Նախագահն աջակցում է ռուսական մոդելին, հասարակությունում շատերը՝ եվրոպականին " />

Որն է ռուսական ընտանիքի մոդելն ու ինչու է Հայաստանը դրան սատարում

Նախագահն աջակցում է ռուսական մոդելին, հասարակությունում շատերը՝ եվրոպականին

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման անհրաժեշտության ակտիվ քննարկման ֆոնին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն աջակցում է ընտանիքի ռուսական մոդելին:

«Մենք աջակցում ենք ռուսական կողմից առաջարկված հայտարարությանն ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին սատարելու մասին: …Ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է և ժողովուրդներ միավորող գործոն», – հայտարարել է Հայաստանի նախագահը հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:

Թե ինչ նկատի ուներ «ընտանիքի ռուական մոդել» ասելով՝ Սերժ Սարգսյանը չմանրամասնեց: Նա չմեկնաբանեց նաև այն, թե արդյոք կողմ է Ռուսաստանում վերջերս ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին ընդունած օրենքին:

Փոխարենը Ֆեյսբուքի օգտատերերը մանրամասն նկարագրել են ռուսական ընտանիքի մասին իրենց պատկերացումները:

Մի քանի բնորոշ մեկնաբանություն.

«Ընտանիքի այդ ի՞նչ ռուսական մոդել է: Դա ալկոհոլիկների և երեխաներին մանկատներ տվողների մոդե՞լն է»:

«Չեմ հասկանում, թե ինչու է Սարգսյանը բոլորի տեղը խոսում կամ որոշում ամեն ինչ»:

«Այդ ի՞նչ ընտանիքներ են նրանց մոտ, որ ուզում ես նրանցից օրինակ վերցնել: Մեր հայկական ընտանիքները լավագույնն են աշխարհում»:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» նոր օրինագիծը Հայաստանում հանրային քննարկման է դրվել: Փորձագետների մեծ մասը այդ նախաձեռնությունը շատ կարևոր և եվրոպական արժեքներին համապատասխան է համարում:

2017թ-ի առաջին կես տարում ընտանեկան բռնության վերաբերյալ 215 գործ է քննվել:

2017-ին Հայաստանում քննվել է ընտանեկան բռնության 215 քրեական գործ


Կարդալ ավելին JAMnews-ում