Ինչու են Չեչնիայի իշխանություններն ապացույցները հրապարակել միայն մի քանի տարի անց" />

Չեչենական պետական հեռուստատեսությունը տեսանյութ է ցուցադրել, որում Չեչնիայի նախագահի ազգականը մարդկանց է խոշտանգում

Ինչու են Չեչնիայի իշխանություններն ապացույցները հրապարակել միայն մի քանի տարի անց

Չաչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի զարմիկ Իսլամ Կադիրովը մարդկանց է խոշտանգել և ծեծել, երբ Գրոզնիի՝ Ռուսաստանի կազմում գտնվող այդ հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում 2012-2015 թթ․։

Դա պարզ է դառնում սյուժեից, որը ցուցադրվել է Չեչնիայի պետական հեռուստատեսությամբ։

Գրոզնի, Չեչնիա, 2018թ-ի հոկտեմբեր։ REUTERS/Said Tsarnayev

Սյուժետում կադրեր են ցուցադրվել, որտեղ Իսլամ Կադիրովն իր կաբինետում կանանց է «հարցաքննում», որոնք կասկածվում էին մունիցիպալ բնակարանների բաշխման հարցում զեղծարարության համար։

Նա մի կնոջ է մոտենում հետևյալ խոսքերով․

«Ես քեզ կսպանեմ։ Կսպանեմ քեզ։ Հատուկ տեսախցիկի առջև եմ սա ասում»։

Եվ էլեկտրաշոկերով հարվածում է նրա ձեռքին։ Այնուհետև էլեկտրաշոկերը կիրառում է ուրիշ կնոջ նկատմամբ։

Ռուս լրագրողներին որոգայթն են գցել և գնդակահարել Կրեմլի հետ սերտորեն կապված անձանց հրահանգով

Ռուսաստանի մասին միայն լավը։ Թե ինչպես են արտասահմանում ֆինանսավորվում և կառավարվում ռուսամետ լրատվամիջոցերը

Այնուհետև սյուժեում ցուցադրվում է, թե ինչ մեթոդներով է Կադիրովը պայքարել Գրոզնիի բնակիչների դեմ, որոնք կոմունալ վճարումները չեն կատարել։

Գրոզնիի ոստիկանության պետի ուղեկցությամբ Իսլամ Կադիրովն ուշ երեկոյան շրջում է չվճարողների բնակարաններով և բռնություն կիրառում բնակիչների նկատմամբ։

Ըստ հեռուստատեսության հաղորդման, տեղի ՆԳՆ-ն «ստուգումներ է անցկացնում» այս բոլոր փաստերի շուրջ։  Սակայն Իսլամ Կադիրովի նկատմամբ քրեական հետապնդման մասին դեռ չի հաղորդվում։

Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկերով հարվածում է կնոջը։ Չեչենական հեռուստատեսության կադրերից

Ի՞նչ սխալ բան է արել նախագահի զարմիկն իրականում

Ինչո՞ւ է Ռամզան Կադիրովի զարմիկի մասին վարկաբեկող սյուժեն հայտնվել միայն այժմ։

Ռուսական «Նովայա գազետան», վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ այս պատմության արմատները պետք է փնտրել 2016թ-ի իրադարձություններում, այն ժամանակ Չեչնիայի ղեկավարի նկատմամբ մահափորձ էր նախապատրաստվում։

Հենց այն ժամանակ էկ իբր պարզվել է, որ այդ փորձին մասնակցել է Իսլամ Կադիրովի զարմիկը, որը նրա միջոցով կարողացել է իմանալ Ռամզան Կադիրովի գաղտնի հեռախոսահամարն ու փոխանցել այն Չեչնիայի նախագահի թշնամիներին։

«Այս սյուժեում ամենասենսացիոնը բնավ կադրերը չեն, որոնցում Իսլամ Կադիրովը մարդկանց էլեկտրաշոկերով հարվածում է։ Սենսացիոն է մեկ այլ բան։

Առաջին անգամ է, որ Ռամզանը որոշել է պատժել իր մերձավոր շրջապատի ներկայացուցչին ռուսական օրենքի ողջ խստությամբ։ Եվ սա տեկտոնիկ առաջընթաց է չեչենական իրականությունում, որտեղ ռուսական իրավապահ համակարգն օգտագործվում էր միայն հասարակ բնակչությանը վախեցնելու համար։ Եվ երբեք՝ էլիտային», – գրում է «Նովայա գազետան»։

Հեշտ չէ հասկանալ, թե ինչու է Կադիրովը նման որոշում կայացրել, նշում է պարբերականը։ Սակայն ակնհայտ է, որ դա ուղղակիորեն կապված է էլիտայի մասշտաբային զտման հետ, որը Չեչնիայում ընթանում է վերջին երեք ամիսներին։

Զտման առաջին զոհը Չեչնիայի մեծությամբ երկրորդ քաղաք Արգունի վերջերս պաշտոնանկ արված քաղաքապետ Իբրահիմ Թեմիրբաևն էր։

Այնուհետև հետապնդումների են ենթարկվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ըստ «Նովայա գազետայի» տվյալների՝ նրանք և նրանց ազգականներն ամիսներով գաղտնի բանտերում են անցկացնում։ Ձերբակալվածներից կտտանքների օգնությամբ տեղեկություններ են կորզվում անօրինական բիզնեսների մասին, առգրավվում է նրանց գրեթե ողջ ունեցվածքը։

[custom-related-posts title=”ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ” order_by=”title” order=”ASC” none_text=”None found”


Կարդալ ավելին JAMnews-ում