Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներն հանկարծակի Աբխազիայի վրա են գրավել միջազգային ուշադրությունը" />

Որտեղի՞ց Աբխազիայում բանվորներ Հյուսիսային Կորեայից, և ինչո՞ւ է Ռուսաստանը խախտում ՄԱԿ-ի պատժամիջոցները

Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներն հանկարծակի Աբխազիայի վրա են գրավել միջազգային ուշադրությունը

Յուրաքանչյուր առավոտ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներն Աբխազիայում աշխատանքի են գնում։ Այն մասին, թե ինչու են նրանք այդտեղ հայտնվել, The Washington Post-ի ռեպորտաժում։

Ինչո՞վ են զբաղվում հյուսիսային կորեացիներն Աբխազիայում

Հանրապետությունում նրանց գլխավոր զբաղմունքը շինարարական աշխատանքներն են։ Նրանք ներգրավված են բնակելի շենքերի և երկաթգծի կառուցման աշխատանքներում։ Ովքեր համապատասխան ունակություններ ունեն, լողափերում մերսման ծառայություններ են մատուցում․ մեկ սեանսը զբոսաշրջիկների համար $7 արժե (ռուսական ռուբլու համարժեքով)։

Աբխազիա․ ինչպե՞ս բիզնես սկսել զրոյից և չձախողվել

Ասք պելմենների մասին

Հյուսիսային Կորեայից եկած բանվորներն ապրում են հին խորհրդային առողջարաններում, որտեղ նրանց շրջապատում են պրոպագանդիստական կարգախոսներ և Լենինի դիմանկարներ։

Աբխազիայում այժմ Հյուսիսային Կորեայի ընդհանուր շուրջ 400 քաղաքացի կա։

«Նրանց այստեղ դուր է գալիս, – պնդում է Աբխազիայի իմիգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Էդուարդ Գամիսոնիան։ – Այստեղ ձյուն չի գալիս։ Նրանց խոսքով՝ կլիման իդեալական է»։

Ի՞նչ կապ ունեն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

Որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ը պատժամիջոցներ է մտցրել Հյուսիսային Կորեայի դեմ միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտման համար։

Մասնավորապես, բոլոր երկրները մինչև 2019թ-ի դեկտեմբերի 22-ը պետք է դադարեին հյուսիսկորեացի բանվորներին աշխատանքի ընդունել, քանի որ դա Կիմ Չեն Ընի ռեժիմին տարեկան $500 միլիոն էր բերում։

ՄԱԿ-ի այս բանաձևին դժկամությամբ, բայց սատարեցին անգամ Հյուսիսային Կորեայի դաշնակիցներ Չինաստանն ու Ռուսաստանը։

Սակայն ոչ Աբխազիան, որը ՄԱԿ-ի անդամ չէ և ոչ մի պարտավորությամբ կաշկանդված չէ։

Եվ դա ակտիվորեն օգտագործել է Մոսկվան։ Ռուսական Հեռավոր Արևելքի շինարարություններում մինչև վերջերս շուրջ 40 հազար հյուսիսկորեացի կար։ Այժմ Մոսկվան շատ քիչ ժամանակ ունի նրանց վտարելու համար․ նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև դեկտեմբերի 22-ը։

Եվ ահա նրանց մի մասը տեղափոխվել է Աբխազիա։

Այժմ Աբխազիա աշխատելու է եկել ենթադրաբար արդեն 400 հյուսիսկորեացի, ինչը բավականին զգալի է այդ հանրապետության համար, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է շուրջ 100 հազար մարդ։

Սուխումի թաղամասերից մեկում։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

Մոսկվայի ինչի՞ն է դա պետք

ՄԱԿ-ի պատժամիջոցների իմաստը, որոնք, մասնավորապես, պահանջում են հրաժարվել հյուսիսկորեացի բանվորների ծառայություններից, Կիմ Չեն Ընի ռեժիմի արտարժույթի աղբյուրից զրկելն է։

Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի վաղեմի, դեռ Սառը պատերազմի ժամանակներից սկսած, դաշնակիցն է։

Ռուսաստանից հյուսիսկորեացի բանվորների տեղափոխումն Աբխազիա, ըստ երևույթի, աշխարհին ցույց տալու փորձ է, որ Ռուսաստանը կարևոր աշխարհաքաղաքական խաղացող է, որն ունակ է աջակցել իր դաշնակիցներին։

Աբխազիան, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը հսկայական է, այդ նպատակին հասնելու հարմար գործիք է դարձել։


Կարդալ ավելին JAMnews-ում