Ինչպես են ապրում իսլամիստների ամենաատելի և ամենաշատը հետապնդումներիենթարկվող ժողովրդի ներկայացուցիչները" />

Ովքե՞ր են եզդիներն ու ինչո՞ւ են նրանք ԻԼԻՊ-ից փախչում դեպի Հարավային Կովկաս

Ինչպես են ապրում իսլամիստների ամենաատելի և ամենաշատը հետապնդումներիենթարկվող ժողովրդի ներկայացուցիչները

Տեքստը, լուսանկարներն ու տեսանյութերը նախապատրաստված են ուկրաինական Hromadske հեռուստաընկերության JAMnews-իգործընկերների կողմից       

Hromadske հեռուստաընկերության լրագրողը Վրաստան և Հայաստան է մեկնել շփվելու համար նրանց հետ, ում Իսլամական պետությանզինյալները սատանայապաշտ են համարում: Որտե՞ղ են նրանք ապաստան գտել և ի՞նչ են մտածում հայրենիք վերադառնալու մասին:

Միշտ հետապնդվող

Եզդիները կրոնական փոքրամասնություն են, որոնց հայրենիքը Քրդստանի լեռներում է, նրանք հետապնդումների են ենթարկվում իրենց պատմության ողջ ընթացքում: Նրանց խոսքով, իրենք այստեղ ապրում են արդեն յոթ հազար տարի, և այդ ընթացքում ամբողջապես ոչնչացման 70-ից ավել փորձեր են վերապրել: Իսկ գրական աղբյուրները եզդիների մասին հաղորդում են 11-րդ դարից սկսած: Ընդ որում, ամենավաղ փաստաթղթերը, որոնցում հիշատակվում է այդ ժողովուրդը, եզդիներին նկարագրում են ոչ թե որպես առանձին ժողովուրդ, այլ որպես սուֆիզմի՝ իսլամական միստիցիզմի ուղղություն, որը մինչ այսօր տարածված է Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում, ինչպես նաև Կովկասում:

Սակայն ժամանակի ընթացքում եզդիները տարանջատվում են որպես էթնիկ-կրոնական խումբ՝ ժողովուրդ, որին պատկանելը նշանակում է կիսել նրա հավատքը: Չնայած լեզվի և մասամբ պատմության ընդհանրությանը, Իրաքի եզդիները հաճախ ընդգծում են, որ նրանք քրդեր չեն: Ավելին, եզդիական ավանդույթների պահպանողներից և ժողովրդի պատմության գիտակներից մեկը՝ Լուկման Սուլեյմանը վստահեցնում է. այսօր ապրող քրդերի մեծ մասը, ինչպես նաև իրենց թուրք, պարսիկ կամ արաբ համարողների զգալի մասն իրականում բռնի կերպով իսլամացրած եզդիների հետնորդներն են:

 

–      ԻԼԻՊ-ը, որը մեզ ոչնչացնում է այժմ, առաջինը չէ, որոնք եզդիների մոտ կռվով են եկել, առաջինները չեն, ովքեր մարդկանց ընտրության առջև են կանգնեցրել՝ կամ հրաժարվեք ձեր կրոնից, իսլամ ընդունեք, կամ կսպանվեք: Նման բան նախկինում էլ է եղել: Այն հազարավոր տարիների ընթացքում, ինչ մենք այստեղ ապրում ենք, բազմաթիվ անգամ, – պատմում է Սուլեյմանը: – Մոտավորապես ամեն հարյուր տարին մեկ մի հերթական ԻԼԻՊ գալիս և սկսում է սպանել մեզ: Օրինակ, 16-րդ դարում, երբ մեկ միլիոն երկու հարյուր հազար եզդիներ սպանվեցին օսմանյան կառավարության հրամանով: Եվ գրեթե երկու միլիոն եզդիներ ուրացել են իրենց կրոնը՝ փրկելով իրենց կյանքը: Այն ժամանակ նրանք, ովքեր սպանել են եզդիներին կամ նրանց ստիպել ուրանալ իրենց հավատքը, ասում էին, որ անում են դա հանուն իսլամի: Այն ժամանակ՝ չորս հարյուր տարի առաջ, շատերին ստիպեցին հրաժարվել իրենց նախնիների հավատքից, սակայն մենք գիտենք, որ միլիոնավոր մարդիկ Իրաքում, Սիրիայում, Իրանում և Թուրքիայում եզդիներ են, որոնք բռնի կերպով զրկվել են իրենց արմատներից և պատմությունից:

