Նախագահ Պորոշենկոն այդ որոշումը սադրանքների ռիսկով է բացատրել" />

Ուկրաինան արգելել է Ռուսաստանից 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը

Նախագահ Պորոշենկոն այդ որոշումը սադրանքների ռիսկով է բացատրել

REUTERS/Vyacheslav Madiyevsky

Ուկրաինան արգելել է Ռուսաստանի 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը երկիր։ Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

Հոլիվուդյան նոր ֆիլմն արգելվել է Ռուսաստանում և Ուկրաինայում։ Տարբեր պատճառներով

«Ուկրաինան սահմանափակումներ է մտցրել ՌԴ արական սեռի 16-60 քաղաքացիների մուտքի համար, որպեսզի Ռուսաստանն Ուկրաինայում «մասնավոր» բանակների ջոկատներ չձևավորի, որոնք իրականում ՌԴ Զինված ուժերի ներկայացուցիչներ են։ Ուկրաինայում այն գործողությունների իրականացումը ռուսներին թույլ չտալու համար, որոնք նրանք պլանավորել են դեռ 2014թ-ին»,հայտարարել է նախագահ Պորոշենկոն։

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող տղամարդկանց համար բացառություն կարող է լինել հումանիտար նպատակն, օրինակ, թաղումը։ Նախագահն առաջարկել է նաև խստացնել Ռուսաստանի քաղաքացիների համար գրանցման պահանջները հատկապես այն տասը շրջաններում, որտեղ ռազմական դրություն է գործում։

Նոյեմբերի 26-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Ուկրաինայի 10 շրջաններում 30 օր ժամկետով ռազմական դրություն մտցնելու մասին նախագահի հրամանը։ Այս որոշումն ընդունվել է Կերչի նեղուցում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած բախման կապակցությամբ, երբ ռուս զինվորականներն ու սահմանապահները գնդակոծել և գրավել են ուկրաինական ռազմական նավերն անձնակազմի հետ միասին։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում