Երկրի նախկին ղեկավարին, որը Ռուսաստանում է թաքնվում, մեղավոր են ճանաչել պետական դավաճանության և պատերազմ հրահրելու համար" />

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռակա 13 տարվա ազատազրկման է դատապարտվել

Երկրի նախկին ղեկավարին, որը Ռուսաստանում է թաքնվում, մեղավոր են ճանաչել պետական դավաճանության և պատերազմ հրահրելու համար

REUTERS/Maxim Shemetov

Ըստ ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքի նյութերի

Կիևի դատարանը հունվարի 24-ին հրապարակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դատավճիռը պետական դավաճանության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգության վերաբերայլ։ Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Կիևի Օբոլոնի դատարանում գործըթնացը շարունակվում էր ավելի քան մեկուկես տարի։

Ինչի՞ համար են մեղադրում Յանուկովիչին

Պետական դավաճանության, ագրեսիվ պատերազմ վարելու մեղսակցության և միտումնավոր գործողությունների, որոնք կատարվել են Ուկրաինայի պետական սահմանը փոխելու նպատակով։ Կա ևս յոթ դրվագ (3,2մլն դոլար կաշառք ստանալն ու Կիևի մերձակայքում հողի ապօրինի ձեռքբերում), որոնց համար կասկածվում է Յանուկովիչը, սակայն դրանք դեռ դատարան չեն հասել։ Յանուվիչի դեմ առաջին գործերը հարուցվել են դեռ 2014թ-ին՝ նրա Ռուսաստան փախչելուց մի քանի օր անց։

Արդյո՞ք Մայդանում «վրացի դիպուկահարներ» են եղել

Ինչպե՞ս է Ռուսաստանը ֆինանսավորում Արևելյան Ուկրաինան, որտեղ պատերազմ է ընթանում, Հարավային Օսիայի միջոցով

Մեկնաբանություն․ Սաակաշվիլին Ուկրաինայում՝ սկիզբ և ավարտ

Ինչո՞ւ Յանուկովիչն Ուկրաինայում չէ

Յանուկովիչն Ուկրաինայից փախել է 2014թ-ի մարտին տեղի ունցած «Եվրամայդանից»՝ Կիևի կենտրոնում բողոքի զանգվածային և շարունակական ակցիայից հետո, որն արյունահեղությամբ ավարտվեց։ Նրա փախուստը մի քանի օր տևեց Կիևից Յանուկովիչը մեկնեց Խարկով, այնուհետև՝ Դոնեցկ, որից հետո հասավ Ղրիմ և վերջապես հայտնվեց ռուսական Դոնի Ռոստովում։

Ի՞նչ ապացույցներ ունի դատախազությունը

Յանուկովիչին առաջադրված պետական դավաճանության մեղադրանքի համար հիմք է ծառայել 2014թ-ին Ռուսաստանի նախագահին նրա ուղարկած նամակը, որում նա Վլադիմիր Պուտինին խնդրում էր զորք մտցնել Ուկրաինայի տարածք։

Հենց այդ նամակն էր Պուտինն օգտագործել որպես 2014թ-ի մարտին Ղրիմի «օրինական» բռնակցման փաստարկ։ Գլխավոր դատախազության գլխավոր փաստարկի՝ ՌԴ նախագահին ուղղված Յանուկովիչի նամակի հետ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ 2017թ-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես պատասխանել է Կիևին, որ ոչ ՌԴ նախագահի վարչակազմում, ոչ Դաշնության խորհրդում չի ստացվել Յանուկովիչի ոչ մի հայտարարություն զորք մտցնելու մասին։

2018 թ-ի փետրվարին Յանուկովիչի փաստաբաններն արդեն նոր նամակ ներկայացրին դրանում Ուկրաինայի նախկին նախագահը Պուտինին առաջարկում է երկկողմանի խորհրդատվություններ անցկացնել և «քննարկել ՌԴ ԶՈՒ առանձին ստորաբաժանումներն օգտագործելու հանրավորությունն Ուկրաինայի տարածքում խաղաղության և կարգուկանոնի հաստատման համար»։

Ինչպե՞ս էր անցկացվում գործընթացը

Ուկրաինայի նախկին նախագահի գործով դատը սկսվել էր 2017թ-ի մայիսի 4-ին հեռակա կարգով Յանուկովիչը 2014թ-ից Ռուսաստանում է։

Դատի մեկնարկից սկսած՝ նիստերը մշտապես տեղափոխվում էին հաճախ Յանուկովիչի փաստաբանների և նրա կողմի վկաների չներկայանալու պատճառով։ Մեկուկես տարում 89 նիստ է կայացել։

Գործընթացի շրջանակում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, այդ թվում՝ ուկրաինական բարձրաստիճան պաշտոնյաներ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը (2014թ-ին նա նախագահի պաշտոնակատարն էր), նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նախկին նախագահի դեմ ցուցմունք են տվել նաև ռուս պատգամավորներ, որոնք Կիև էին ժամանել՝ Իլյա Պոնոմարյովն ու Դենիս Վորոնենկովը։ Այնուհետև Վորոնենկովին սպանեցին Կիևի կենտրոնում, դա տեղի ունեցավ 2017թ-ի մարտին։ Վորոնենկովի մահվանից հետո նրա ցուցմունքները կորցրին իրենց ուժը։

Ի՞նչ է ասում Յանուկովիչը

Յանուկովիչը հերքում է պետական դավաճանության համար մեղադրանքները։ Նրա փատաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ դատավճիռը պատրաստ են լինելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկել։


Կարդալ ավելին JAMnews-ում