ԱՄՆ-ն Եվրոպան և Հարավային Ամերիկան աջակցում են Վենեսուելայի նոր առաջնորդներին, իսկ Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը՝ գործող նախագահին։ Բոլոր մանրամասները" />

Ո՞վ է Խուան Գուայդոն: Ո՞վ և ինչո՞ւ է նրան աջակցում Վենեսուելայում

ԱՄՆ-ն Եվրոպան և Հարավային Ամերիկան աջակցում են Վենեսուելայի նոր առաջնորդներին, իսկ Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը՝ գործող նախագահին։ Բոլոր մանրամասները

Թարմացվել է 2019թի փետրվարի 3ին

Վենեսուելայի հեղափոխական առաջնորդ Խուան Գուայդոն ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։

Զանգվածային ցույցերի մենկարկից ի վեր առաջին անգամ Գուայդոյին աջակցություն է հայտնել բարձրաստիճան զինվորական՝ Վենեսուելայի ռազմաօդային ուժերի դիվիզիոնի գեներալ, ռազմաօդային ուժերի Գլխավոր ռազմական հրամանատարության ռազմավարական պլանավորման տնօրեն Ֆրանցիսկո Էստեբան Յանես Ռոդրիգեսը։

«Այսօր հպարտությամբ հայտնում եմ, որ մերժում եմ Նիկոլաս Մադուրոյի բռնապետության հեղինակությունն ու Խուան Գուայդոյին ճանաչում որպես Բոլիվարյան Հանրապետության նախագահի պաշտոնակատար», — նրա հայտարարությունն է մեջբերում El Nacional թերթը։

Գեներալը հայտարարել է նաև, որ «Վենեսուելայի զինված ուժերի 90%ը չի աջակցում գործող նախագահ Մադուրոյին, և անցումը դեպի ժողովրդավարություն անխուսափելի է»։

Բացի այդ, ինչպես հաղորդում է թերթը, Ֆրանսիսկո Էստեբան Յանես Ռոդրիգեսն ասել է, որ Նիկոլաս Մադուրոն միշտ պատրաստ երկու ինքնաթիռ ունի, և կոչ է արել արագ օգտվել դրանցից մեկից։

Հունվարի 23ից՝ Վենեսուելայում ցույցերի մեկնարկից ի վեր, ավելի շատ երկրներ են երկրի լեգիտիմ ժամանակավոր նախագահ ճանաչել հենց Խուան Գուայդոյին՝ հետևելով երկրի խորհրարանի որոշմանը։ Հունվարի 30ին նրանց թվին ավելացավ է նաև Եվրախորհրդարանը։

ԱՄՆն ոչ միայն Գուայդոյին ճանաչել է որպես Վենեսուելայի ժամանակավոր լեգիտիմ նախագահ, այլ պատժամիջոցներ է մտցրել PDVSA ազգային նավթային ընկերության դեմ։ Արդյունքում՝ այն զրկվել է իր ամենախոշոր շուկայից և չի կարողանում փողեր ստանալ իր ամերիկյան նավթավերամշակման գործարաններից։

Խուան Գուայդոն կոչ է անում ակտիվացնել փողոցային ցույցերն ու ստիպել Նիկոլաս Մադուրոյին նոր նախագահական ընտրություններ նշանակել։

Նա փակ բանակցություններ է վարում բանակի բարձրաստիճան զինվորականների հետ և կոչ է անում բանակին անցնել ապստամբած ժողովրդի կողմը։

Հեղափոխական առաջնորդը դիմել է նաև Ռուսաստանին և Չինաստանին «ողջ մոլորակին միանալու և նոր Վենեսուելային աջակցելու» կոչով։

Հակիրճ՝ Վենեսուելայում կատարվող իրադարձությունների բոլոր մանրամասները։

Ի՞նչ է տեղի ունենում և ովքե՞ր են առաջնորդները

Բազմահազարանոց ամբոխը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի փողոցներ է դուրս եկել հունվարի 23-ին: Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «Ովքե՞ր ենք մենք։ Վենսուելա՜ն։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Ազատությո՜ւն»։

Ցույցերի առաջնորդը խրհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն է։ Գլխավոր կարգախոսը նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականն է, որն այդ պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցրել է 2019թ-ի հունվարին, սակայն այդ ընտրությունները հրաժարվել են ճանաչել ոչ միայն երկրի ընդդիմությունն, այլ նաև Արևմուտքի և Հարավային Ամերիկայի երկրների մեծ մասը։

Այստեղ է մշակվել «Նովիչոկը», որով փորձել են Բրիտաիայում թունավորել ռուս նախկին հետախույզին

Ռուս լրագրողներին ծուղակն են գցել և գնդակահարել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց հրահանգով

Հենց այդ երդմնակալությունն է դարձել դիմակայության մեկնարկի խթանը։ Գուայդոն Մադուրոյին ուզուրպատոր է անվանել, կոչ է արել մարդկանց փողոց դուրս գալ։ Նա անմիջապես հայտարարել է, որ պատրաստ է մինչև նոր ընտրությունները պետության ժամանակավոր ղեկավար դառնալ։

Ոստիկանությունն աճող ամբոխը ցրել է ջրցան մեքենաների միջոցով։ Ըստ չստուգված տեղեկությունների՝ զենք է կիրառվել։ Հաջորդ օրը ցույցերի ժամանակ զոհվել է նվազագույնը 16 մարդ։

Նույն օրը Վենեսուելայի խորհրդարանը Խուան Գուայդոյին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար։

Juan Guaido and his wife Fabiana Rosales, Caracas, Venezuela February 2, 2019. REUTERS/Andres Martinez Casares

Նրան միանգամից ճանաչել են ԱՄՆն, Կանադան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունն ու մի քանի հարևան լատինաամերիկյան երկիր, այդ թվում՝ Բրազիլիան, Կոլումբիան, Չիլին, Պերուն և Արգենտինան։

Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար ճանաչելուն մեկ քայլ է մնում Եվրամիության 28 երկրների կողմից դրանց արտգործնախարարները Վենեսուելայի իրավիճակը քննարկել են հունվարի 31ին և փետրվարի 1ին Բուխարեստում կայացած ոչ պաշտոնական հանդպման ժամանակ։ Ինչպես գրում է Bloomberg-ը, միայն Իալիան չի համաձայնել հայտարարության առաջարկված տարբերակի ձևակերպումներին, որով ճանաչվում է Խուան Գուայդոյի լեգիտիմությունը։

Այդ պատճառով էլ Եվրամիության ընդհանուր հայտարարություն դեռ չի ընդունվել։ Սակայն, հնարավոր է, որ ԵՄ անդամ երկրները որպես այլընտրանք անհատական հայտարարություններով հանդես գան։

Նոր առաջնորդների դեմ և դե յուրե նախագահ Նկոլաս Մադուրոյին կողմ են արտահայտվել Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Կուբան և Իրանը։

Ինչպես է Ռուսաստանը Հարավային Օսիայի միջոցով ֆինանսավորում Արևելյան Ուկրաինան, որտեղ պատերազմ է գնում

Ռուսաստան, Թուրքիա և Իրան. ինչու է ԱՄՆ-ն նրանց տնտեսական պատերազմ հայտարարել

Այժմ Վենեսուելայում երկու հակառակ ճամբարներ կան, որոնցից յուրաքանչյուրն իր սեփական լեգիտիմությունն է հռչակել։

Սակայն Մադուրոն դեռ զգալի գերակշռություն ունի նրան հավատարիմ են պետական և տնտեսական ապարատներն, առանցքային ինստիտուտներն ու բանակը, որ ամենագլխավորն է։

Վենեսուելայի պաշտպանության նախարարն ու Նիկոլաս Մադուրոն ԱՄՆին ու լատինաամերիկյան երկրներին մեղադրել են հեղաշրջման փորձի համար։

Մտավախություններ կան, որ Վենեսուելայում ներքաղաքական ճգնաժամը կարող է քաղաքացիական պատերազմի վերաճել։

«Ես հայտնվել եմ այնտեղ, որտեղ պատմություն է կերտվում։ Ես երջանիկ եմ, վախենում եմ, նյարդայնանում և շատ բան սպասում», գրել է 48-ամյա բլոգեր Մորելա Ատենսիոն։

Ինչո՞ւ է ընդդիմությունը պահանջում Մադուրոյի հրաժարականը

Վենեսուելան աշխարհում նավթի մեծ պաշարներ ունեցող երկիր է։ Սակայն արդեն երկար տարիներ է, ինչ երկրում շարունակվում է ծանր տնտեսական ճգնաժամը։

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայում իշխանության է եկել 2013թ-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով նախագահ Հուգո Չավեսին՝ սոցիալիստական գաղափարների և ազգայնացման կողմնակցին, ինչն էլ սկիզբ էր դրել Վենեսուելայի տնտեսական անկմանը։

Նիկոլաս Մադուրո, 2019 թ-ի հունվարի 14։ REUTERS

Մադուրոն շարունակել է նրա քաղաքականությունը և վերջին հինգ տարում երկիրը հասցրել փաստացի աղետի

Արժեզրկումը կազմել է մոտ երկու միլիարդ տոկոս։

ՀՆԱն նվազել է 45%-ով։

Միջին աշխատավարձը կազմում է 10 դոլար, և բնակչության մեծ մասը սովի է մատնված։

Երկրից արտագաղթել է մոտ երեք միլիոն մարդ, ինչը կազմում է բնակչության 10 տոկոսը։

Ի՞նչ են ասում երկրները, որոնք աջակցում են նոր առաջնորդին

ԱՄՆն Խուան Գուայդոյին ճանաչել է որպես Վենեսուելայի լեգիտիմ ժամանակավոր նախագահ դեռ հունվարի 23-ին։

Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան և Եվրամիության մի քանի այլ երկրներ, ինչպես նաև Կանադան հայտարարել են, որ նույնն են անելու, եթե երկրում մոտ ժամանակներս նոր ընտրություններ չհայտարարվեն։

«Մենք այդ հարցում չեզոքություն չենք պահպանում մենք սատարում ենք նրան, ինչ այնտեղ անում է Գուայդոն», – հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը։

Խուան Գուայդոն Վենեսուելայի լեգիտիմ ժամանակավոր նախագահ է ճանաչվել նաև Վրաստանի և Ալբանիայի կողմից։

Հայաստանի ԱԳՆն չեզոք հայտարարություն է տարածել՝ հաղորդելով, որ Հայաստանը հույս ունի, որ Վենեսուելայում իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա։

Reuters

Ի՞նչ են ասում երկրները, որոնք աջակցում են գործող առաջնորդին

Նիկոլաս Մադուրոյի կողքին կանգնած է, նախևառաջ, Մոսկվան՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքով։

«Մոսկվան Վենեսուելայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունն ավերիչ է համարում», – հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը։

Reuters-ը լուսանկար է տարածել, որ մոտ 400 ռուս վարձկան այժմ կարող է Վենեսուելայում գտնվել։ Նրանց խնդիրն իբր նախագահ Նիկոլաս Մադուրոյին նրա անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալել թույլ չտալն է, որոնց շրջանում ընդդիմության կողմնակիցներ կարող են լինել։

Չինաստանը շարունակելու է սատարել Վենեսուելայի կառավարության ջանքերին՝ ուղղված իր պետական ինքնիշխանության և անկախության պաշտպանությանը, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

Թուրքան աջակցում է Մադուրոյին, հաղորդել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։

«Մեր նախագահն․․․ ասել է «Իմ եղբա՛յր Մադուրո, դիմացիր, մենք աջակցում ենք քեզ»»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղիղ հայտարարություններ չի արել, սակայն Մադուրոյի հետ հեռախոսազրույց է ունեցել և հայտնել իր աջակցությունը։

Ո՞վ է Խուան Գուայդոն

35-ամյա Խուան Գուայդոն ոչ այնքան հայտնի քաղաքական գործչից լուրերի աստղ է դարձել մի քանի շաբաթվա մեջ։

Գուայդոն հայտնի է իր հայրենի քաղաքի բեյսբոլի «Լա Գուայրայի շնաձկները» թիմի և սալսա պարերի հանդեպ սիրով։ Նրա զուգընկերուհին է Ֆաբիանա Ռոսալեսը, նրանք ունեն մեկ դուստր՝ Միրանդան։

