր և մոտ մեկ ժամ փորձում էր կապ հաստատել նրա հետ: Որոշ ժամանակ անց աղջիկներին մեքենայով բերել են ողջ և առողջ:

«Շատ հզոր պայթյունային ալիք էր, – հավելում է Աիդայի հարևան Արտեմին: – Փշրվեցին պատուհանի ապակիները, դուրս թռան դռները, տուժեցին առաստաղները, կենցաղային տեխնիկան: Բակերում արկերի բեկորներ էին: Վախ չկար. մենք ընդհանրապես չգիտեինք, ինչ կա այնտեղ», – ասում է նա:

 2017թ-ի օգոստոսի 2-ին տեղի ունեցած առաջին պայթյունը զինամթերքի ռազմական պահեստում, որը գտնվում է Գուդաութիի շրջանի Պրիմորսկոյե գյուղին մոտ, հզոր դետոնացիա առաջացրեց: Հետո պայթյունները չէին դադարում երեք օր շարունակ: Տուժեց 64 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա: Երկու կին զոհվեց: Պայթյունի ալիքն ու բեկորները վնասեցին բնակելի տներն ու մեքենաները մինչև մեկուկես կիլոմետր շառավղով:

Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ 358-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն (զենքի և շրջապատի համար վտանգ ներկայացնող առարկաների հետ վարվելու կանոնների խախտում): Պայթյունի պատճառների մասին որևէ եզրակացություն քննությունը դեռ չունի:

Ամենաբարդ օբյեկտը

«Halo TRUST» բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը, որը զբաղվում է ցամաքային ականների վնասազերծմամբ, դեպքի վայրում աշխատում է առաջին օրվանից: Դրա ներկայացուցիչ Իսմեթ Զադեն ասում է, որ պայթյունի պահից ի վեր սակրավորները վնասազերծել են ավելի քան 7 հազար զինամթերք: Նրա գնահատականով՝ տարածքն ամբողջությամբ ականազերծելու համար մինչև 2 տարի կարող է պահանջվել:

«Մեզ համար առաջնահերթությունը բնակելի գոտին է, հերկվող դաշտերը, մարգագետինները: Հետո արդեն՝ ինքը պահեստը: Իսկ հետո արդեն՝ դժվար հասանելի վայրերը: Մինչև օգոստոսի 14-ը մենք միայն շրջում էինք և հավաքում զինամթերքը, որը բացահայտ ընկած էր ճանապարհին, ավտոմեքենաների տանիքներին», – պատմում է նա:  

Ի սկզբանե զինամթերքի որոնման և վնասազերծման աշխատանքին 12 մարդ էր մասնակցում: Այնուհետև խումբն աճեց մինչև 49 մարդ:

1997-2011թթ-ի վրաց-աբխազական պատերազմից մի քանի տարի անց «Halo TRUST»-ի սակրավորներն ականազերծել են 336 ականապատված դաշտ, վնասազերծել 9 788 ական և մոտ 50 հազար ռազմամթերք: Իսմեթ Զադեն ասում է, որ ականների վերաբերյալ տեղեկատվության լավագույն աղբյուր են դարձել ռազմաավարային քարտեզները, որոնք փոխանցվել են Աբխազիայի պաշտպանության նախարարության կողմից, ինչպես նաև տեղի բնակիչներից ստացված տեղեկատվությունը:

Նախքան «Halo TRUST»-ի Աբխազիա գալն այստեղ 479 պայթեցում է տեղի ունեցել, որոնցից 110-ի դեպքում մարդիկ են զոհվել:

Իսմեթն ասում է, որ Պրիմորսկոյեում այսօրվա աշխատանքը նրա պրակտիկայում ամենածանրներից մեկն է.

«Բարդությունը միայն այն չէ, որ այստեղ մեծ քանակութամբ տարբեր ռազմամթերք և դժվար հասանելի վայրերով մեծ մակերեսներ կան: Բանն այն է, որ դա բնակավայր է»:

«Ձեռքերով չդիպչել»

Պրիմորսկոյե գյուղի մուտքի մոտ ցուցանակներ կան, որոնք ցույց են տալիս դեպի տաք աղբյուր տանող ճանապարհը: Այստեղ նաև զգուշացում կա, որ պետք է զգույշ լինել և պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելու դեպքում զանգահարել վահանակի վրա նշված հեռախոսահամարով:

Զինամթերքի վնասազերծման սպա Թեմուր Աժիբան այս ուղղությամբ մեծ աշխատանքային փորձ ունի: «Halo TRUST» ընկերությունում աշխատում է 19 տարի:

«Ահա, տեսնո՞ւմ ես, թե որտեղ են դրված փայտերը: Մինչև դրանք անվտանգ է, սակյան դրանք անցնել չի կարելի: Մի ժամանակ բնակիչները մտածում էին, որ այդ ցցերի տակ ականներ են, սակայն մենք նրանց հանգստացրինք, բացատրեցինք», – պատմում է նա:

Չնայած որ դեպի ջրվեժ՝ հանգստացողների սիրած վայր, տանող ճանապարհը մաքրված է ականներից, այնտեղ մուտքը դեռևս արգելված է: Եվ ջրում, և թփերի մեջ դեռևս չպայթած արկեր և ականներ կան:

İnəklər zərər çəkmədi

İnəklərin otladığı böyük çəmənlikdəyik. İstehkamçıların saatda bir dəfə qısa fasiləsi olur. Kimsə siqaret çəkir, kimsə eləcə dincəlir. İş günü saat 9-dan 15-ə qədərdir. Nahara iyirmi dəqiqə vaxt verilir.

Mərmilərin dayanmadan partladığı həmin üç gün ərzində bir dənə də olsun heyvan zərər çəkməyib, baxmayaraq ki, gündüz vaxtıydı və hərbi sursat anbarı ilə otlaq arasında məsafə hardasa cəmi bir kilometrdir.

“İnəklər sakitdir. Bunun yanında mərmi partladı, dönüb həmin tərəfə baxdı, hardasa beş metr aralandı və otunu çeynəməkdə davam etdi. Qoyunlar isə qorxaqdır. Bir az səs olan kimi qaçırlar”, – Temur deyir.  

İndi həm tarla, həm də otlaq tamamilə təmizlənib.

 İ  stehkamçılar deyir ki, işdə ən çox çətinlik yaradan hava və kolluqlardır.

“Mərmini tapanda onun necə vəziyyətdə olduğunun yoxlayır, sonra da rəhbərliyə məlumat veririk. Mürəkkəb hərbi sursatları yerindəcə partladırıq. Adi minaları isə poliqona aparıb, orada zərərsizləşdiririk”, – istehkamçı dəstəsinin səhra komandiri Aslan Adleyba danışır.

Պայթյունի էպիկոնտրոնը

Ռազմամթերքի պահեստը տեղակայված էր Պրիմորսկոյեում 1973թ-ից: Այժմ այդ վայրում հսկայական փոս է: Շուրջը այրված և արմատախիլ արված ծառեր են:

Ճանապարհի մոտ թամբի այրված կտոր է: Մոտավորապես այս վայրում է զոհվել Սանկտ Պետերբուրգից եկած երկու զբոսաշրջիկ, որոնք ձիարշավի էին մեկնել և պայթյունի պահին անցնում էին պահեստի կողքով:

«Նրանց հետ էր նաև 12-13 տարեկան պատանյակ: Երբ տեղի ունեցավ առաջին պայթյունը, ալիքը նրան մի կողմ նետեց: Իսկ կանայք այստեղ ընկան: Նրանց ոչ մի կերպ չէին կարողանում մոտենալ փրկարարները, քանի որ դա այնտեղ պարզապես հնարավոր չէր անել: Նրանց դուրս բերեցին հաջորդ օրը, երբ պայթյուններն ավարտվեցին, սակայն նրանք արդեն մահացած էին», – պատմում է Թեմուրը:

Ճանապարհի մոտ նախազգուշացնող նշաններ կան, յուրաքանչյուր 5 մետրը մեկ կարմիր-սպիտակ աղյուսներ են. ողջ տեղանքը, բացի անտառի խորքը տանող ճանապարհը, վտանգավոր է: Ճամփեզրին զինամթերքի բեկորներ են, բազմաթիվ չպայթած ականներ և արկեր, ինչպես նաև՝ հազարավոր գնդացիրներ, ինքնաձիգներ, հակագազներ, գնդակներ: Տեղում զինվորականներ են հերթափոխում:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերըտեղանունները և գաղափարները կարող ենչհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների ևգաղափարների հետ: JAMnewsնիրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակմանայն մեկնաբանություններըորոնքկգնահատվեն որպես վիրավորականկպարունակենբռնության կամ սպառնալիքի կոչերկամ այլպատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում