Մահացել է 1 հոգի, վիրավորվել են՝ 2-ը" />

Ոստիկանության գնդապետը ավազակային հարձակում է կատարել Երևանի բանկերից մեկի վրա

Մահացել է 1 հոգի, վիրավորվել են՝ 2-ը

Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի բանկերից մեկի վրա, որի արդյունքում մահացել է բանկի աշխատակիցներից մեկը:

Հարձակում կատարած անձը զինված է եղել: Նա դանակով, նռնակով, հրացանով ներխուժել է բանկ, հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Ոչ հեռու նրան բռնել են:

Ոստիկանության փոխանցմամբ՝ վիրավորվել է նաև 2 հոգի: Նրանցից մեկը՝ ոստիկան, մյուսը՝ բանկի աշխատակից: Ըստ իրավապահների՝ տղամարդը դիմադրություն է ցույց տվել ոստիկանության շրջափակմանը, ինչի ժամանակ էլ վիրավորվել է ոստիկանը, բայց նրան վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Կատարվում է քննություն:

Դեռևս պարզ չէ, թե որքան գումար էր հափշտակել ոստիկանության գնդապետը:


Կարդալ ավելին JAMnews-ում