Գուայդոն համեստ ծագում ունի նա օդաչուի և տնային տնտեսուհու որդի է, յոթ երեխաներից մեկը, մեծացել է փոքր նավահանգստային Լա Գուայրա քաղաքում և ինժեների դիպլոմ ստացել Կարակասի մասնավոր համալսարանում։ Քաղաքականության մեջ Գուայդոն ներքաշվել է հենց ուսման տարիներին նա ուսանողական ակտիվիստ է եղել և ակտիվ մասնակցություն ունեցել Հուգո Չավեսի կառավարության դեմ ցույցերին 2007թին։

Այն ժամանակ Չավեսը փորձում էր փակել երկրի խոշորագույն RCTV անկախ հեռուստաալիքն, ինչպես նաև փորձում էր սահմանդրությունը փոխել հանրահավաքի միջոցով։ Չավեսը պլանավորում էր, մասնավորապես, անսահմանափակ դարձնել նախագահի պաշտոնավարման ժամկետը։

Գուայդոյի քաղաքական «կնքահայրն» այսօր տնային կալանքի տակ գտնվող Լեոպոլդո Լոպեսն է՝ Voluntad Popular («Ժողովրդի կամք») կուսակցության հիմնադիրը։ 2011թին Գուայդոն այդ կուսակցությունից պատգամավոր է դարձել։

«Ժողովրդի կամքը» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է։ Այն փոքրամասնությունների հանդեպ պրոգրեսիվ քաղաքականության կողմնակից է, և ԼԳԲՏ համանքի առաջին ներկայացուցիչները խորհրդարանում են հայտնվել հենց այս կուսակցությունից։ Բացի այդ, «Ժողովրդի կամքը» հանդես է գալիս շուկայի պահպանման, տնտեսությանը պետության չմիջամտելու օգտին, սակայն պնդում է, որ սոցիալական երաշխիքներ պետք է լինեն, աղքատության դեմ պայքար մղվի և շրջաններին սուբսիդիաներ տրամադրվեն։

Սակայն Խուան Գուայդոն բավականին երկար ժամանակ աննկատ է մնացել։ Ամեն ինչ փոխվեց, երբ 2018թ-ի դեկտեմբերին նրան խորհրդարանի նախագահ ընտրեցին։ Գուայդոն Ազգային վեհաժողովի խոսնակի լիազորությունները ստանձնեց հունվարի 5-ին, իսկ Մադուրոն նախագահի լիազորությունները՝ հունվարի 10-ին։

Եվ ահա այստեղ երկրում տիրող քաղաքական ճգնաժամն ակտիվ փուլ է մտել։ Գուայդոն դարձել է բազմահազարանոց ցույցերի կենտրոնական ֆիգուրը, որոնք երկրում սկսվել են, և խորհրդարանը նրան ժամանակավոր նախագահ է անվանել։

Caracas, Venezuela February 2, 2019. REUTERS/Carlos Barria

Տեղի փորձագետներն ասում են, որ Գուայդոն այն ֆիգուրն է, որը կարող է միավորել մասնատված խորհրդարանական ընդդիմությունը։

Այստեղ կարևոր դեր է խաղում այն փաստը, որ Մադուրոյի պաշտոնավարման տարիներին Ազգային վեհաժողովը փաստացի զրկված էր որևէ օրենսդիր իշխանությունից։ 2016թ-ի սկզբին «կատարածու» Գերագույն դատարանը խորհրդարանին արգելել էր ազդել բյուջեի նախագծի վրա։ Այնուհետև 2017թ-ին Մադուրոն ստեղծել էր այլընտրանքային օրենսդիր մարմին՝ Հիմնադիր ժողովը, որի բոլոր աթոռները զբաղցրել էին գործող իշխանության կողմնակիցները։

Գուայդոյի ուժեղ դաշնակիցը միջազգային և, որ ամենակարևորն է, տարածաշրջանային հանրությունն է։ Այսպես կոչված Լիմայի խումբը (Պերուի մայրաքաղաքի անվամբ, որտեղ կայացել է ամերիկյան 12 երկրների ներկայացուցիչների հանդիպումը), որը կոչված է վենեսուելական ճգնաժամից ելքեր մշակել, արդեն երկու տարի է, ինչ աջակցություն է հայտնում Ազգային վեհաժողովին Մադուրոյին հակադրվելու գործում։


Կարդալ ավելին JAMnews-ում