Թերակղզում մինչև 30 հազար զինվորական է կենտրոնացվել" />

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար. Ռուսաստանը Ղրիմում զորքեր է կուտակում

Թերակղզում մինչև 30 հազար զինվորական է կենտրոնացվել

REUTERS/Pavel Rebrov

Հրոմադսկոյեի նյութը

Ռուսաստանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ղրիմում՝ փորձելով թերակղզին ռազմաբազայի վերածել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Կիևում կայացած անվտանգության XI ֆորումին:

«Թերակղզում С-400 զենիթահրթիռային համալիրի հզոր հրթիռներ են տեղակայված, որոնք կարող են ինքնաթիռ խոցել մեր երկրի ցանկացած կետում… Դա վկայում է այն մասին, որ ռուս ագրեսորը Ղրիմում հզոր ռազմական ներուժ է կուտակում ոչ միայն այնտեղ իր ներկայությունը պաշտպանելու համար», — ասել է նա:

 

Տուրչինովի տվյալներով՝ Ղրիմում կենտրոնացված է ՌԴ մինչև 30 հազար զինվորական:

 

«Այնտեղ (Ղրիմում) շատ հզոր ռազմական ներուժ է կենտրոնացված: 22-րդ զորաբանակային կորպուսը Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի դիվիզիայի այլ ստորաբաժանումներով կազմում է ավելի քան 30 հազար զինվորական», — հայտարարել է Տուրիչինովը:

Նա հաղորդել է նաև, որ հաջորդ շաբաթ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կքննարկի պատժամիջոցների կիրառումը՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նմանությամբ:

 


Կարդալ ավելին JAMnews-ում