Ամեն ինչ՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցների մասին: Ինչպես են նրանց շանսերը գնահատում քաղաքագետներն, ինչ են նրանց մասին գրում մարդիկ սոցցանցերում " />

Ով ով է. Հայաստանն՝ ընտրությունների նախաշեմին

Ամեն ինչ՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցների մասին: Ինչպես են նրանց շանսերը գնահատում քաղաքագետներն, ինչ են նրանց մասին գրում մարդիկ սոցցանցերում

Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են նշանակված: Դրանք առաջին ընտրություններն են երկրում սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց հետո, որոնց արդյունքում Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելին:

Այսուհետ խորհրդարանը երկրի նախագահին ընտրելու է 7 տարի ժամկետով, իսկ նախագահը նշանակելու է վարչապետին՝ ընտրություններում հաղթած կուսակցության կամ բլոկի թեկնածուին:

Ապագա խորհրդարանն ընտրվելու է համամասնական համակարգով: Ազգային ժողովը 101-ից ոչ պակաս պատգամավորից է կազմված լինելու: Դրանում երաշխավորված է կայուն մեծամասնություն, և դա կլինի այն քաղաքական ուժը, որն ընտրություններում կհավաքի ձայների 54 %-ը (և ավելի):

Հակառակ դեպքում կկայանա քվեարկության երկրորդ փուլ: Եվ դրանում կկարողանան մասնակցել առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերն ու միացյալ բլոկերը: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5% է, բլոկերի համար՝ 7%: 4 մանդատ տրամադրվելու է ազգային փոքրամասնություններին (եզդիներին, ռուսներին, ասորիներին, քրդերին):

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ին:

Դրան մասնակցում է 5 կուսակցություն.

  • Հայաստանի հանրապետական կուսակցությունը
  • «Հայկական վերածնունդը»
  • Հայ հեղափոխական դաշնակցությունը
  • «Ազատ դեմոկրատները»
  • Կոմունիստական կուսակցությունը

և 4 բլոկ

  • «Հայ ազգային կոնգրես – Հայաստանի ժողովրդական կուսակցություն»
  • «ԵԼՔ»
  • «Ծառուկյան»
  • «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան»:

107340Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ-ին: Այն որպես իր գաղափարական հիմք է հայտարարել Գարեգին Նժդեհի  ուսմունքը  [ռազմական և պետական գործիչ, հայ ազգայնական գաղափարախոսության հայեցակարգի հիմնադիր:Կուսակցությունը հիմնվել է 1990թ-ի ապրիլի 2-ին: Այդ նույն տարում Հայաստանի Գերագույն խորհրդում ներկայացված է եղել մեկ պատվիրակով, 1995թ-ին ընտրված առաջին գումարման Ազգային ժողովում՝ 5 պատվիրակով: Իսկ 1999թ-ին՝ երկրորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն ամենաշատ պատվիրակներն ուներ՝ 30: Այդ պահից այն պահպանում և ուժեղացնում է իր դիրքերը: 2007թ-ին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ օգտին է քվեարկել ընտրողների 33.9%-ը, 2012-ին՝ 44.02%-ը: 2006թ-ից սկսած՝ կուսակցության առաջնորդը Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս ընտրություններին ՀՀԿ կարգախոսն է «Անվտանգություն և առաջընթաց»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր ներքին ռեսուրսներից զատ օգտագործում է նաև նրանց դրական իմիջն, ովքեր ներառված են քաղաքական ուժի համամասնական ցուցակում: Մասնավորապես, քաղաքագետի կարծիքով՝ «Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դրական իմիջ ունի ինչպես երկրի  ներսում, այդպես էլ դրա սահմաններից դուրս»:

ՀՀԿ մրցակիցներն, օրինակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, նույնպես համարում են, որ կուսակցությունն օգտագործում է իր համամասնական ցուցակում ընդգրկված անձանց իմիջը՝ մատնանշելով վարչապետ Կարեն Կարապետյանին: Ռուսական «Գազպրոմի» նախկին թոփ-մենեջերին, որը կապ չունի ներհայկական օլիգարխիկ խմբավորումների հետ, ՀՀԿ-ն Հայաստան է վերադարձրել 2016թ-ին: Եվ այդ ժամանակ արդեն պարզ էր, որ խորհրդարանական ընտրությունններին նրան ընտրազանգված գրավելու առանցքային դեր է բաժին ընկնելու:

Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ ՀՀԿ-ն պայքարելու է կայուն մեծամասնության համար, սակայն «այնուամենայնիվ եթե դա չհաջողվի անել առաջին փուլից հետո, կուսակցությունը կփորձի օգտագործել այլ քաղաքական ուժերի ներուժը»:

'Armenian Rebirth' social-political union's inaugural meeting took place at Ani Plaza hotel

Photolure.am

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների միավորման արդյունքում՝ «Օրինաց երկրիր» կուսակցության գլխավորությամբ: Այդ կուսակցությունը ստեղծվել է 1999թ-ին: Երկրորդ գումարման Ազգային ժողովում այն 8 պատվիրակ ուներ: 2003թ-ին կոալիցիա է կազմել իշխող ՀՀԿ հետ և երրորդ գումարման խորհրդարանում ունեցել է 21 պատգամավոր: 2006թ-ին կուսակցությունը լքել է կոալիցիան ներքին և արտաքին քաղաքական հարցերում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Արդյունքում՝ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարվել է խորհրդարանի խոսնակի պաշտոնից և հայտարարել, որ կուսակցությունն անցնում է ընդդիմության շարքերը: Սակայն 2008թ-ին այն կրկին կոալիցիայի մեջ է մտել ՀՀԿ հետ և կրկին լքել այն 2014թ-ին: Խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդը» մասնակցում է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով և կրկին չի բացառում ՀՀԿ հետ կոալիցիա կազմելն ընտրություններից հետո:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ «անվճար կրթություն, բժշկություն և այլ հեքիաթային բաներ առաջարկող Արթուր Բաղդասարյանի ընտրազանգվածը գնալով նվազում է: Մարդիկ ավելի քիչ են հավատում հեքիաթների և ավելի շատ են ապատիայի մեջ ընկնում, իսկ անտարբեր մարդիկ հակված են քվեարկելու ոչ գաղափարախոսության օգտին: Սակայն տեսականորեն «հայկական վերածնունդը կարող է հաղթահարել շեմը, չհաղթել, սակայն խորհրդարանում որոշակի տեղ զբաղեցնել»:

Հայ հեղափոխական դաշնակցությունն ամենահին հայկական քաղաքական կուսակցություններից մեկն է: Այն P1180369ստեղծվել է 1890թ-ին: ՀՅԴ գլխավոր պահանջը մինչ այսօր մնում է «Միասնական ժողովրդավարական Հայաստանի» ստեղծումը 1920թ-ի Սևրի պայմանագրով նախատեսված սահմաններում: Կուսակցությունը մասնակցել է 1999, 2003, 2007 և 2012թթ-ի խորհրդարանական ընտրություններին: 1999-2010թ-ին իշխող կոալիցիայի մաս է կազմել: Դրանից դուրս գալու պատճառը հայ-թուրքական մերձեցման հարցի վերաբերյալ սկզբունքային անհամաձայնությունն է եղել: 2010թ-ին անցել է ընդդիմության շարքերը: 2016թ-ի փետրվարին կրկին կոալիցիա է կազմել ՀՀԿ հետ: ՀՅԴ կարգախոսն այս ընտրություններին «Նոր սկիզբ, արդար Հայաստան» է:

Քաղաքագետները կարծում են, որ իշխող Հանրապետական կուսակցության և «Դաշնակցության» միջև կոալիցիայի ստեղծումը մի խմբի ձևավորման քայլ էր, որ պետք է հաղթի ընտրություններում:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ «Դաշնակցությունը» ՀՀԿ հետ համագործակցության է գնացել որպեսզի հաջորդ գումարման խորհրդարանում ապահովի իր ներկայությունը, քանի որ ինքնուրույն պայքարելու համար կուսակցությունը բավականաչափ քաղաքական ռեսուրս չունի:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնադրվել է 2011թ-ին: 2012թ-ի խորհրդարանական

