Երկու հանրապետությունների տարածքային վեճը սրանում է։ Դաղստանում քանդում են սահմանային ցուցանակները։" />

Չեչնիայի ղեկավարը սպառնում է Դաղստանի բնակիչների «մատները կոտրել և լեզուն պոկել», որոնք ցույց են անում սահմանազատման պատճառով

Երկու հանրապետությունների տարածքային վեճը սրանում է։ Դաղստանում քանդում են սահմանային ցուցանակները։

Հյուսիսային Կովկասում կրկին սրվել են Ռուսաստանի կազմում գտնվող երկու հանրապետությունների՝ Չեչնիայի և Դաղստանի միջև հարաբերությունները։ Առիթը նույնն է․ Դաղստանի և Չեչնիայի միջև վարչական սահմանն անորոշ է, և Դաղստանի բնակիչները կասկածում են, որ տարածքներ են կորցնում՝ հօգուտ Չեչնիայի։

Ըստ Կավկազսկի ուզելի նյութի

Հունիսի 10-ին սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում երիտասարդները հեռացնում են «Շելկովսկի շրջան» (այն Չեչնիայի տարածք է համարվում) ցուցանակը։ Ցուցանակը տեղադրված էր Դաղստանի ծայրամասային Կիզլյար քաղաքում։

Այն մասին, որ Չեչնիայի և Դաղստանի միջև սահմանազատման գործընթացը մեկնարկել է դեռ անցյալ տարի, Դաղստանի ոչինչ չկասկածող բնակիչներն իմացել են այս գարնանը։

Հանրապետությունում ցույցեր են սկսվել, ակտիվիստները Չեչնիային մեղադրել են, որ նա միակողմանի կերպով սահման է որոշում՝ հարկ չհամարելով Դաղստանին ներգրավել այդ գործընթացում։

Այս մեղադրանքների ֆոնին երկու հանրապետություների խորհրդարանների խոսնակները պայմանավորվել են կասեցնել սահմանների գրանցման գործընթացը։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը /REUTERS

Չեչնիայի ղեկավարության արձագանքը շտապեցնել չտվեց։ Առաջինն արձագանքեց Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը։ Նա նախատեց Դաղստանի Կիզլյար քաղաքի վարչակազմի ղեկավարին և հայտարարեց, որ ցուցանակներն իրենց ճիշտ տեղում էին և անպայման վերականգնվելու են։

«Չեչնիայի Հանրապետության և Դաղստանի միջև այս իրարանցումը տեղի է ունենում հենց Կիզլայր քաղաքի վարչակազմի պատճառով», – ասել է Դաուդովը՝ դիմելով Կիզլյարի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոգորելովին։

Տեսանյութում, որը տարածվել է Տելեգրամի տեղական ալիքներից մեկի՝ «Հարցրեք Ռասուլից» ալիքի կողմից, երևում է, թե ինչպես է Չեչնիայի խորհրդարանի խոսնակը Դաղստանի բնակչի հետ վիճում

«Դու սա կհեռացնես միայն մի դիակի վրայով», – ասում է նրան Մագոմեդ Դաուդովը՝ նկատի ունենալով ճանապարհային ցուցանակը։ «Քո դիակի վրայով նույնպես կհեռացնենք», – պատասխանում է Դաղստանի բնակիչը։

Սոցցանցերում ընթացող քննարկումներին արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Իր Ինստագրամում հրապարակած հայտարարությունում նա կոչ է արել Դաղստանի բնակիչներին «մի փոքր բացել աչքերը, միացնել ընդունիչ ալեհավաքներն ու ամեն ինչ մարսել»։

«Հետևեք ձեր լեզվին, հետևեք ձեր մատներին, թե չէ մենք կկոտրենք մատներն ու կպոկենք լեզուն, սա հաշվի առեք։ Մենք ոչ մի սադրիչ մեկնաբանություն կամ տեսահրապարակում հենց այնպես չենք թողնի», – սպառնացել է Կադիրովն օգտատերերին, որոնք մեկնաբանություններ են գրել, որոնք Կադիրովը վիրավորական է համարել չեչենական կողմի համար։

«Պատկերացրեք Ստավրոպոլի երկրամասը, Օսիան․ մենք նրանց հետ սահման ունենք, ոչ մի խնդիր չկա։ Միանգամից ամեն ինչ լուծել ենք։ Ինգուշեթիա․․․ Այն միշտ մեր տարածքն է եղել։ Եվ Դաղստանը։ Այն նույնպես մեր տարածքն է», — հայտարարել է Կադիրովը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում