Հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և ռետինե փամփուշտներ են կիրառել" />

Ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհրդարանի առջև անցկացվող բողոքի ցույցը

Հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և ռետինե փամփուշտներ են կիրառել

Ոստիկանության հատուկ ջոկատայինները ցրել են Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացվող ցույցը։ Ոստիկաններն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ են կիրառել և մաքրել խորհրդարանի դիմացի տարածքը ցուցարարներից։

Դիմակայությունը մի քանի ժամ է տևել։ Խորհրդարանի շենքի գրոհի անհաջող փորձից հետո, հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել։

Գազից և ռետինե փամփուշտներից տուժածներին շտապօգնության մեքենաները հեռացրել են տարածքից։

Լուսանկարը՝ JAMnews

Ակցիայի մասնակիցները գազից փախչում էին հարակից փողոցներ, սակայն պարբերաբար վերադառնում էին խորհրդարանի դիմացի հրապարակ, որտեղից նրանց հեռացնում էին հատուկ ջոկատայինները։

Թբիլիսիում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք

Լուսանկարները՝ JAMnews

Բազմահազարանոց ցույցը Թբիլիսիի կենտրոնում անցկացվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը։ Այն բացել էր Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղում նստած։ Ցուցարարները պահանջում են խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև ՆԳՆ  և Պետանվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը։

 


Կարդալ ավելին JAMnews-ում