Նախագահ Սարգսյանը Հայաստանի դաշնակիցներից ուշադրություն է պահանջում" />

“Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” իրավիճակ

Նախագահ Սարգսյանը Հայաստանի դաշնակիցներից ուշադրություն է պահանջում

Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ինտենսիվ կրակոցները, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը շարունակվում է: Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հանդիպումը, որի ընթացքում այդ հարցը քննարկվել է, դրական արդյունքներ, ըստ ամենայնի, չի տվել:

Քաղաքագետներն արձանագրում են, որ բանակցությունները ծանր են եղել, ընդ որում, ոչ միայն երկու երկրների նախագահների համար, այլ նաև միջնորդների: Իսկ հայկական լրատվամիջոցները հաղորդում էին հենց Բեռնի հանդիպման գիշերը՝ դեկտեմբերի լույս 20-ի գիշերը, սահմանագծում շարունակվող կրակոցների մասին, ընդ որում ասվում էր, որ կրակում էին ավելի շատ, քան բանակցություններից առաջ:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, լարվածության անդադար աճը երկարատև կտրվածքով կարող է բերել վերահսկողության կորստի, և արդյունքում՝ լայնամասշտաբ պատերազմի: Հայաստանի առաջին (հանրային) հեռուստաալիքի եթերում նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունները դրանով հասարակության ուշադրությունն են շեղում երկրում վերջին ժամանակներս կուտակված ներքին խնդիրներից:

Բեռնի հանդիպումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում կայացավ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Եվ Հայաստանի նախագահն այստեղ բավականին կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ դաշնակիցներին կոչ անելով հիշել իրենց պարտավորությունների մասին.

“Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:

Սարգսյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության, իսկ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության։

Հակամարտության և սահմանագծում լարվածության թեման այս օրերին չի քննարկվում սոցկայքերում: Ավելին՝ իրավիճակն այնքան անկանխատեսելի է, որ քաղաքագետները չեն հանձն չեն առնում որևէ բան հայտարարել իրադարձությունների հետագա զարգացման մասին:


Կարդալ ավելին JAMnews-ում