Սուլեյմանի հետ կարելի է վիճել միայն բռնի կրոնափոխների թվի շուրջ, բայց, միևնույն է, վեճն անիմաստ կլինի: Քանի որ եզդիների այժմ ապրող հետնորդների հստակ թիվը հազիվ թե հնարավոր լինի պարզել: Սակայն պետք է նշել, որ Քրդստանում շատ մուսուլմաններ պատրաստակամությամբ պատմում են, որ իրենց նախնիները հարյուրավոր, իսկ մի մասինն՝ ընդամենը տասնյակ տարիներ առաջ եզդիներ են եղել, սակայն իսլամ են ընդունել մուսուլման հարևանների ճնշման տակ:

Կոնֆլիկտների պատմությունը

Ուրեմն ո՞րն է եզդիների և հարևանների բազմաթիվ կոնֆլիտկների պատճառը: Ամբողջ հարցը եզդիների կրոնի կենտրոնականկերպարներից մեկն է՝ հրեշտակ-սիրամարգ Մելեկե Տաուսը: Լեգենդի համաձայն՝ այդ հրեշտակն, ինչպես Ղուրանում հիշատակվող Իբլիսսատանան, հրաժարվում է ծնկի գալ առաջին մարդու՝ Ադամի աձջև: Եվ կրկին, ինչպես այդ նույն Իբլիսը, դժոխք է ուղարկվում: Դժոխքում, շարունակում է եզդիական լեգենդը, Մելեկ Տաուսը լալիս է հազարավոր տարիներ՝ խղճալով այնտեղ տանջվողմեղսավորներին, ներվում է աստծո կողմից և հրեշտակապետ նշանակվում: Սակայն այն հրեշտակին պաշտելը, որին բարձրյալն է դժոխքուղարկել, եզդիներին արմատական մուսուլմանների աչքերում սատանայապաշտ է դարձնում: Այդ պատճառով էլ նրանց հաճախ ենընտրության առջև դրել՝ հրաժարվել հավատքից կամ մեռնել:

Մինչև վերջերս իսլամ ընդունելը, (ինչպես նաև ցանկացած այլ կրոն) նշանակում էր համայնքի հետ կապերի լրիվ խզում: Պրոլետարիզմը հերքող և փոխակերպում չընդունող եզդիները (եզդի չի կարելի դառնալ, կարելի է միայն ծնվել եզդիների ընտանիքում) ետ չէին ընդունում իրենց եղբայրներին և քույրերին, որոնք նույնիսկ մահվան սպառնալիքով են այլ կրոն ընդունել:

Սակայն ժամանակները փոխվում են: Եվ վրացական եզդիական համայնքը ձգտում է անցյալում թողնել այդ, ինչպես շատերն են համարում, ողջ ժողովրդի համար վնասակար ավանդույթը:

– Մենք, իհարկե, մեզ թույլ չենք տալիս ինչ-որ ռեֆորմատորական նորարարություններ մտցնել, սակայն մենք Վրաստանում սկսել ենք խոսել այն մասին, որ պետք է մարդկանց ետ ընդունել, – պատմում է Վրաստանի եզդիական համայնքի նախկին ղեկավար, իրավապաշտպան Ագիթ Միրզաևը: – Որովհետև հակառակ դեպքում մենք պարզապես կդադարենք գոյություն ունենալ, մոտակա 5-10 տարում կասիմիլացվենք:  Ինչ-որ բան պետք է փոխել: Եվ մենք սկսել ենք կիրառել դա (մարդկանց ետ համայնք ընդունելը): Ես բնականաբար իրավունք չունեմ նման որոշում կայացնելու, դրանով լոկալ մակարդակում զբաղվում է մեր հոգևոր խորհուրդը: Դա չի նշանակում, իհարկե, որ եզդիները դա պետք է անեն և գործարկեն, սակայն ես կցանկանայի, որ բոլոր եզդիները մտածեին այն ուղղությամբ, որ երբ մենք այդքան հեշտությամբ բաց ենք թողնում եզդիզմի հետևորդներին, մենք շատ ու շատ բաներ ենք կորցնում:

Նոր տուն Հարավային Կովկասում

Վրաստանում և Հայաստանում եզդիներն ապրում են արդեն մի քանի հարյուրամյակ: Այդ երկուերկրների քաղաքացիներ են տասնյակ հազարավոր եզդիներ: Վրաստանի մայրաքաղաքԹբիլիսիում և մի քանի հայկական գյուղերում եզդիական տաճարներ և սրբատեղիներ ենկառուցված: Երիտասարդությունը նոր հայրենիքների լեզուներն իրենք նախնիների լեզվից պակասլավ չգիտի, սակայն շատերը երազում են վերադառնալ այնտեղ, որտեղից փախչել են իրենցնախնիները՝ Իրաք, եզդիզմի գլխավոր սրբավայր Լալիշ քաղաք-տաճարին ավելի մոտ, որն, ինչպեսեզդիներն են հավատում, հենց այն դրախտային այգին է եղել, որտեղ ապրել են Ադամն ու Եվան:

Երբ Մերձավոր Արևելքում այս ամենն ավարտվի, այս պատերազմը, ես կցանկանայի գնալայնտեղ, – խոստովանում է Երևանից մոտ հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվողԱլագյազ  եզդիական գյուղի մաթեմատիկայի ուսուցիչ Վազիր Ավդոլյանը:

– Դա իմ երազանքն է: Եվեթե ես չկարողանամ իմ նախնիների հայրենիք վերադառնալ, շատ կուզեի, որ երեխաներս այնտեղհայտնվեն:

Սակայն դեռևս Իրաքի Քրդստան չեն շտապում վերադառնալ նույնիսկ նրանք, ովքեր այլ տուն չունեն՝ «Իսլամական պետության» հարձակվող ջոկատների վախից իրենց տները լքած փախստականները: Նուրի Ալալեն, որը մի ժամանակ ինֆորմատիկա է ուսումնասիրել Մոսուլի համալսարանում, այժմ ապրում է Թբիլիսիում, ուր փախչել է մի փոքր ավելի վաղ այն բանից առաջ, երբ Մոսուլը գրավել են ջիհադականները: Փախստականի կյանքը հեշտ չէ. Նուրին աշխատանք չունի, հետևաբար նաև՝ եկամուտ, նա ապրում է շատ փոքր մի բնակարանում, որը վարձակալում են մայրաքաղաքում իր հայրենակից իրաքցիները: Սակայն այնուամենայնիվ, ասում է նա, դա ավելի լավ է, քան տանը: Նուրին Շանգալից է՝ եզդիական մայրաքաղաքից, որտեղ եզդիները կազմում են բնակչության մեծամասնությունը: Ավելի ճիշտ՝ կազմում էին, քանի որ նույնիսկ Շանգալի՝ “Իսլամական պետությունից” ազատագրումից

հետո իրավիճակն այնտեղ ծայրահեղ լարված է, ևԻրաքի տարբեր ծայրերից այստեղ հավաքած քրդական աշխարհազոր-փեշմերգի մարտիկներըհավանաբար հիմա ավելի շատ են, քան մշտական բնակիչները:

– Ջիհադականներն ասում են, որ եզդիները տեղ չունեն մեր իսկ հայրենիքում: Սակայն հեշտ չեն դասավորվում հարաբերությունները նաև Քրդստանի իշխանությունների հետ: Իմ հայրենի քաղաքը՝ Շանգալը, արդեն ազատագրված է, սակայն եզդիներին այնտեղ թույլ են տալիս մտնել ոչ պատրաստակամությամբ, – ասում է Նուրին: – Տարբեր խմբավորումներ պայքարում են դրա հանդեպ վերահսկողության համար: Ոչ ոք մատը չշարժեց, որպեսզի վերականգնի պատերազմից ավերված քաղաքը: Այդ պատճառով էլ ես դեռ Վրաստանում եմ մնում:


Կարդալ ավելին JAMnews-ում