Անարդարացի մոռացված քաղաք արևմտյան Վրաստանում: Լուսանկարչական ապարատով զբոսաշրջիկների համար այն պարզապես դրախտ է: Հատկապես գարնանը: Ֆոտոռեպորտաժ հանքագործների քաղաքից" />

Չիատուրա. սև մարգարիտ

Անարդարացի մոռացված քաղաք արևմտյան Վրաստանում: Լուսանկարչական ապարատով զբոսաշրջիկների համար այն պարզապես դրախտ է: Հատկապես գարնանը: Ֆոտոռեպորտաժ հանքագործների քաղաքից

Փլատակների վերածված պիոներների պալատի բացառիկ շենք, ժանգոտ, գործածությունից դուրս եկած վագոններ, ԽՍՀՄ փլուզումից հետո Չիատուրա-Սաչխարե երկաթգծի փակուղում մնացած շոգեքարշ, փլուզվող և ներկը թափված խցիկներով ճոպանուղի… Չիատուրա քաղաքում ժամանակը կարծես կանգ է առել, եթե իհարկե հետ չի գնացել: Այստեղ ամեն ինչն է ժանգոտել:

Սև ոսկու քաղաք՝ այդպես էին անվանում Չիատուրան ԽՍՀՄ տարիներին: Այն Անդրկովկասում մանգանի հանքահանության և վերամշակման կենտրոնն է: Սակայն տեղացիներին դա ոչինչ չի տալիս. այսօր հանքահորների քաղաքը ծայրահեղ աղքատության մեջ է:

Ուր նայես փողոցային առևտրով զբաղվողներն են: Նախկինում առևտուր խանութում էին անում, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Չիատուրայի հենց կենտրոնում, մայթերի վրա վաճառում են ներքնազգեստ, վերնաշապիկներ, գուլպաներ և գլխարկներ: Ամեն ինչն այստեղ 10 լարին չի գերազանցում:

Մայթեզրին կանաչի, միրգ և բանջարեղեն են վաճառում: Կանայք այստեղ են գալիս հարակից գյուղերից վաղ առավոտյան և ուշ երեկոյան ավտոբուսով վերադառնում իրենց տները:

Տղամարդիկ հին գործարանի փլատակներից երկաթ են հավաքում հանձնելու և ընտանիքը կերակրելու համար:
Տեղացիները պատմում են, որ նախկինում ընտանիքից գոնե մեկը հանքում էր աշխատում, իսկ այժմ՝ արտադրության կրճատումից և որոշ հանքերի փակվելուց հետո նրանց մեծ մասը գումար է վաստակում փողոցային առևտրով:

Ամենաբազմամարդ հատվածը Չիատուրայի անվճար ճաշարանի մոտ է: Ուտելիքի օրվա իրենց բաժինը ստանալու համար այստեղ մարդիկ առավոտ շուտ հավաքվում են, նստում նստարաններին ու տարբեր թեմաներ քննարկում: «Կատարսիսին» է սպասում նաև այս փողոցային շունը: Ուտելիքից նրան էլ մի բան կհասնի:

Սարերով շրջապատված և ճոպանուղու ցանցով պատված այս քաղաքում ճամփորդել է լուսանկարիչ Դավիթ Թաբագրին:


Կարդալ ավելին JAMnews-ում