photolure.am

photolure.am

ընտրություններին դաշինք է կազմել «Ժառանգություն» կուսակցության հետ: Ընտրությունների որդյունքում «Ազատ դեմոկրատները» երկու մանդատ են ստացել, որոնցից մեկը նրանց առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանինն էր: Ավելի ուշ՝ 2013թ-ին նա լքեց «Ժառանգությունը» և դարձավ անկախ պատգամավոր: Ընտրություններին «Ազատ դեմոկրատները» մասնակցում են «Ազատություն» կուսակցության հետ, որի առաջնորդը Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է: Կուսակցությունը հետևյալ կարգախոսն է ընտրել՝ «Մենք կարող ենք»: Դա միակ կուսակցությունն է, որը Հայաստանի համար բացառապես եվրոպական կուրս է ընտրել:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը համարում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագիրը մյուսներից տարբերվում է նրանով, որ դրանում շեշտադրումն արված է արտաքին քաղաքականության վրա: Մասնավորապես, կուսակցությունը խոսում է ԵԱՏՄ-ն լքելու Հայաստանի քայլի մասին և ընդգծում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհրաժեշտությունը:

IMG_5203Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իրեն համարում է ԽՄԿԿ կազմի մեջ մտնող Հայաստանի կոմունիստական կուսակցության իրավահաջորդը, որը հիմնվել էր 1920թ-ին և իշխում էր ողջ խորհրդային ժամանակահատվածում: Հայաստանի կողմից անկախություն ձեռք բերելուց հետո Կոմկուսն առաջին և երկրորդ գումարման Ազգային ժողովի կազմում է եղել: Հետագա խորհրդարանական ընտրություններին նույնպես մասնակցել է, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը: Կուսակցության կարգախոսն է «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ: Կոմունիստական կուսակցության հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»:

Ըստ փորձագետ Հայկ Խանումյանի՝ Կոմկուսը խորհրդարան անցնելու շանսեր չունի, ձայների անգամ մեկ տոկոսը նրանց համար մեծ հաջողություն կլինի: Ի տարբերություն մյուս հետխորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի Կոմկուսը 90-ականների վերջին շատ թուլացավ և գրեթե ոչ մի կերպ ներկայացված չէ քաղաքական կյանքում:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը վստահ է, որ կոմունիստները չեն անցնի: Նրա կարծիքով՝ Կոմկուսի մեսիջն անհասկանալի է հասարակությանը: Նրանք ճանաչելի դեմքեր չունեն, նրանք չեն կարողացել գրավել նոր սերնդին և ռեբրենդինգ անել:

«Հայ ազգային կոնգրես – Հայաստանի ժողովրդական կուսակցություն» նախընտրական բլոկի ցուցակը 20150301_162850 (1)գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկրորդ տեղը ցուցակում զբաղեցնում է Ստեփան Դեմիրճյանը՝ Ժողովրդական կուսակցության հիմնադիր, Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի որդին, որը սպանվեց 1999թ-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական ակտի ժամանակ: Բլոկը շեշտադրում է անում ղարաբաղյակ շուտափույթ կարգավորման հարցի վրա: Այն իր համար հետևյալ կարգախոսն է ընտրել՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»:

Փորձագետ Հայկ Խալաթյանը նշում է, որ «ՀԱԿ – ՀԺԿ» բլոկն իր նախընտրական քարոզարշավի հիմնական շեշտադրումն անում է ղարաբաղյան համակարտության խաղաղ կարգավորման հարցի վրա, դրա տակ զգալի զիջումներ ենթադրելով: Նրանց արդյունքը յուրօրինակ թեստ կլինի. հայկական հասարակության ո՞ր մասն է պատրաստ ղարաբաղյան հարցերում զիջումների գնալ: Նրանց համար 7% հավաքելը բարդ կլինի առանց կողքից օգնության: Նրանք երկար տարիներ ավանդական արմատական ընդդիմության առաջնորդներ էին համարվում, սակայն հասարակությունում իրենց խիստ վարկաբեկել են՝ իշխանությունների հետ ամեն տեսակ կասկածելի համաձայնությունների գնալով»:

Elq-600x400

Elq-600×400

«ԵԼՔ» նախընտրական բլոկը ստեղծվել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Դրա մաս են կազմում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, վերջինս գլխավորում է Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ 1999թ-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Բլոկն ընտրությունների է գնում «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Կա ընտրություն, կա ԵԼՔ» կարգախոսով:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ «ԵԼՔ» դաշինքը խորհրդարանում երրորդ տեղը զբաղեցնելու հավակնորդներից մեկն է՝ ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից հետո: Այն իրեն որպես արևմտամետ կուսակցություն է ներկայացնում, փորձում է երրորդ ուժի դեր խաղալ, որն իրեն ոչ ավանդական ընդդիմությանը, ոչ էլ իշխանությանն է դասում: Նրանք փորձում են այն տեղը զբաղեցնել, որը կգնահատի Երևանի կենտրոնի ընտրողը՝ կիրթ, ակտիվ, կոռուպցիայով չապականված, բավականին իրատեսական, ցույցերի և քաղաքացիական պատերազմի կոչեր չանող: Սակայն ընտրություններում հանրապետականներին շրջանցել նրանց չի հաջողվի:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին կարծում է, որ «ԵԼՔ» դաշինքը տեխնիկական է և չունի քաղաքական կողմնորոշում: Նրա կարծիքով՝ բլոկը դեռևս իր այցեքարտը չունի, չնայած որ նրանց ցուցակի առաջին եռյակը հայտնի է քաղաքական դաշտում:

P1230027«Ծառուկյան» դաշինքի անդամ են «Բարգավաճ Հայաստանը», «հայ համազգային շարժումը», «Ալյանս» կուսակցությունները: Դաշինքի ցուցակը գլխավորում է ԲՀԿ հիմնադիր և առաջնորդ, խոշոր գործարար, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտնի է նախընտրական արշավի ժամանակ իր «խոստումներով», և ԿԸՀ-ն կոչ է արել նրան չկաշառել ընտրողներին: Բլոկն ընտրություններին մասնակցում է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով:


 

Փորձագետ Հայկ Խանումյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի օգտին է բարեգործի իր իմիջը. նա երկար տարիներ Հայաստանում ակտիվորեն բարեգործական գործունեություն է ծավալում, այդ պատճառով էլ նրան համակրում է բնակչության մեծ մասը: Նրա դաշինքում այնպիսի մարդիկ են ներգրավված, որոնք որոշակի կշիռ, ֆինանսական հնարավորություններ, հեղինակություն ունեն:

2015թ-ին  Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ քննադատությունից հետո: Ընտրությունների նախաշեմին Ծառուկյանը հայտարարեց վերադառնալու մասին, ինչը քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար «սպասված էր»: «ԲՀԿ-ն աշխատելու է այն դաշտում, որը նախատեսել կամ ծրագրել է իշխանությունը»: Չգիտեմ՝ եղել է արդյոք նախնական պայմանավորվածություն, թե՝ ոչ, ինչ տոկոսների կամ մասշտաբների մասին է եղել խոսքը, սակայն հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է իշխանության համաձայնությամբ և շատ լավ է հասկանում այն ձևաչափն ու սահմանները, որտեղ պետք է և պարտավոր է աշխատել: Դա ոչ թե ՀՀԿ, այլ ընդդիմության դաշտն է»:

Ceremony of signing a memorandum on the establishment of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place at DoubleTree by Hilton Hotel

Ceremony of signing a memorandum on the establishment of ‘Ohanyan-Raffi-Oskanian’ Alliance took place at DoubleTree by Hilton Hotel

«Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» բլոկը միավորել է իշխանության մաս կազմած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երկրորդ նախագահի [Ռոբերտ Քոչարյանի] ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանին և նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: ՕՐՕ-ն մտադիր է ընդդդիմադիր ուժերով «Ազգային միասնության կառավարություն» ստեղծել: Բլոկի կարգախոսը՝ «Համախմբում, ժառանգություն, հաղթանակ»:

 

Փորձագետ Հայկ Խալաթյանը նշում է, որ ՕՐՕ դաշինքը, մի կողմից, իրեն շատ արմատական է ներկայացնում գործող իշխանության հանդեպ, մյուս կողմից, նրանց դեմ է գործում այն, որ նրանց առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, երկար ժամանակ իշխող համակարգի մի մասն են եղել: Այդ պատճառով մարդկանց մոտ թերահավատություն է առաջանում. ինչո՞ւ էր մարդն անընդհատ իշխանություններին պաշտպանում, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնից զրկվելուց գրեթե մեկ տարի անց հանկարծ դառնում արմատական ընդդիմադիր և սկսում տեսնել այն խնդիրները, որոնց մասին խոսում էին ուրիշները:

Եվ ահա թե ինչ են գրում Ֆեյսբուքի օգտատերերը՝ քննարկելով գալիք ընտրությունները:

Միտում առաջին. «Ընտրությունները ոչինչ չեն փոխի»

«Եթե ՀՀԿ-ն իշխանության մնա, ապա նույնիսկ ներկայիս ահավոր իրավիճակը դրախտ է թվալու: Սակայն ՀՀԿ, ԲՀԿ, «Հայկական վերածննդի», ՀՅԴ և այլոց միջև տարբերություն չկա: Կյանքը դեպի լավը չի փոխվելու, եթե ՀՀԿ փոխարեն իշխանության գա մեկ այլ կուսակցություն, քանի դրանք բոլորը դեգրադացված են: Պետք է ընտրենք «շատ վատից» և «շատ վատից»:

«Եթե ընդդիմադիր կուսակցություններն իրոք ընդդիմություն լինեին, նրանք նույն ջանասիրությամբ, որով միմյանց դեմ են պայքարում, կմիավորվեին և կպայքարեին իշխանության դեմ, և վաղուց նորմալ երկիր կկառուցեինք»:

Միտում երկրորդ. քաղաքական գործիչները հեռու են քաղաքականությունից

«Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս չքաղաքականացնել խորհրդարանը, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ չքաղաքականացնել նախընտրական արշավը: Մնում է, որ կոչ անեն չքաղաքականացնել քաղաքական կուսակցություններին: Տղաներ, իմ կարծիքով, ժամանակն է հասկանալ, որ ավելի լավ է՝ ինքներդ չքաղաքականացվեք»:

«Նայելով պատգամավորության մեր թեկնածուներին՝ հեռացող խորհրդարանը մեզ շուտով անթերի կթվա»:

Միտում երրորդ. դավադրության տեսություն

«ՕՐՕ դաշինքին բնավ չի հուզում, թե քանի ձայն կհաջողվի հավաքել ընտրություններին: Բլոկի նպատակն ընտրություններից անմիջապես հետո զանգվածային ցույցեր, ակցիաներ և անկարգություններ կազմակերպելն է: Բլոկին աջակցում են դրսից, մասնավորապես, Արևմուտքից, իսկ երկրի ներսում՝ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ու «Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները:

«Այս տարի լրանում է բոլշևիստական Ռուսաստանի հարյուրամյակը, կարծես, հայկական իշխանությունները պատրաստվում են նշել այդ հոբելյանը»:

Միտում չորրորդ. ծերուկի թոշակի անցնելու ժամանակն է

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի բոլոր դժբախտությունները կապում է պատերազմի հետ: Եվ պետք է համակերպվել, և այդ ժամանակ բոլորս երջանիկ կլինենք: Միանգամից հարց է առաջանում. ինչու է խաղաղությունն, ըստ ԼՏՊ-ի, անպայման կապիտուլյացիա նշանակում: «Փոխզիջումների» մասին գեղեցիկ խոսքերի տակ նա կապիտուլյացիա է ենթադրում, դա հիմարն էլ կհասկանա: Հաշտվել իհարկե պետք է, բայց ոչ թե Հայրենիքի, Պատվի և Կյանքի հաշվին: Մի խոսքով,  ծերացել է Տեր-Պետրոսյանը, իրոք ծերացել է…»

«Լևոն Տեր-Պետրոսյանն Հանրային առաջին ալիքի եթերում «միջնադարյան հնագիտական պեղումներ կանի» այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է հանձնել հողերը»:

«Ես շնորհակալ եմ Վազգեն Սարգսյանին, որ ժամանակին նրա ճնշման տակ ԼՏՊ-ն հրաժարական տվեց»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում