Բուհ ընդունվելու համար ոսկե մեդալակիրները միայն մեկ քննություն կհանձնեն " />

Ոսկե մեդալն ադրբեջանցի շրջանավարտներին կազատի ընդունելության քննություններից

Բուհ ընդունվելու համար ոսկե մեդալակիրները միայն մեկ քննություն կհանձնեն

Դպրոցը ոսկե մեդալով ավարտած աշակերտները կազատվեն բուհի ընդունելության քննություններից։ Ավելի ճիշտ՝ ընդունվելու համար նրանք պետք է միայն մասնագիտական մեկ քննություն հանձնեն։ Այս մասին խոսվում է «Ընդհանուր կրթության մասին» օրինագծում, որը ներկայացվել էր գիտության և կրթության խորհրդարանական կոմիտեի այսօրվա նիստին։

Ոսկե մեդալը տրվում է միջնակարգ դպրոցների այն շրջանավարտներին, որոնց ատեստատում միայն գերազանց գնահատականներ են։

Ադրբեջանցի ուսանողների տպավորություններն արտասահմանում սովորելուց 

Ինչո՞ւ ֆինանսավորման ավելացումը չի ազդում Վրաստանում կրթության մակարդակի վրա 

Հայաստանում ներառական կրթության խնդիրներն ու ձեռքբերումները 

Համալսարան ընդունվելու ներկայիս կարգը 

Դիմորդները ձևաթուղթ են լրացնում, որում նշում են այն ֆակուլտետները ուր ցանկանում են ընդունվել։ Այնուհետև նրանք մի քանի առարկայից թեստային քննություն են հանձնում և, կախված հավաքած բալից, ընդունվում են նշված ֆակուլտետներից մեկը։ Կամ չեն ընդունվում, եթե շատ ցածր բալլ են հավաքում։ Մեդալի առկայությունն այդ գործընթացի վրա ոչ մի կերպ չի ազդում։

Հավելյալ առիթ՝ կաշառքի համա՞ր

Սոցցանցերում այս նորությունը մտավախությամբ ընկալվեց։ Շատերը նոր օրենքից սպասում են միայն ոսկե մեդալների «գների» բարձրացում։

«Այս ի՜նչ ամենաթողություն է․․․ Դա կհանգեցնի նրան, որ դպրոցների տնօրենները ոսկե մեդալները սարսափելի գներով կվաճառեն»։

«Եղբորս աղջկանից ոսկե մեդալի համար գրեթե 300 դոլար ուզեցին։ Իսկ հաջորդ տարի երևի արդեն 30 հազար են ուզելու»։

«Կարծես ԽՍՀՄ-ում լինենք։ Այն ժամանկ էլ էր նման կանոն գործում»։

Նորարարություններից զատ օրինագիծը ներառում է արդեն գործող, բայց չպահպանվող կանոններ։ Օրինակ, այն փորձում է բոլոր դպրոցականներին մեկ միասնական համազգեստ հագցնել, որը հաստատել է կրթության նախարարությունը։ Դպրոցական համազգեստ կրելու կանոնն Ադրբեջանում վաղուց է գործում, սակայն ոչ բոլոր դպրոցներն են դրան հետևում։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում