Էլեկտրաէնտրգիա մատակարարվում է միայն կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին" />

Չեն աշխատում դպրոցները, փակ է ճանապարհը, չկա լույս և ջուր. ձյան հետևանքները Հարավային Օսիայում

Էլեկտրաէնտրգիա մատակարարվում է միայն կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին

Արդեն երրորդ օրն է Հարավային Օսիան ամբողությամբ հոսանքազրկված է: Տեղացած առատ ձյան հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդակցման բարձրավոլտ գիծը, որը գալիս է Ռուսաստանից:

Վթարը չեզոքացնելու աշխատանքները շարունակվում են: Տվյալ պահին հայտնաբերվել և վերանորոգվել է գծի կտրված 3 հատված: Սակայն էլեկտրամատակարարման վերականգնման համար դա բավական չէ. անհրաժեշտ է ստուգել և նորոգել ՌԴ սահմանին մոտ գտնվող Ձոմագի կիրճով անցնող գծի վնասված հատվածները, որոնք տվյալ պահին դժվարանցաննելի են ձյան պատճառով: Հարավային Օսիայի իշխանությունները ՌԴ ԱԻՆ-ից ուղղաթիռ են խնդրել Ձոմագի կիրճում տեղանքն ուսումնասիրելու համար:

Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում էլեկտրաէներգիա մատակարարվում է միայն կենսական կարևորության օբյեկտներին, փակվել են դպրոցների մեծ մասը:

 «Անհրաժեշտ է արագ կերպով աշխատանք տանել Ձոմագի կիրճի շրջանում էլեկտրահաղորդակցման գծի վթարը չեզոքացնելու համար, ինչպես նաև ապահովել ռազմավարական կարևոր օբյեկտների անխաթար գործունեությունը: Առաջին հերթին, աշխատանքային ռեժիմում պետք է մնան բուժհաստատությունները և ուսումնական հաստատությունները, ինտերնատն ու ծերանոցը»,-հայտարարել է Հարավային Օսիայի կառավարության նախագահ Էրիկ Պուխաևը:

Հարավային Օսիայի դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք էլեկտրականությամբ են ջեռուցվում, չեն աշխատում լույսի բացակայության պատճառով:

 ««Ալբիոն» վարժարանում ջեռուցման պահուստային համակարգ կար, և այնտեղ աշխատանքը սովորական ռեժիմով է ընթանում: Բացի այդ, խաթարվել է ջրամատակարարումը, իսկ մենք չէինք կարող երեխաներին ցրտի մեջ պահել: Հարավային Օսիայի այն շրջաններում, որտեղ փայտի վառարան կամ դիզելայինվառելիքով գործող ջեռուցում կա, դասերը նույնպես ընթանում են»,  – ասել է Հարավային Օսիայի կրթության և գիտության նախարար Նատալի Գասիևան:

Հակահեղեղային ծառայությունը Հյուսիսային Օսիայի կողմից պատրաստվում է ցրել Ռուսաստանը Հարավային Օսիային կապող Տրանսկովկասյան ավտոմայրուղու երկայքով հավաքված վտանգավոր հատվածները՝ նվազեցնելու համար ձյան մեծ զանգվածակույտերի լցվելը ճանապարհին այն բացելուց հետո:

Հիմա մայրուղու շրջանում ձյան տեղման ինտենսիությունը նվազել է, ճանապարհը մաքրվում է:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում