«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական, արդեն 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է ավելի քիչ գումար, քան երբևէ" />

Աշխարհի հայությունը 10 միլիոն դոլար է հավաքել հայրենիքի կարիքների համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական, արդեն 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է ավելի քիչ գումար, քան երբևէ

հեռուստամարաթոն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Նիկոլ Փաշինյան, Քիմ Քարդաշյան, Սերժ Թանկյան, Ալեքսիս Օհանյան, Լեռնային Ղարաբաղ, նվիրատվություն, կոռուպցիոն սկանդալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 9 856 100 դոլար։ Դա նվազագույն գումարն է, որը հավաքվել է հեռուստամարաթոնների ընթացքում հիմնադրամի գոյության բոլոր տարիներին։

Համեմատության համար՝ անցյալ տարի նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 11 109 633 դոլար, 2017-ին՝ 12 505 456 դոլար։

Շատերի կարծիքով՝ նվիրատվությունների գումարը նվազել է «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավարի շուրջ սկանդալի հետևանքով։ 2018 թ-ի հուլիսին Արա Վարդանյանը ձերբակալվել էր լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Բոլոր մանրամասները հիմնադրամի, դրա ծրագրերի և դրա նախկին ղեկավարի հետ կապված սկանդալի մասին։

Հարցազրույց հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդի տիկնոջ հետ

Հայաստանի գլխավոր հենարանը սփյուռքն է

Հիմնադրամի մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնվել է 1992 թ-ին Խորհրդային Միության փլուզումից և անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Հիմնական խնդիրը ողջ աշխարհի հայության միավորումն է, որոնք պատրաստ են ջանքեր գործադրել և ֆինանսական միջոցներ նվիրաբերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման համար։

Հեռուստամարաթոնները սկսել են անցկացնել Լոս Անջելեսում 1996 թվականից։ Գումարները, որոնք հիմնադրամի հաշվին են փոխանցում ողջ աշխարհի հայերն, ուղղվում են տարբեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ, կառուցվում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ջրատարներ և գազատարներ, աջակցություն է ցուցաբերվում հասարակության սոցիալապես անապահով շերտերին։

Հիմնադրամի միջոցները ձևավորվում են

• ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնների շնորհիվ, որոնք անցկացվում են տարբեր երկրներում,

• բարեգործական ճաշերից, համերգներից և ցուցահանդեսներից ստացված միջոցներից,

• հօգուտ հիմնադրամի կտակած գումարների և նպատակային ներդրումների, ինչպես նաև

•  փոստային և SMS-փոխանցումների արդյունքում։

телемарафон, Всеармянский фонд «Айастан», Никол Пашинян, Ким Кардашьян, Серж Танкян, Алексис Оганян, Нагорный Карабах, Арцах, пожертвования, коррупцонный скандал,

Այս տարի 22-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի կենարար ջուր և արև համայնքներին» կարգախոսով։ Հավաքված գումարն ուղղվելու է ջրամատակարարման նախագծի իրականացմանը, ինչպես նաև մի ծրագրի, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի երեք մարզերի՝ Շիրակի, Լոռու և Տավուշի բնակիչներին արևային էներգիա օգտագործել։

Սկանդալ հիմնադրամի շուրջ

Հիմնադրամի նախկին զեկավար Արա Վարդանյանը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից 2019 թ-ի ամռանը։ Նա խոստովանել է, որ օգտագործել է հիմնադրամին հատկացված բանկային քարտը տարբեր նպատակների համար։ Խոսքը 25 մլն դրամի վարկային գծի մասին է։

Մեղադրանքի համաձայն՝ Վարդանյանն այդ գումարով խաղադրույքեր է կատարել տարբեր առցանց խաղատներում։

Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը հրապարակվեց հուլիսի երեքին։ Իսկ արդեն ամսի հինգին հայտնի է դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը դատարանի որոշմամբ 1 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։

Ի դեպ, չնայած Վարդանյանի խոստովանությանը, որ նա ծախսել է հիմնադրամի քարտի փողերը, նրա փաստաբանը հայտարարել է իր վստահորդի գործողությունների իրավաչափության մասին, քանի որ նա «սահմանված ժամկետներում» վերադարձրել է փողը։

«Վարդանյանը հիմնադրամի միջոցները չի յուրացրել և չի մսխել։ Հիմնադրամի անունով ձևակերպված բանկային քարտից վճարումներ են իրականացվել, այդ թվում՝ Վարդանյանի անձնական կարիքների համար։ Սակայն բոլոր այդ գումարները մի քանի օրվա ընթացքում վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին նրա անձնական միջոցներից», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Ըստ փաստաբանի՝ ոչ բանկը, ոչ հիմնադրամը Վարդանյանի գործողություններից չեն տուժել, իսկ ողջ հայության կողմից հավաքագրված միջոցներն օգտագործվել են՝ ըստ նշանակության, այլ ոչ թե հիմնադրամի տնօրենի անձնական կարիքների համար։

Վարչապետի արձագանքը սկանդալին

Կոռուպցիոն բացահայտման շուրջ սկանդալին արձագանքել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր ֆեյսբուքյան էջում կառավարության ղեկավարը գրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված իրադարձությունները միայն կբարձրացնեն Հայաստանին նկատմամբ սփյուռքի վստահությունը։

«Մենք ապացուցել ենք և ապացուցելու ենք, որ չարաշահման որևէ արտահայտում չենք հանդուրժի», – գրել է վարչապետը։

Անսպասելի «չելենջ» վարչապետից

Այս տարի վարչապետ Փաշինյանն ամենամյա հեռուստամարաթոնի ուղիղ եթերում անսպասելի «չելենջ» (մարտահրավեր) է նետել սփյուռքի երեք հայերի՝ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, պոպուլյար ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին։

Մարտահրավերը կայանում է դրանում, որ բոլոր երեքը պետք է հետևեն Հայաստանի կառավարության ղեկավարի օրինակին և յուրաքանչյուր ամիս իրենց բանկային հաշվից հիմնադրամին փոխանցեն 10 հազար դրամ ($23) նվիրատվություն։ Դրա համար հիմնադրամի կայքում հատուկ գործառույթ կա, այսինքն՝ պետք է ինքնուրույն միայն մեկ անգամ փոխանցում կատարել և նշել, որ յուրաքանչյուր ամիս կատարվի այս պարբերական փոխանցումը։ Բացի այդ, վարչապետն առաջարկել է իր ընտրած երեք անձին շարունակել շղթան և մարտահրավեր նետել ևս երեք հոգու։

Փաշինյանի կոչին արդեն արձագանքել են և համաձայնել Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը։

Ավելին՝ Թանկյանն արդեն հասցրել է մարտահրավեր նետել իր երեք ընկերներին՝ հոլիվուդյան պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին, հումորիստ Վահե Բերբերյանին և դերասանուհի Անժելա Սարաֆյանին։

Թանկյանին դուր է եկել այս նախաձեռնությունը և նա իր ընկերներին կոչ է արել ընդլայնել բարեգործների շրջանակը․

«Միացեք և նույն կերպ վարվեք»։


Կարդալ ավելին JAMnews-ում